Եվրոգոտու ՀՆԱ-ն ապրիլ-հունիս ամիսներին աճել էր 1%-ով:
02/09/2010.
ՌԴ կառավարությունը կվաճառի VTB-ի 35%-ը երեք տարվա ընթացքում:
02/09/2010.
ՌԴ-ում ինֆլյացիան 2010թ. արդյունքներով կկազմի 7%:
02/09/2010.
Շվեյցարիան կպահպանի բանկային գաղտնիքը:
02/09/2010.
ԱՄՆ-i ԴՊՀ տնտեսության խթանման միջոցները դեռևս չեն սպառվել:
02/09/2010.
ԱՄՆ-ից եկող տնտեսական ցուցանիշները ստեղծում են հակասական պատկեր:
Կարճ անդրադարձ
Հինգշաբթի, 02/09/2010թ.
Տեղական արտարժութային շուկա
Հինգշաբթի` սեպտեմբերի 2-ին, տեղական արտարժութային շուկայում գործարքներ տեղի չեն ունեցել: Միջբանկային արտաբորսայական շուկայում տեղի է ունեցել $1.6 մլն ընդհանուր արժողությամբ գործարք: Ներբանկային հատվածում ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացվեց $25.98 մլն-ի գործարք, ընդ որում՝ գնման և վաճառքի միջին փոխարժեքը կազմել է համապատասխանաբար ‘364.09 և ‘365.73:
Ռեպո շուկայի շրջանառություն
Չորեքշաբթի` սեպտեմբերի 1-ին, ֆինանսական շուկայում կնքվել է 10 ռեպո գործարք` ընդամենը ‘3.131 մլրդ ծավալով: 1-7 օր ժամկետով կնքվել է 4 (‘1.789 մլրդ-ի), 8-14 օր ժամկետով՝ 4 (‘0.740 մլրդ-ի), 15-28 օր ժամկետով՝ 2 (‘0.902 մլրդ-ի) գործարք: Կնքված ռեպո գործարքների առավելագույն և նվազագույն եկամտաբերությունները կազմել են համապատասխանաբար 8.50% և 6.50%, միջին կշռված եկամտաբերությունը՝ 6.97%:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկա
Չորեքշաբթի` սեպտեմբերի 1-ին, պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում գործարքներ տեղի չեն ունեցել:
Պետական պարտատոմսերի առաջնային շուկա
Հինգշաբթի` սեպտեմբերի 2-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39026115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Թողարկման ծավալը կազմել է ‘1 մլրդ, պահանջարկը` ‘0.776 մլրդ, որից մրցակցային` ‘0.776 մլրդ: Տեղաբաշխման ծավալը կազմել է ‘0.576 մլրդ, տեղաբաշխումից հասույթը՝ ‘0.529 մլրդ: Տեղաբաշխման միջին կշռված և սահմանային եկամտաբերությունները կազմել են համապատասխանաբար 11.7187% և 12.0000%: Աճուրդին մասնակցել է 3 դիլեր:
ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված գործառնություններ
Հինգշաբթի` սեպտեմբերի 2-ին, ՀՀ ԿԲ-ն ներգրավել է ‘10.850 մլրդ-ի դրամական միջոցներ՝ 1 օր ժամկետով, տարեկան 4.25% եկամտաբերությամբ: Մարված ավանդների ծավալը կազմել է ‘9.8 մլրդ:
Միջազգային արտարժութային շուկա
Հինգշաբթի` սեպտեմբերի 2-ին, միջազգային արտարժութային շուկաներում EUR/USD զույգը գրանցեց կայուն դինամիկա, սակայն առևտուրնը ընթանում էր առանց էական շահագրգռվածության: Այս առևտրաշրջանի ընթացքում պետք է հայտնի դառնային ԵԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ԵԿԲ-ի մեկնաբանությունները տնտեսության հեռանկարների վերաբերյալ: Ներդրողները սպասում էին, որ ԵԿԲ-ն կհայտարարի արտահերթ վարկավորման ծրագրի ընդլայնման անհրաժեշտության մասին: Երկար դիրքեր բացելու վրա հիմնականում ճնշում էին գործադրում ԱՄՆ-ի տնտեսության վերաբերյալ անհանգստությունները: Հայտնի պետք է դառնար գործազրկության նպաստ ստանալու դիմած անձանց թիվը, ինչը հերթական անգամ կարող էր հանգեցնել շուկայի անկմանը: Երևանի ժամանակով 16:30-ի դրությամբ եվրո/դոլար փոխարժեքը տատանվում էր 1.2700-1.2900 կետ միջակայքում:
Ֆոնդային շուկաներ Ամերիկյան շուկա. չորեքշաբթի` սեպտեմբերի 1-ին, ամերիկյան ֆոնդային շուկայում առևտրաշրջանը փակվեց հիմնական ինդեքսների էական աճով: Բորսայական ինդեքսներն աճել էին մոտ 3%-ով: Առևտրաշրջանի ընթացքը կանխորոշեցին մակրոտնտեսական նորությունները: Շուկայի մասնակիցների համար հաճելի անակնկալ եղան ԱՄՆ-ում գործարար ակտիվության ինդեքսի աճի մասին տեղեկությունները, որը հավելել էր 0.8 կետ` կազմելով 56.3 կետ` նախորդ ամսվա 55.5 կետի համեմատ: Առևտրաշրջանի բացումից հետո հայտնի դարձավ ԱՄՆ-ում հում նավթի շաբաթական պաշարների մասին, որը հրապարակեց էներգետիկայի նախարարությունը: 2010թ. օգոստոսի 27-ի դրությամբ ԱՄՆ-ում հում նավթի պաշարները աճել էին 3.43 մլն/բարելով` կազմելով 361.71 մլն/բարել: Այս ֆոնի վրա աճի դինամիկա գրանցեցին նավթարդյունաբերական ընկերությունները: ExxonMobil, Chevron և ConocPhillips ընկերությունների գնանշումներն աճեցին համապատասխանաբար 3%, 3.6% և 3.1%-ով: Առևտրաշրջանի վրա որոշակի ազդեցություն թողեց այն տեղեկատվությունը, որ ExxonMobile և Royal Dutch/Shell-ը ծրագրում են վաճառել իրենց մասնաբաժինները Corvette հանքերում` Հյուսիսային ծովում: Բացի այդ՝ դրական տեղեկատվական ֆոնի վրա բարձրացան նաև բանկային հատվածի գնանշումները: Արդյունքում Dow Jones-ը աճեց 2.54%-ով՝ կազմելով 10,269.47 կետ, NASDAQ-ը ծանրացավ 2.97%-ով` մինչև 2176.84 կետ մակարդակ, իսկ S&P-500 ինդեքսը` 2.95%-ով` փակվելով 1,080.29 կետ մակարդակում: Եվրոպական շուկաներ. հինգշաբթի` սեպտեմբերի 2-ին, եվրոպական հարթակները բացվեցին հիմնական ինդեքսների նվազումով: Ներդրողների տրամադրության անկման պատճառ հանդիսացան կորպորատիվ նորությունները: Ֆրանսիական Pernod Ricard SA-ն ներկայացրեց իր հաշվետվությունը: 2009-2010 թթ. արդյունքներով ընկերության զուտ շահույթն աճել էր 0.6%-ով` մինչև €951մլն, ինչը չարդարացրեց վերլուծաբանների կանխատեսումները: Այս ֆոնի վրա ընկերության գնանշումները նվազեցին 1.7%-ով: Ներդրողներին չոգևորեցին նաև շվեյցարական Helvetia Holding AG. ֆինանսական արդյունքները: Ընկերությունը հայտնեց զուտ շահույթի 1.9% նվազման մասին, ինչի արդյունքում ընկերության արժեթղթերը նվազեցին 1.6%-ով: Բացասական մակարդակում էին շրջանառվում նաև նորվեգական Yara International ASA ընկերության գնանշումները (0.5%): Սակայն եվրոպական ներդրողները ոգևորությամբ ընդունեցին բրիտանական DSG International Plc. ընկերության հաշվետվությունը: Արդյունքում Երևանի ժամանակով ժ.16:00-ի դրությամբ բրիտանական FTSE 100-ն աճեց 0.1%-ով` կազմելով 5371.87 կետ մակարդակ, գերմանական DAX-ը ծանրացավ 0.04%-ով՝ հասնելով 6086.26 կետի, իսկ ֆրանսիական CAC 40-ը` 0.13%-ով` մինչև 3628.54 կետ մակարդակ: Ռուսական շուկա. հինգշաբթի` սեպտեմբերի 2-ին, ռուսական հարթակները բացվեցին չեզոք իրադրության պայմաններում: Արտաքին նորությունների ֆոնը միանշանակ չէր: Նախօրեին ամերիկյան ֆոնդային ինդեքսները փակվեցին կայուն աճով: Դրական դինամիկայի հիմնական պատճառ հանդիսացավ գործարար ակտիվության ինդեքսի աճը, մինչդեռ շուկայի մասնակիցներն անտեսեցին մասնավոր հատվածում գործատեղերի կրճատման մասին տեղեկությունը: Ասիական շուկայում ևս գերիշխում էին գնորդները: Ինչ վերաբերում էր ռուսական շուկային, ապա նստաշրջանի սկզբից մասնակիցները նախընտրեցին գրավել սպասողական դիրք, ինչի հետ կապված՝ ռուսական ինդեքսներն անընդմեջ անցնում էին «կարմիր» մակարդակից «կանաչ» և հակառակը: Սակայն հետագայում գնորդներն իրադրությունը իրենց ձեռքը վերցրին: Արդյունքում Երևանի ժամանակով 16:30-ին ԾԾԹը ինդեքսը ծանրացավ 0.58%-ով` կազմելով 1,402.63 կետ, իսկ PTC-ը` 0.61%-ով` մինչև 1,458.86 կետ:
Նավթի շուկա
Հինգշաբթի` սեպտեմբերի 2-ին, միջազգային ապրանքային շուկաներում WTI նավթի գները գրանցեցին կայուն աճ, իսկ IPE Brent նավթի գները` անկում: Տարամիտված դինամիկայի պատճառ էր հանդիսացել WTI և IPE Brent նավթի տեսակների միջև անբնական տարբերությունը, ինչը պայմաններ ստեղծեց իրականացնել արբիտրաժային գործարքներ: Շուկայի մասնակիցներն այս առևտրաշրջանի ընթացքում գնում էին համեմատաբար էժան Light Sweet տեսակը և վաճառում Brent տեսակը` արդյունքում ստանալով դրական գնային արդյունքներ: Այնուամենայնիվ, այս նստաշրջանի ընթացքում շուկայի վրա ճնշում էր գործադրում տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ-ում նախորդ շաբաթ աճել էին նավթի կոմերցիոն պաշարները: Միջազգային արտարժութային Forex շուկայում ամերիկյան դոլարը շարունակում էր նվազել եվրոյի և այլ արժույթների նկատմամբ: Սակայն դոլարն էական անկում չէր գրանցել, որպեսզի ապահովեր նավթային ֆյուչերսների ակտիվ առքը: Արդյունքում Երևանի ժամանակով 16:45-ին WTI տեսակի նավթի գներն աճեցին 0.23%-ով` շրջանառվելով 73.60-74-19 $/բարել մակարդակում, իսկ IPE Brent տեսակինը նվազեցին 0.37%-ով` շրջանառվելով 75.70-76-35 $/բարել մակարդակում:
Մետաղների շուկա
Չորեքշաբթի` սեպտեմբերի 1-ին, թանկարժեք մետաղները Նյու Յորքի ապրանքային շուկայում գրանցեցին տարամիտված դինամիկա և գրանցեցին հետևյալ ցուցանիշները` ոսկին նվազեց 0.26%-ով` կազմելով 1245.4 $/ունցիա, արծաթը թեթևացավ 0.26%-ով` գնանշվելով 19.37 $/ունցիա, պլատինը հավելեց 0.53%` 1539.0 $/ունցիա պայմաններում, իսկ պալադիումը` 3.4%-ով` գնանշվելով 522.0 $/ունցիա:
Արժեթղթերի գնանշում, հայաստան
Տվյալները՝ NASDAQ OMX Armenia
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ (03.09.2010)
Հապ.**
Ցուց.մկ
Միջ. կշռ. եկամտբ. փփխ.
Միջ. կշռ. եկամտբ.
Լավագույն պահանջարկ
Լավագույն առաջարկ
Գրծք. քան.
Արժեթղթ. քան.
Ծավալ (ՀՀ դրամ)
«ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ
VALTB3
Cbond
0.0000
0.0000%
0.00%
0.00%
0.0000
0.0000
0.0000
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ
HRGAB2
Abond
0.0000
0.0000%
13.11%
12.25%
0.0000
0.0000
0.0000
«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ
SHNCB4
Bbond
0.0000
0.0000%
0.00%
0.00%
0.0000
0.0000
0.0000
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ
ENECB1
Bbond
0.0000
0.0000%
0.00%
0.00%
0.0000
0.0000
0.0000
«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
EMXGB1
Cbond
0.0000
0.0000%
10.50%
10.00%
0.0000
0.0000
0.0000
«ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ
ELTGB2
Bbond
0.0000
0.0000%
0.00%
0.00%
0.0000
0.0000
0.0000
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ
CVBKB1
Bbond
0.0000
0.0000%
10.90%
10.65%
0.0000
0.0000
0.0000
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
ARBKB3
Bbond
0.0000
0.0000%
10.35%
9.67%
0.0000
0.0000
0.0000
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ (03.09.2010)
Հապ.**
Ցուց.մկ
Միջ. կշռ. գին
Միջ. կշռ. եկամտբ. փփխ.
Լավագույն պահանջարկ
Լավագույն առաջարկ
Գրծք. քան.
Արժեթղթ. քան.
Ծավալ (ՀՀ դրամ)
«ԶԱՐԳ. ՀԱՅԿ. ԲԱՆԿ» ԲԲԸ
ZHBK
C
0.0000
0.0000%
4,750.00%
5,000.00%
0.0000
0.0000
0.0000
«ՀԱՅ. ԷԿ. ԶԱՐԳ. ԲԱՆԿ» ԲԲԸ
HEZB
B
0.0000
0.0000%
4,200.00%
0.00%
0.0000
0.0000
0.0000
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
ARBK
C
0.0000
0.0000%
5,900.00%
10,800.00%
0.0000
0.0000
0.0000
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ
AHEK
B
0.0000
0.0000%
1,070.00%
1,120.00%
0.0000
0.0000
0.0000
* * 4 նիշից բաղկացած հապավումը բաժնետիրական ընկերության հասարակ անվանական բաժնետոմսի հապավումն է։ Արտոնյալ բաժնետոմսի դեպքում 4 նիշից հետո նշվում է P և արտոնյալ բաժնետոմսերի տվյալ դասին շնորհված համարը։ Պարտատոմսի դեպքում 4 նիշից հետո նշվում է B և պարտատմոսերի րվյալ դասին շնորհած համարը։ Արտարժույթի և բաժնետոմսերի գները ներկայացված են ՀՀ դրամով, պարտատմոսերի գները՝ տարեկան եկամտաբերությունն արտահայտող տոկոսներով։