Եվրոբանկը վստահում է Հայաստանի շինոլորտին
«Էլիտ գրուպը» կստանա $5,5 մլն վարկային միջոցներ

Արմենակ Չատինյան
Ըստ «Էլիտ գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանի՝ կառուցապատողներին երաշխիքներ տրամադրելու գործընթացը պետք է ավելի շուտ սկսվեր:
Ըստ «Էլիտ գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանի՝ կառուցապատողներին երաշխիքներ տրամադրելու գործընթացը պետք է ավելի շուտ սկսվեր:

Կառուցապատողներին օժանդակելու Հայաստանի կառավարության նախաձեռնությանը միացել է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։

Երևանում ընթացքի մեջ գտնվող «Հյուսիսային ճառագայթ» նախագիծն ավարտելու համար «Էլիտ գրուպը» ՎԶԵԲ-ից կստանա $5,5 մլն վարկ և €130 հազ. դրամաշնորհ՝ էներգախնայողության բնագավառում կիրառվող նորարարությունները խրախուսելու համար։

Միջոցներն ընկերությանը տրամադրվելու են 3,5 տարի մարման ժամկետով։

Ճգնաժամի պայմաններում Հայաստանի շինոլորտը ֆինանսական ռեսուրսների զգալի կարիք ունի: Հատկանշական է, որ «Էլիտ գրուպի» և ՎԶԵԲ-ի միջև փաստաթղթի ստորագրման արարողությունը երեկ տեղի ունեցավ Ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում, իսկ հրավիրվածների թվում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրին (նստավայրը՝ Լոնդոն), ՀՀ ֆինանսների նախարարը, ԿԲ նախագահը, գործարարներ և բանկիրներ։

Միջոցառումն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, դաշնակահարն էր Մարտին Վարդազարյանը։

Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՎԶԵԲ-ը վերջին ժամանակաշրջանում երկու վարկ է հատկացրել հայաստանյան մասնավոր ընկերություններին. մինչ այդ բանկը միջոցներ է հատկացրել էներգետիկ համակարգի ընկերություններից մեկին (հունիսի 17-ի պայմանագրով «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ՎԶԵԲ-ից կստանա €42 մլն վարկային միջոցներ)։

Վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունը կառուցապատողներին օժանդակելու նպատակով իրականացնում է նաև պետական երաշխիքների տրամադրում: «Էլիտ գրուպն» առաջին կառուցապատողն էր, ում հատկացվել է $2,5 մլն-ի վարկային միջոցներ ներգրավելու պետական երաշխիք։

Շինարարության ոլորտը ՀՆԱ-ում ունի ամենամեծ տեսակարար կշիռ: Այդ պատճառով հինգ ամսվա ընթացքում արձարագրված էական անկումը, ըստ Տ.Սարգսյանի, ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա։

Շինոլորտի նախկին ծավալների վերականգնման համար մի կողմից՝ պետք է պետության աջակցությունը, մյուս կողմից՝ վստահություն կառուցապատողների նկատմամբ, որպեսզի մասնավոր հատվածը նույնպես մասնակցի նախագծերի ֆինանսավորմանը։ 

«Էլիտ գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանը տեղեկացրեց, որ իրենք ՎԶԵԲ-ի հետ ունեն համագործակցության մեկ տարվա պատմություն, և մինչև վարկային միջոցներ հատկացնելը բանկի փորձագետներն իրականացրել են ընկերության գործունեության համալիր ուսումնասիրություն։

Խոսելով կառուցապատողներին պետական երաշխիքներ հատկացնելու գործընթացի մասին՝ Մկոյանը նշեց, որ պետական երաշխիքով ներգրավվող միջոցները կօժանդակեն ավարտել սկսված ու ընթացքում գտնվող նախագծերը։ Միաժամանակ նա նշեց, որ կառուցապատողներին երաշխիքներ տրամադրելու գործընթացը պետք է ավելի շուտ սկսվեր,  քանի որ դժվար պահերն արդեն անցել են։

Մկոյանի կարծիքով՝ շինոլորտում աճը կսկսվի արդեն այս տարվա վերջին, սակայն վերականգնումը չի լինի այն մակարդակին, որը եղել է 2007թ. կամ 2008թ.։

Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ ճգնաժամի պայմաններում չափազանց կարևոր է վարկային միջոցների ներգրավումը։

Այն, որ Եվրոպական բանկը վարկային միջոցներ է ուղղում շինոլորտ, որտեղ ճգնաժամի պայմաններում արձանագրվել է էական անկում, նշանակում է, որ այդ հեղինակավոր կառույցը հավատում է Հայաստանի տնտեսական հաջողություններին։

«Հուսով եմ, որ ՎԶԵԲ-ը կշարունակի վարկային նախաձեռնությունները՝  հավատալով, որ մենք ճգնաժամից դուրս ենք գալու ավելի մրցունակ և արդյունավետ»,- նշեց Ղազարյանը։



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.97 USD ԱՄՆ դոլար 364.17 9.97 chart
6.17 EUR Եվրո 463.59 6.17 chart
-1.29 UAH Ուկր. գրիվնա 45.96 1.29 chart
-0.08 RUB Ռուս. ռուբլի 11.81 0.08 chart
10.36 GBP Ֆ. ստեռլինգ 560.79 10.36 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.0514232541941 Ոսկի (Դ/գրամ) 14693.96 7.56 0.05% chart
0.990952175786 Արծաթ (Դ/գրամ) 234.40 2.30 0.99% chart
0.0236235699499 Պլատին (Դ/գրամ) 18206.46 4.30 0.02% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
<<Հուլիս 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC