Կառավարությունը վերջապես հիշեց մեքենաշինության մասին 
Ճյուղի ձեռնարկությունները ստացան արտոնություն

Սամվել Ավագյան
2009թ. առաջին կիսամյակում Հայաստանի մեքենաշինական ճյուղը թողարկել է Դ2.5 մլրդ-ի արտադրանք, որը արդյունաբերության նույնիսկ 1%-ը չի կազմում:
2009թ. առաջին կիսամյակում Հայաստանի մեքենաշինական ճյուղը թողարկել է Դ2.5 մլրդ-ի արտադրանք, որը արդյունաբերության նույնիսկ 1%-ը չի կազմում:

Հայաստանում մեքենաշինությունը կարծես թե վաղուց մոռացված ճյուղ է: Տնտեսական ոչ մի ծրագրում այս ոլորտի հետ մեծ հույսեր չեն կապվում:

Ժամանակին, ճիշտ է, բազմաթիվ մեքենաշինական գործարաններ ունեինք, որոնք խորհրդային տնտեսական համակարգում զգալի դերակատարում ունեին: Դրանցից շատերը խորհրդային հզոր ռազմաարդյունաբերական համալիրի մասն էին՝ համեմատաբար ժամանակակից տեխնոլոգիաներով ու որակյալ կադրերով:

Սակայն հայկական մեքենաշինությունը հետխորհրդային ժամանակահատվածում անմրցունակ դուրս եկավ: Մեր գործարանները հանդիսանում էին հզոր ու բարդ տեխնոլոգիական շղթայի մասնիկը, հետևաբար՝ առանց այդ շղթայի, ինքնուրույն շուկային հարմարվել չկարողացան:

Ավելի ճիշտ՝ անհրաժեշտ էին խոշոր ներդրումներ, նորարարական մոտեցումներ, սակայն 90-ականների «տարօրինակ» սեփականաշնորհումից հետո այլևս ոչ մի ներդրում չէր կարող փրկել մեր մեքենաշինությունը: Գործարանների մեծ մասը մաս-մաս քանդվեց և վաճառվեց,  իսկ տարածքները օգտագործվում են այլ նպատակներով:

2009թ. առաջին կիսամյակում Հայաստանի մեքենաշինական ճյուղը թողարկել է Դ2.5 մլրդ-ի արտադրանք, որը արդյունաբերության նույնիսկ 1%-ը չի կազմում: Այնուամենայնիվ, մեքենաշինական մի քանի ձեռնարկություն շարունակում է աշխատել, և կառավարությունը երեկվա որոշմամբ փորձել է նրանց օժանդակել:

Ըստ մեր տեղեկությունների՝ վերջին 15 տարում սա առաջին դեպքն է, երբ կառավարությունը փորձում է աջակցել մեքենաշինական ընկերություններին:

Կառավարության որոշմամբ՝ վեց ամսով երկարաձգվել է մեքենաշինական չորս ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը։

Որոշումը տարածվում է «ԱՄԱ Կոմպրեսոր», «Ավտոգեն-Մ», «Սարատովսկայա  գեներատորնայա կոմպանիա» և ԵՐՖՐԵԶ ընկերությունների վրա։

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի կարծիքով՝ մաքսային ռեժիմի երկարաձգումն այս ընկերություններին հնարավորություն կտա խուսափել հարկային տույժերից և բնականոն կերպով շարունակել գործունեությունը:

«ԱՄԱ Կոմպրեսոր» ընկերությունը զբաղվում է կոմպրեսորային կայանների արտադրությամբ, որոնք արտահանվում են ԱՊՀ տարբեր երկրներ։ Ընկերությունը կնքել է գազի լիցքավորման թվով 24 կոմպրեսորային կայանների համար անհրաժեշտ նյութերի, համալրող դետալների և սարքավորումների մատակարարման պայմանագրեր՝ իտալական «Մեսմեր» ընկերության հետ։

Ընկերությունն արդեն գնորդներին առաքել է վեց կոմպրեսորային կայան, իսկ պայմանագրերով  մատակարարման ենթակա մնացած կայանների գծով ունի դժվարություններ՝ կապված համալրող դետալների և սարքավորումների ձեռքբերման հետ։

«Ավտոգեն-Մ» ընկերությունը, համագործակցելով Ռուսաստանի «Միդասոտ» ընկերության հետ, ավտոգենային սարքավորումներ է արտահանում Ռուսաստան։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Ռուսաստանի շուկայում կտրուկ նվազել է գազակտրիչների և գազայրիչների պահանջարկը, իսկ նախկինում առաքված սարքավորումների իրացման կտրուկ նվազման հետևանքով ձգձգվում են նաև ֆինանսական փոխանցումները՝ զրկելով ընկերությանը հումք ու նյութեր ձեռք բերելու հնարավորությունից։

«Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիա» ընկերությունը 2007թ. իր մասնաճյուղն է հիմնադրել Երևանում՝ միջին հզորության էլեկտրական մեքենաների նախագծման, արտադրման և ՌԴ շուկայում իրացման նպատակով։

ԵՐՖՐԵԶ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում ունիվերսալ ֆրեզերային հաստոցներ արտադրող միակ ձեռնարկությունը։ 2008թ. ապրիլին պայմանագիր է կնքել ռուսական «Ինտեխկոմ» կազմակերպության հետ՝ մինչև 2012թ. ամսական 30 ֆրեզերային հաստոցի արտահանման վերաբերյալ։

Այդ նպատակով ընկերությունը ներմուծել է մի շարք կոմպլեկտավորող սարքավորումներ և կազմակերպել է նշված հաստոցների արտադրությունը՝ ստեղծելով մոտ 100 աշխատատեղ։ Սակայն ճգնաժամն այստեղ ևս խառնել է հաշիվները: Ռուսաստանում հաստոցների նկատմամբ  պահանջարկի անկման պատճառով «Ինտեխկոմը» խնդրել է ժամանակավորապես հետաձգել հաստոցների առաջին խմբաքանակի առաքումը։



 
Տիգրան - 27 Նոյեմբեր 2009թ.
Ինչպես կասեր հայ գիտնական՝ Պարիս Հերունին «Այն երկիրը, որը չունի արդյունաբերություն եվ գիտություն, այդ երկիրը զարգանալ չի կարող», եկեք մի քիչ էլ այդ մասին մտածենք վարկավորելով ճանապարհաշինությունը ոչ մի արդյունքի չենք հասնի, դրանից եկամուտ չենք ստանա:

 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.11 USD ԱՄՆ դոլար 365.03 9.11 chart
10.77 EUR Եվրո 468.19 10.77 chart
-1.07 UAH Ուկր. գրիվնա 46.18 1.07 chart
0.01 RUB Ռուս. ռուբլի 11.90 0.01 chart
11.31 GBP Ֆ. ստեռլինգ 561.74 11.31 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
0.394952838994 Ոսկի (Դ/գրամ) 14628.91 57.55 0.39% chart
3.54359253217 Արծաթ (Դ/գրամ) 228.50 7.82 3.54% chart
1.41450275947 Պլատին (Դ/գրամ) 17967.79 250.61 1.41% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
<<Օգոստոս 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC