2009-ին՝ 12% անկում
Բայց 2010-ին վարչապետը 1% աճ է կանխատեսում

Արմենակ Չատինյան
Ըստ Տ.Սարգսյանի՝ ենթադրվում է, որ 2010թ. բյուջեի հիմքում կդրվի 1% տնտեսական աճի կանխատեսումը և ըստ այդմ՝ ծրագրվի բյուջեն։
Ըստ Տ.Սարգսյանի՝ ենթադրվում է, որ 2010թ. բյուջեի հիմքում կդրվի 1% տնտեսական աճի կանխատեսումը և ըստ այդմ՝ ծրագրվի բյուջեն։

2009թ. Հայաստանի տնտեսական անկումը կլինի 12%-ի չափով, իսկ արդեն 2010թ. համար կանխատեսվում է 1% տնտեսական աճ։ Այս տարի տնտեսական անկումը կուղեկցվի գնաճի ցածր մակարդակով։ Այսպիսի կանխատեսումներ է անում վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի կառավարությունն այս տարվա տնտեսական անկման ծավալների հարցում Կենտրոնական բանկից ավելի լավատես է։

Երեկ Եղեգնաձորում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարության հակաճգնաժամային բոլոր միջոցառումներն այս տարվա ընթացքում տալու են իրենց դրական արդյունքները, և տնտեսական անկման ցուցանիշները՝ 17-18%-ից, մինչև տարեվերջ կնվազեն։ Տարվա կտրվածքով ՀՆԱ-ի կրճատումը կկազմի 12%. տարեվերջում կսկսվի վերականգնման փուլը։

Համեմատության համար նշենք, որ ԿԲ-ն երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով 2009թ. համար ակնկալում է շուրջ 12-15% տնտեսական անկում։

Ըստ Տ.Սարգսյանի՝ ենթադրվում է, որ 2010թ. բյուջեի հիմքում կդրվի 1% տնտեսական աճի կանխատեսումը, և ըստ այդմ՝ ծրագրվի բյուջեն։ Նշենք, որ ԿԲ-ն 2010թ. առաջին կիսամյակում ակնկալում է տնտեսության վերականգնում և 0,5-2% տնտեսական աճ:

Տ. Սարգսյանի խոսքով՝ առաջիկա ամիսներին որոշ հարցեր ավելի կհստակեցվեն, քանի որ համաշխարհային տնտեսությունում կանխատեսումները փոփոխվում են օրեցօր։

«Մենք պետք է հետևենք շուկայում տեղի ունեցող երևույթներին, և ըստ այդմ՝ արագ արձագանքենք փոփոխություններին, կանխարգելենք դրանց ազդեցությունը տնտեսության վրա»,- ասաց Տ.Սարգսյանը։  

Վարչապետը նշեց, որ ԿԲ-ն, իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, վարելով ընդլայնողական քաղաքականություն, նախապատվություն է տալիս տնտեսական աճին։

Ըստ նրա՝ ճգնաժամի պայմաններում բազմաթիվ երկրների ԿԲ-ներ վերանայում են իրենց առաջնային խնդիրները, և եթե տնտեսության կայուն պայմաններում բանկերի թիրախը ֆինանսական կայունությունն է և գնաճի ցածր մակարդակը, ապա ճգնաժամի պայմաններում առաջնային խնդիրը տնտեսական աճն է և հետո միայն՝ ֆինանսական կայունությունը և գնաճը:

«Այդ տրամաբանությունից ելնելով՝ ճգնաժամի պայմաններում մի շարք երկրների ԿԲ-ներ ներդրեցին նոր գործիքակազմ, փոխեցին առաջնահերթությունները»,- ասաց վարչապետը՝ վստահեցնելով, որ ներկայում Հայաստանում գնաճային ճնշումներ չկան։

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճի մակարդակը եռակի ցածր է. անցած տարվա յոթ ամիսներին գնաճը կազմել է10,5%, իսկ 2009թ. նույն ժամանակահատվածում գնաճը կազմում է շուրջ 3%, ընդ որում, 1,5%-ը պայմանավորված է գազի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումով։ Գնաճային միջավայրը բարենպաստ է, և մենք այս տարին կավարտենք գնաճի ցածր մակարդակով»,- ասաց Տ.Սարգսյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է գտնվել բարվոք վիճակում, և կապիտալիզացիայի, իրացվելիության մակարդակը բավական բարձր է։

«Իհարկե, ակտիվների որակը փոփոխվում է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրական հատվածում առկա են ռիսկեր, բայց դասակարգված [«վատ»] վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր պորտֆելում հեռու է ռիսկային գոտուց»,- նշեց Տ.Սարգսյանը։



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.97 USD ԱՄՆ դոլար 364.17 9.97 chart
6.17 EUR Եվրո 463.59 6.17 chart
-1.29 UAH Ուկր. գրիվնա 45.96 1.29 chart
-0.08 RUB Ռուս. ռուբլի 11.81 0.08 chart
10.36 GBP Ֆ. ստեռլինգ 560.79 10.36 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.0514232541941 Ոսկի (Դ/գրամ) 14693.96 7.56 0.05% chart
0.990952175786 Արծաթ (Դ/գրամ) 234.40 2.30 0.99% chart
0.0236235699499 Պլատին (Դ/գրամ) 18206.46 4.30 0.02% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
<<Օգոստոս 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC