Աթաթուրքի պատվիրանները խախտել են
Վարչապետ Էրդողանին մեղադրում են իսլամիզմ տարածելու համար

Պատրաստեց Սասուն Խաչատրյանը
Դատարանն իր որոշման պատճառները պարզաբանել է 370-էջանոց զեկույցում:
Դատարանն իր որոշման պատճառները պարզաբանել է 370-էջանոց զեկույցում:

Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այնուամենայնիվ, հակաաշխարհիկ գործունեություն է ծավալել:

Երկրի աշխարհիկ ռեժիմին սպառնացող քայլեր ձեռնարկելու համար մեղադրվում են երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը, Ազգային կրթության նախարար Հուսեին Չելիկը և կուսակցությունը ներկայացնող մի շարք այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը Գլխավոր դատախազության համապատասխան հայցի հիման վրա հետաքննություն էր իրականացրել  և հակաաշխարհիկ գործունեության համար իշխող կուսակցությունից որպես տուգանք պահանջել էր հետ վճարել կուսակցությանը պետբյուջեից հատկացված գումարների կեսը: Ընդ որում՝ ՍԴ-ն որոշել էր չլուծարել կուսակցությունը:

Դատարանի պարզաբանումներում ասվում է, որ Էրդողանի և կուսակցության մյուս անդամների գործողությունները հակասում են Սահմանադրության 68-րդ հոդվածին։

2002թ. իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեղադրվում է աշխարհիկ երկիրն իսլամիզացնելու փորձերի համար:

Իշխող կուսակցության դեմ ընդդիմադիրների քննադատության համար առիթ հանդիսացավ այն օրենքի ընդունումը, որով հանվում էր համալսարաններում մուսուլմանական գլխաշորեր կրելու արգելքը: Աշխարհիկ սկզբունքներով պետական կառուցվածքի ջատագովները գլխաշորերը դիտում են ոչ թե որպես զուտ հագուստի ատրիբուտ, այլ որպես ժամանակակից Թուրքիայում քաղաքական իսլամի վտանգավոր խորհրդանիշ:

370-էջանոց զեկույցում դատարանը պնդում է, որ իսլամիստական արմատներ ունեցող կուսակցությունը, քաղաքական շահեր հետապնդելով, օգտագործել է մարդկանց կրոնական զգայունությունը և քաղաքական թատերաբեմում խոչընդոտել հիմնական տնտեսական և սոցիալական խնդիրների քննարկումը:

2002թ. իշխանության գալուց ի վեր AKP-ն պայքարի մեջ է երկրի հզոր աշխարհիկ վերնախավի հետ, ներառյալ՝ դատավորներ և բանակի գեներալներ:

Աշխարհիկ թուրքերը պնդում են, որ կուսակցությունը փորձում է կրոնը կրկին հանրային կյանք վերադարձնել, ինչը հակասում է երկրի գլխավոր օրենքին: AKP-ականներն այս մեղադրանքները հերքում են:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
<<Հոկտեմբեր 2008 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC