Եվս մեկ կառուցապատող պետերաշխիք ստացավ
Բայց կառավարության միջոցները չեն փոխում ընդհանուր իրավիճակը շինոլորտում

Արմենակ Չատինյան
Թերևս ճիշտ կլիներ, որ կառավարությունը կշռաքարեր ավելացներ միայն պահանջարկի նժարին, որովհետև շինարարության հետագա ակտիվացումը չի խթանելու գնողունակ պահանջարկի աճը:
Թերևս ճիշտ կլիներ, որ կառավարությունը կշռաքարեր ավելացներ միայն պահանջարկի նժարին, որովհետև շինարարության հետագա ակտիվացումը չի խթանելու գնողունակ պահանջարկի աճը:

Հայաստանի կառավարությունը, չնայած շինարարության ոլորտում այս տարվա յոթ ամիսներին արձանագրված 55,5% անկմանը, դեռևս հավատում է, որ հնարավոր է աշխուժացնել ոլորտը և մեղմել անկման տեմպերը:

Այդ նպատակով երեկ որոշում է ընդունվել պետական հերթական երաշխիքի մասին: «Էյ Վի Օ» ընկերությունը Երևանի Աբովյան փողոցում շենքի կառուցման նպատակով «Հայբիզնեսբանկից» $2 մլն վարկային միջոցներ ներգրավելու համար պետական երաշխիք ստացավ։

Ապրիլից հետո սա թվով վեցերորդ կառուցապատողն է, որ նման երաշխիք է ստանում: Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել էր հակաճգնաժամային միջոցառումների շարքում կառուցապատողներին օժանդակելու համար հատկացնել ընդհանուր առմամբ Դ20 մլրդ պետական երաշխիք:

Եթե համեմատենք վերջին շրջանում կառուցապատողներին հատկացված պետական երաշխիքների դինամիկան և շինոլորտում արձանագրվող միտումները, ստացվում է, որ կառավարության ջանքերը կարծես ապարդյուն են։

Այսպես՝ կառուցապատողները կառավարության երաշխիքները հիմնականում ստացել են հունիսի երկրորդ կեսին և հուլիսի սկզբին (հունիսին՝ «Լևոն  Ամիրխանյան», «Մ.Գ - Հաուզինգ» և «Հերմեկ» ընկերությունները ստացան $6,6 մլն բյուջետային երաշխիք, մինչ այդ $2,5 մլն տրամադրվել էր «Էլիտ Գրուպին», իսկ «Վահե Հարությունյանը» հուլիսի սկզբին ստացավ $950 հազ.)։

Շուրջ $10 մլն պետական երաշխիքի էֆեկտը շինոլորտում պետք է որ զգացվեր հուլիսի շինարարական ծավալներում, բայց, ըստ վիճակագրության, հուլիսին հունիսի նկատմամբ շինոլորտի աճը կազմել է ընդամենը 4,5%, մինչդեռ հունիսին մայիսի համեմատ աճի տեմպը կազմել էր 130%։

Պետերաշխիքները շինոլորտում էֆեկտ չեն ունեցել նաև տարվա կտրվածքով. 2009թ. հունվար-հուլիսին շինարարությունում անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 55,5%, մինչդեռ առաջին կիսամյակում անկումը կազմում էր 53,5%։

Ստացվում է, որ կառավարության պետական երաշխիքները ոչ թե «փրկում» են շինոլորտը և տնտեսությունն ընդհանուր առմամբ, այլ ընդամենը մի քանի կառուցապատողի։ Ակնկալիքները, որ կառավարության քայլերը կոգևորեն բանկերին, և վերջիններս սեփական միջոցներից ավելի պատրաստակամ վարկեր կհատկացնեն կառուցապատողներին, նույնպես չեն արդարանում։

Բանկերն առայժմ ձեռնպահ են մնում կառուցապատողներին վարկեր տրամադրելուց այն պատրվակով, որ անշարժ գույքի շուկայում գների անկումը շարունակվում է: Ընդհանուր առմամբ՝ Դ20 մլրդ-ը մի կաթիլ է ծովում և չի կարող բեկումնային աճ ապահովել։

Այս տարվա յոթ ամսվա ընթացքում բացարձակ թվով շինարարության ծավալները կրճատվել են ավելի քան Դ200 մլրդ-ով, իսկ պետական երաշխիքի հատկացված ծավալն այդ թվի մեջ կազմում է ընդամենը 5%։

Մյուս կողմից, սակայն, «աճի ապահովումը» չպետք է ինքնանպատակ լինի. ելնելով այն տեսակետից, որ ներկայում անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակը առաջին հերթին առաջարկի և գնողունակ պահանջարկի անհամապատասխանության արդյունք է, հարց է առաջանում՝ արդյոք կառավարությունը ճի՞շտ քաղաքականություն է որդեգրել միաժամանակ կշռաքարեր ավելացնելով հավասարակշռությունը խախտած երկու նժարներին էլ:

Այսինքն, կառավարությունը մի կողմից խթանում է շինարարության ֆինանսավորումը, մյուս կողմից հիպոթեկային հիմնադրամ է ստեղծում՝ մեծացնելով անշարժ գույքի ձեռքբերման հնարավորությունները: Թերևս ճիշտ կլիներ կշռաքարեր ավելացնել միայն պահանջարկի նժարին, որովհետև շինարարության հետագա ակտիվացումը չի խթանելու գնողունակ պահանջարկի աճը:



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
1.21 USD ԱՄՆ դոլար 392.62 1.21 chart
5.34 EUR Եվրո 540.01 5.34 chart
0.15 UAH Ուկր. գրիվնա 49.19 0.15 chart
0.11 RUB Ռուս. ռուբլի 13.40 0.11 chart
7.07 GBP Ֆ. ստեռլինգ 594.54 7.07 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
30 Ռեպո 6.50 1.50 chart
18.75 Լոմբ. վարկ 9.50 1.50 chart
75 Ներգրավ. միջ. 3.50 1.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-1.1679719386 Ոսկի (Դ/գրամ) 13935.82 164.69 1.17% chart
-2.90211062591 Արծաթ (Դ/գրամ) 213.46 6.38 2.90% chart
-1.25332219005 Պլատին (Դ/գրամ) 19944.38 253.14 1.25% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս 102.70
Գործարար միջավայրի ինդեքս 105.00
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
<<Օգոստոս 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC