Թիվ 156 (427) Աշխարհ

Կարելի է հաստատել, որ անցած պատերազմում երկու կողմերն էլ պարտվել են։
Ռետրոսպեկտիվ հայացք դեպի հարավ
Ըստ «Վեդոմոստիի»՝ օգոստոսյան պատերազմում երկու կողմն էլ պարտվել է

Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման առաջին տարեդարձը Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական, ռազմական և տնտեսական արդյունքներն ամփոփելու համար լավ առիթ է։ Նախօրեին Ռուսաստանի առաջին դեմքերը խոսում էին այդ քայլի (Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու) կոռեկտության և երկու նոր երկրի հետ հարաբերությունների առաջընթաց զարգացման մասին։   Ավելին

 
Եվրամիությունը Վրաստանի հետ համաձայնագրեր է ստորագրել այցագրային ռեժիմի պարզեցման և բռնադարձման վերաբերյալ:
ԵՄ-ն պարզեցրել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմը
Առայժմ պարզ չէ, թե երբ ուժի մեջ կմտնեն համաձայնագրերը

Եվրամիությունը Վրաստանի հետ համաձայնագրեր է ստորագրել այցագրային ռեժիմի պարզեցման և բռնադարձման վերաբերյալ: Այս մասին հաղորդել Է ԵՄ արտաքին կապերի և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Բենիտա Ֆեռերո Վալդների մամուլի քարտուղար Քրիստիանա Հոմանը: Առայժմ պարզ չէ, թե երբ ուժի մեջ կմտնեն այդ համաձայնագրերը, քանի որ դրանք դեռ պետք Է հաստատի Եվրամիության խորհուրդը:   Ավելին

 
Ադրբեջանի Ռազմական դոկտրինում Հայաստանը նշվելու է որպես «ագրեսոր երկիր»։
Բաքուն թշնամիների ցանկ է կազմում
Հայաստանն առաջինն է, գուցե նաև միակը

Ակնկալվում է, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի աշնանային նստաշրջանում կքննարկվի Ադրբեջանի Ռազմական դոկտրինի հարցը։ Երկրի պաշտպանական անվտանգության ապահովման և սպառնալիքների հակազդմանն ուղղված հայեցակարգային այդ փաստաթուղթը վաղուց է մշակվում, սակայն դրա ընդունումը վերջին տարիներին հետաձգվել է։ Ռազմական անկախ փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ռուսական «Նեզավիսիմայա գազետային» ասել է, որ Դոկտրինի ընդունումը հետաձգվում է քաղաքական պատճառներով:   Ավելին

 
Ալի Խամենեին չի հավատում տեսակետին, թե ընդդիմադիր առաջնորդներն իրականում արտասահմանյան պետությունների գործակալներ են։
Այաթոլլահը փորձում է թուլացնել լարվածությունը
Իրանցի ընդդիմադիրներն այլևս արտասահմանյան երկրների գործակալներ չեն

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ չի հավատում երկրում ակտիվորեն քննարկվող այն տեսակետին, թե ընդդիմադիր առաջնորդները, որոնց իշխանությունները մեղադրում են նախագահական ընտրություններից հետո անկարգություններ հրահրելու մեջ, իրականում արտասահմանյան պետությունների գործակալներ են։   Ավելին

 
«Եթե գերագույն հոգևոր առաջնորդը հաստատում է ընտրությունների արդյունքները, ապա որևէ մեկը չպետք է դրանում կասկածի»։
Իրանը` շոկի մեջ
Բանտերում բռնաբարում են կալանավորներին

27 Օգոստոս 2009թ. Իրանի խորհրդարանը հետաքննություն է նշանակել իրանական բանտերում կատարված բռնաբարությունների մասին բացահայտված փաստերի առնչությամբ։ Այս մասին գրում է իտալական Corriere della Sera-ն։Երիտասարդի անունն առայժմ գաղտնի է պահվում։ Տխրահռչակ Կահրիզակի կալանավայրում բռնաբարության ենթարկված երիտասարդն ազատության մեջ հայտնվելուց հետո քաջություն է ունեցել պատմելու իր հետ կատարվածը:   Ավելին

 
Ռուս-վրացական պատերազմից հետո վրացիներն իրենց առջև առաջադրանք են դրել ամեն ինչ անել, որպեսզի «Օլիպիադա-2014»-ը Սոչիում տեղի չունենա։
Վրացիները խոստանում են ձախողել Սոչիի օլիմպիադան
Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է իր տարածքները զավթելու հերթական փորձի մեջ

27 Օգոստոս 2009թ. Ռուս-վրացական նոր սկանդալ է հասունանում, այս անգամ` 2014թ. Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի շուրջ: Թբիլիսին բուռն է արձագանքել Կովկասում միասնական բիոսֆերային դաշտ ստեղծելու՝ Ռուսաստանի բնական պաշարների նախարարության առաջարկին, որում պետք է ընդգրկվի նաև Ռիցայի արգելոցը և Աբխազիայի Կոդորի կիրճը: Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ Մոսկվայի այդ ծրագիրն «էկոլոգիական ագրեսիա» է և «ռազմական ագրեսիայի» շարունակությունը։   Ավելին

 
Չավեսի համոզմամբ՝ Վաշինգտոնի և Բոգոտայի միջև անվտանգության մասին համաձայնագիրը նշանակում է, որ Կոլումբիայում ամերիկյան զորքեր կտեղակայվեն։
Չավեսը կրկին «մատ է թափ տալիս»
Նրան զայրացրել է Կոլումբիայում ամերիկյան զորք տեղակայելու որոշումը

27 Օգոստոս 2009թ. Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ պատրաստվում է խզել դիվանագիտական հարաբերությունները Կոլումբիայի հետ: Չավեսին շատ է զայրացրել Կոլումբիայի որոշումը, որով Բոգոտան թմրանյութերի ապօրինի շրջանառության և ձախ-կենտրոնամետների դեմ պայքարի շրջանակներում ամերիկացի զինվորներին թույլ է տվել օգտագործել յոթ կոլումբական հենակայան։   Ավելին

 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն։
Կրեմլին փորձում են համոզել
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

27 Օգոստոս 2009թ. ՆԱՏՕ-ն մտադիր չէ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել և օգնել այդ երկրին պահպանելու իր տարածքային ամբողջականությունը։ Այս մասին նախօրեին հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ Նա հաստատել է, որ 1997թ. հուլիսի 9-ին Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ստորագրված հռչակագրով նախատեսվում է, որ Ուկրաինան կարող է Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ գումարել։   Ավելին

 
Ընդդիմության առաջնորդները քննադատում են դատական այս գործընթացը՝ այն համարելով «ցուցադրական»:
Իրանում դատում են ակնառու ընդդիմադիրներին
Մեղադրյալ աթոռին են նաև նախկին նախարարներ

26 Օգոստոս 2009թ. Իրանում սկսվել է հունիսյան նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցած ընդդիմության ակտիվիստների դատավարությունը: Նրանց թվում են նախագահ Խաթամիի կառավարության (1997-2005թթ.) նախարարներ և երկու հայտնի տնտեսագետ: Ընդդիմադիրները մեղադրվում են Իրանում անկարգություններ կազմակերպելու նպատակով օտար պետությունների հետ համագործակցելու համար:   Ավելին

 
Ո՛չ ռուսական ռազմաբազաները, ո՛չ էլ ռուս սահմանապահները ներկայությունը ներկայում չեն կարող երաշխավորել, որ անցած տարվա օգոստոսի իրադարձությունները չեն կրկնվի։
Նշանակետում Ռուսաստանն է
Արևմուտքը կարող է ռևանշ վերցնել Հրվ. Օսիայի և Աբխազիայի անկախության համար

26 Օգոստոս 2009թ. Հարավային Օսիայի Հանրապետության (ՀՕՀ) և Աբխազիայի Հանրապետության (ԱՀ) անկախությունը ճանաչելու մասին հրամանագիրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարդաց 2008թ. օգոստոսի 26-ին։ Դրան հաջորդած մեկ տարվա ընթացքում երկու ինքնահռչակ պետությունների տարածքներում էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բազաներ ստեղծվեցին և ՌԴ-ի հետ տասնյակ միջկառավարական համաձայնագրեր կնքվեցին։   Ավելին

 
Ռուս-վրացական պատերազմի գոտում ուկրաինացի զինծառայողներն ու սպառազինությունը հայտնվել են «պատահաբար»։
Կիևը կապ չունի
Ռուս-վրացական պատերազմի գոտում ուկրաինացի զինծառայողներն ու սպառազինությունը հայտնվել են «պատահաբար»

26 Օգոստոս 2009թ. Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքում է մեղադրանքը, թե ուկրաինական բանակը մասնակցել է անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմին: Ռուսաստանի Դաշնության դատախազությանը կից հետախուզական կոմիտեն նախօրեին հայտարարել էր, թե իր տրամադրության տակ անհերքելի ապացույցներ կան, ըստ որոնց, ուկրաինացիները մասնակցել են կովկասյան պատերազմին:   Ավելին

 
Ֆինանսական ամենախոշոր «բուրգի» կազմակերպիչ Բեռնարդ Մեդոֆը ո՛չ քաղցկեղով է տառապում, ո՛չ էլ անբուժելի որևէ այլ հիվանդությամբ։
Մեդոֆը չի մահանում
Դարի խարդախը բանտում մեդիտացիա է անում և ինքնամաքրվում շիկացրած քարերի միջոցով

26 Օգոստոս 2009թ. Ֆինանսական ամենախոշոր «բուրգի» կազմակերպիչ Բեռնարդ Մեդոֆը ո՛չ քաղցկեղով է տառապում, ո՛չ էլ անբուժելի որևէ այլ հիվանդությամբ։ Երեկ այսպիսի հայտարարություն է տարածել ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոն՝ ընդգծելով, որ New York Post-ում տպագրված հոդվածը լի է անճշտություններով։ Նշենք, որ պարբերականը գրել էր, թե Մեդոֆը քաղցկեղով հիվանդ է և նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել։   Ավելին

 
Ռուսաստանը չի խանդում Մոնղոլիային այլ տերությունների հետ ունեցած հարաբերություններում:
Բանակցություններ յուրդում
Մեդվեդևը Մոնղոլիայի նախագահին խոստացել է լուծել պետպարտքի հարցը

26 Օգոստոս 2009թ. Երկօրյա այցով Մոնղոլիայում գտնվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը գոհ է մնացել երկրի նախագահ Ցախիագիին Էլբեգդորժի հետ բանակցություններից։ Նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Ուլան Բատորի պետական պալատի 5-րդ հարկում գտնվող մոնղոլական յուրդում, որտեղ  աշխատում է նախագահը և ընդունում հարգարժան հյուրերին։ Մեդեվեդև-Էլբեգդորժ հանդիպման հաջորդ ուշագրավ պահն այն է եղել, որ մոնղոլ առաջնորդը հանդիպումն սկսել է ռուսերենով։   Ավելին

 
Մինչև Արևմուտքը ընդդիմությունում չտեսնի այն ուժը, որը կարող է այլընտրանք լինել Սաակաշվիլիին, իրական աջակցություն չի ցուցաբերի ընդդիմությանը։
Սաակաշվիլիի դեմ կպայքարեն նոր դաշինքով
Վրացական ընդդմությունը վերադառնում է ամառային հանգստից

25 Օգոստոս 2009թ. Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ակցիաների աշնանային շրջանին։ Երեկ պահպանողական պատգամավոր Կախա Կուկավան հայտարարել է, որ Վրաստանի ընդդիմադիր որոշ կուսակցություններ կմիանան և դաշինք կկազմեն, որպեսզի բազմաշերտ ընդդիմադիր այլընտրանք ստեղծեն գործող ռեժիմին։ «Պարզ, հստակ այլընտրանք է հարկավոր Սաակաշվիլիին»,- ասել է նա։   Ավելին

 
Վերլուծելով Լուկաշենկոյի վերջին ելույթը, որոշ փորձագետներ եզրակացնում են, որ Արևմուտքի հետ Բելառուսի երկխոսությունը փակուղի է մտել։
Քաղաքական նվերներ՝ տնտեսական պարգևատրման դիմաց
Սոչիում Լուկաշենկոն և Մեդվեդևը մի շարք հին ու բարդ խնդիրներ կարող են լուծել

25 Օգոստոս 2009թ. Այս շաբաթ Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ այս մասին լրագրողներին ասել է անձամբ Լուկաշենկոն, որը, ի դեպ, արդեն Սոչիում է։ Հանդիպման նախաձեռնությունը, սակայն, Մեդվեդևինն է։ «Մենք կքննարկենք բոլոր դժվար, բարդ խնդիրները»,- ասել է նա։   Ավելին

 
Նեթանյահուն հոդվածի հեղինակների պնդումները համեմատել է միջնադարյան «արյունոտ զրպարտության» հետ։
Դիվանագիտական սկանդալ լրագրողների պատճառով
Իսրայելցի զինվորները սպանել են երիտասարդ պաղեստինցիներին՝ նրանց օրգանները վաճառելու նպատակով

25 Օգոստոս 2009թ. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Շվեդիայի կառավարությանը կոչ է արել դատապարտել շվեդական Aftonbladet թերթում տպագրված հոդվածը, որը իսրայելցի զինվորներին մեղադրում է պաղեստինցիներին սպանելու և նրանց օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործելու համար: Aftonbladet-ի լրագրողները վստահեցնում են, որ իսրայելցի զինծառայողները առևանգել պաղեստինցի երիտասարդներին և մի քանի օր անց վերադարձրել նրանց անդամահատված մարմինները։   Ավելին

 
Միջուկային զենքի չտարածման ոլորտում Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությունն «անիմաստ է և դատապարտված է ձախողման»։
Ինչո՞ւ վերսկսել Սառը պատերազմը
Եթե կարելի է պարզապես չհրաժարվել միջուկային զենքից

25 Օգոստոս 2009թ. Միջուկային զենքի չտարածման ոլորտում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի որդեգրած քաղաքականությունն «անիմաստ է և դատապարտված է ձախողման»։ Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal թերթում նման տեսակետ են հայտնել ռազմաքաղաքական հարցերով ԱՄՆ պաշտպանության նախկին փոխնախարար Դուգլաս Ֆեյթը և սպառազինությունների կրճատման հարցերով մասնագետ Աբրամ Շուլսկին։   Ավելին

 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
<<Օգոստոս 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC