Նավթագազային խոշորագույն BP ընկերության նախկին ղեկավարը հայտարարել է, թե ընկերությունում աշխատելու տարիներին ստիպված է եղել թաքցնել իր արվամոլ լինելու հանգամքը՝ զգուշանալով խտրական վերաբերմունքից։
Լորդ Ջոն Բրաունը խոստովանել է BBC-ին, որ իրեն, ամենայն հավանականությամբ, կհաջողվեր կարիերայի ավելի մեծ աճ ունենալ, եթե հրապարակավ խոստովաներ սեռական իր հակումների մասին։
Նշենք, որ լորդ Բրաունը հեռացավ BP-ից 2007թ.՝ ընկերության գլխավոր կառավարչի պաշտոնը 12 տարի զբաղեցնելուց հետո, երբ նրա նախկին սիրեկանը հայտարարեց իրենց մերձավոր կապի մասին։
|