Թուրքիայում ավարտվել են բանակցությունները այդ երկրին ադրբեջանական գազի մատակարարման շուրջ: Այդ մասին հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի արած հայտարարությունը: Նա նշել է, որ տևական բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել ադրբեջանական գազի գնի շուրջ:
Մասնավորապես, թուրքական կողմը համաձայնել է հազար խմ ադրբեջանական գազի դիմաց վճարել $300: Չնայած այն բանին, որ գազի գնի շուրջ մինչ այժմ երկու երկրների միջև պաշտոնական պայմանավորվածություն չի ստորագրվել, թուրքական կողմը հայտարարում է, որ այդ գինն իրեն բավարարում է:
Բացի այդ՝ Թուրքիան համաձայնել է $1,7 մլրդ վճարել Ադրբեջանին նախորդ համաձայնագրով գնի տարբերության պատճառով գոյացած պարտքի դիմաց:
|