Ռուսաստանը սովորում է Հայաստանից
«ՎիմպելԿոմը» «ԱրմենՏելի» լուծումները ներդնում է Ռուսաստանում

Արմենակ Չատինյան
Ըստ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի՝ ընկերության մարկետինգային քայլերի արդյունքում ճգնաժամը մեղմ է անդրադարձել բաժանորդների վրա։
Ըստ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի՝ ընկերության մարկետինգային քայլերի արդյունքում ճգնաժամը մեղմ է անդրադարձել բաժանորդների վրա։

Ճգնաժամը շրջանցում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի երկու ընկերություններին՝ «ԱրմենՏելին» և «Ղ-Տելեկոմին»։ Դրա մասին են վկայում երկու ընկերությունների այս տարվա  երկրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները։

Երեկ «ՎիմպելԿոմ» ընկերության ղեկավարությունը երկրորդ եռամսյակի արդյունքները ներկայացնելիս նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում գործող բիզնեսների ֆինանսական և գործառնական ցուցանիշներից։

«ՎիմպելԿոմի» փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը նշեց, որ հայկական բիզնեսի՝ «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) փորձը հատկապես ամրակցված հեռախոսակապի բիզնեսում օգտագործվում է «ՎիմպելԿոմի» այլ երկրների բիզնեսում, այդ թվում՝ Ռուսաստանում։

Փոխակերպվում է ոչ միայն բջջային և ամրակցված հեռախոսից հաշվի վերալիցքավորման փորձը, այլև կոնվերգենտ լուծումները։

Ըստ նրա՝ «ԱրմենՏելն» ունի բավական զարգացած ամրակցված ցանց, և նրա՝ կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելու փորձն օգտագործվում է նաև Ռուսաստանում ու այլ երկրներում:

Գոհացնող ցուցանիշներ

Չնայած ճգնաժամին և մրցակցությանը՝ «ԱրմենՏել» ընկերությունը բջջային կապի ոլորտում արձանագրել է աճ։ Մասնավորապես երկրորդ եռամսյակում ընկերության զուտ գործառնական հասույթն ավելացել է 7%-ով՝ կազմելով Դ18,3 մլրդ։ Ընդհանուր առմամբ, երկրորդ եռամսյակում «ԱրմենՏելի» կապիտալ ներդրումները կազմել են $12 մլն։ Միջոցները, ըստ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի, ուղղվել են ենթակառուցվածքների և տրանսպորտային համակարգի զարգացմանը։

Ընկերության զուտ գործառնական հասույթը 2009թ. երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 8,1%-ով, ինչը, ըստ Կլիմկոյի, պայմանավորված է ճգնաժամով։

Նա նշեց, որ ընկերության մարկետինգային քայլերի արդյունքում ճգնաժամը մեղմ է անդրադարձել բաժանորդների վրա։ Վերջիններիս թիվը նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 1%-ով՝ կազմելով 486 հազ., մեկ բաժանորդն ամսվա ընթացքում խոսել է 238,4 րոպե (աճը առաջին եռամսյակի համեմատ՝ 36,5%), իսկ ARPU (մեկ բաժանորդի միջին հաշիվը մեկ ամսվա ընթացքում) կազմել է ավելի քան Դ5 հազ. (աճը՝ 10,1%)։

Համեմատության համար նշենք, որ մրցակից ընկերությունը՝ «Ղ-Տելեկոմը» (ապրանքանիշը՝ ՎիվաՍել-ՄՏՍ), նույն ժամանակահատվածում արձանագրել է ավելի համեստ ցուցանիշներ։

Օրինակ՝ «Ղ-Տելեկոմի» բաժանորդների բազան մնացել է անփոփոխ՝ 2 մլն, մեկ բաժանորդն ամսվա ընթացքում խոսել է 182 րոպե, իսկ ARPU-ն կազմել է Դ3,1 հազ.։

Ինտերնետը կէժանանա՞

Սեպտեմբերի 15-ից «ԱրմենՏելը» 7-15%-ով իջեցնելու է մեծածախ ինտերնետի սակագները։ Ըստ Կլիմկոյի՝ կգործի դիֆերենցված սանդղակ՝ խոշոր գնորդների համար զեղչը կկազմի մինչև 25%։ Կլիմկոն հուսով է, որ խոշոր պրովայդերները նույն կերպ կվարվեն՝ իջեցնելով սակագները վերջնական սպառողների համար։

Ըստ Կլիմկոյի՝ այսօր առկա է ինտերնետի մեծ պահանջարկ, և «ԱրմենՏելը» նույնիսկ չի կարողանում բավարարել ամրակցված հեռախոսակապի բաժանորդների ինտերնետի պահանջարկը։

Կլիմկոն նշեց, որ շուտով կներկրվեն ինտերնետ հասանելիություն ապահովող սարքավորումներ, մասնավորապես՝ ADSL սարքավորումներ, մոդեմների մեծ խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա բավարարել բոլոր առկա դիմումները։ Ինտերնետ հասանելիության ապահովման համար «ԱրմենՏելը» նաև օգտագործում է բջջային հեռախոսակապի 3G ցանցը և վաճառում է մոդեմները։



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.97 USD ԱՄՆ դոլար 364.17 9.97 chart
6.17 EUR Եվրո 463.59 6.17 chart
-1.29 UAH Ուկր. գրիվնա 45.96 1.29 chart
-0.08 RUB Ռուս. ռուբլի 11.81 0.08 chart
10.36 GBP Ֆ. ստեռլինգ 560.79 10.36 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.0514232541941 Ոսկի (Դ/գրամ) 14693.96 7.56 0.05% chart
0.990952175786 Արծաթ (Դ/գրամ) 234.40 2.30 0.99% chart
0.0236235699499 Պլատին (Դ/գրամ) 18206.46 4.30 0.02% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
<<Օգոստոս 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC