JP Morgan-ի ղեկավար Ջեյմի Դայմոնը երեկ ստացել է $10 մլն ընդհանուր արժողությամբ արժեթղթեր, ընդ որում, 2009թ. համար $15-20 մլն արժողությամբ փոխհատուցում ստանալուց ընդամենը մի քանի օր առաջ, հաղորդում է Financial Times-ը։
Դայմոնի փոխահատուցումը, որի գլխավորած բանկը նախորդ տարի ֆինանսական ցուցանիշներով գերազանցել է մի շարք այլ բանկերի, կարող է յուրօրինակ սահման դառնալ Wall Street-ի մյուս կառավարիչների համար։
Պարբերականի՝ Goldman Sachs-ի բոնուսային ծրագրին տեղյակ աղբյուրները նշել են, որ բանկի ղեկավար Լլոյդ Բլանկֆեյնը ևս նույն մեծությամբ բոնուս կստանա՝ $20 մլն։ Սա շատ ավելի քիչ է 2007-ին՝ կանխիկի, բաժնետոմսերի ու օպցիոնի տեսքով ստացած $68 մլն-ից։
Financial Times-ի՝ Դայմոնին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ JP Morgan-ի նախագահը մտադիր չէ վաճառել երեկ ստացած 250 հազ. բաժնետոմսերը։ Փակ բորսաներում դրանց ընդհանուր արժեքը $9,6 մլն է։
|