Հայաստանի զարգացումը պետք է սկսել գյուղից
Գյուղատնտեսության զարգացումը երկրի ներքին ամրապնդման հիմնական գործոնն է

Սամվել Ավագյան
Հազիվ թե առաջիկայում կարելի լինի հուսալ, որ գյուղական աղքատությունն էապես կկրճատվի:
Հազիվ թե առաջիկայում կարելի լինի հուսալ, որ գյուղական աղքատությունն էապես կկրճատվի:

Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում հայկական գյուղերը, որպես կանոն, լքյալ և մոռացված կարգավիճակում են: Հիշենք թեկուզ Մուրացանի «Նոյի ագռավը»:

Նույնիսկ խորհրդային տարիներին, երբ հսկայածավալ միջոցներ էին ծախսվում գյուղերի գազաֆիկացման կամ էլեկտրաֆիկացման համար, քաղաքի և գյուղի միջև կենսամակարդակի էական տարբերություն գոյացավ:

2000թ. սկզբից Հայաստանն սկսեց աղքատության հաղթահարման ծրագրեր մշակել, սակայն գյուղական աղքատությունը շարունակում է մնալ չհաղթահարված, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական վիճակագրությունը դա չի հաստատում:

«Կայուն զարգացման ծրագրի» համաձայն, որը մշակվել և հաստատվել է 2008թ., Հայաստանում աղքատների թվաքանակը 2006թ. կազմել է ընդհանուր բնակչության 26.5%-ը, այնինչ գյուղական վայրերում այն 23.4% է:

Հիշեցնենք, որ «Կայուն զարգացման ծրագիրը» փոխարինում է «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին»:

Մի կողմ թողնենք, թե որքանով են հավաստի այդ տվյալները: 2009թ. բերքի իրացման գործընթացներն արդեն իսկ վկայում են, որ գյուղացիները հսկայական կորուստներ են կրում:

Ըստ որոշ վերլուծաբանների՝ Հայաստանի զարգացումը պետք է սկսել ոչ թե քաղաքից, այլ գյուղից: Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, օրինակ, երեկ հայտարարել է, որ Հայաստանի ապագան կախված է գյուղի զարգացումից:

Վերլուծաբանն այն համոզմանն է, որ գյուղատնտեսության զարգացումը երկրի ներքին ամրապնդման հիմնական գործոնն է, որը ներկայում ավելի կարևոր է, քան հայ-թուրքական կամ հայ-իրանական հարաբերությունները:

«Հայաստանի ապագան, այդ թվում՝ ազգային անվտանգությունը, պարենային անկախությունը, կախված են գյուղի զարգացումից: Եթե դիտարկենք աղքատության ազդեցությունը ժողովրդավարության վրա, ապա ամենածանր վիճակը ներկայում գյուղերում է»,- նշել է Կիրակոսյանը:

Անվիճելի է, որ գյուղերում տնտեսական և ժողովրդավարության զարգացման մակարդակն էապես զիջում է քաղաքներին:

Գյուղերը խնդիրներ ունեն տեղեկատվության ստացման առումով՝ տպագիր մամուլ, ինտերնետ, որոշ վայրերում վատ է աշխատում բջջային կապը կամ փոստը: Անգամ հեռուստատեսային ծածկույթը գյուղերում լիարժեք չի գործում:

Հատկանշական է, որ հենց գյուղերից սկսվեց Հայաստանում տնտեսական բարեփոխումների գործընթացը՝ հանձին հողերի սեփականաշնորհման: Սակայն ինստիտուցիոնալ զարգացումները հետագայում դանդաղեցին:

Հիմա գյուղերում այնպիսի վիճակ է, որ հիմնական գործունեությունը՝ բուսաբուծությունն ու անասնապահությունը, լիարժեք չեն լուծում կենսապահովման խնդիրները, առաջացել է մկրատ՝ գյուղմթերքի գների և գյուղացիներին առաջարկվող ապրանքների գների միջև:

Օրինակ՝ պարարտանյութը տարեցտարի թանկանում է, իսկ գյուղմթերքը՝ ոչ: 2009թ. ազոտական պարարտանյութը 2008թ. համեմատ թանկացել է մոտ 50%-ով, ինչը խնդիրներ է ստեղծել նույնիսկ գյուղացիական խոշոր տնտեսությունների համար:

Այստեղ խնդիրն այն է, որ միայն գյուղմթերքի դեպքում կարելի է հուսալ, որ գյուղական վայրերում աղքատությունը կհաղթահարվի: Սակայն դատելով այն հանգամանքից, որ Հայաստանի գյուղմթերք վերամշակող գործարաններում արտադրանքի էական աճ չի արձանագրվում, իսկ արտահանման կազմակերպման մեծ հույսեր չկան:

Հազիվ թե առաջիկայում կարելի լինի հուսալ, որ գյուղական աղքատությունն էապես կկրճատվի:



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.97 USD ԱՄՆ դոլար 364.17 9.97 chart
6.17 EUR Եվրո 463.59 6.17 chart
-1.29 UAH Ուկր. գրիվնա 45.96 1.29 chart
-0.08 RUB Ռուս. ռուբլի 11.81 0.08 chart
10.36 GBP Ֆ. ստեռլինգ 560.79 10.36 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.0514232541941 Ոսկի (Դ/գրամ) 14693.96 7.56 0.05% chart
0.990952175786 Արծաթ (Դ/գրամ) 234.40 2.30 0.99% chart
0.0236235699499 Պլատին (Դ/գրամ) 18206.46 4.30 0.02% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
<<Հուլիս 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC