Լավ լուր հայ գյուղացիների համար
Վրաստանում կարտոֆիլի ցածր բերք է եղել

Կապիտալ
Այս տարի Հայաստանը կարող է լուծել շուրջ 150 հազ. տոննա կարտոֆիլի ավելցուկի իրացման հարցը Վրաստանում։
Այս տարի Հայաստանը կարող է լուծել շուրջ 150 հազ. տոննա կարտոֆիլի ավելցուկի իրացման հարցը Վրաստանում։

Հայաստանի գյուղատնտեսության համար լավ հնարավորություն է բացվում։ Այս տարի Հայաստանը կարող է լուծել շուրջ 150 հազ. տոննա կարտոֆիլի ավելցուկի իրացման հարցը Վրաստանում։

Սպասվում է, որ Վրաստանում  կարտոֆիլն այս տարի կթանկանա առնվազն երկու անգամ: Կարտոֆիլ աճեցնողների միության տարածած հաղորդագրության համաձայն՝ կարտոֆիլի ցածր բերքատվությունը պայմանավորված է եղանակային ոչ բարենպաստ պայմաններով:

Ինչպես հաղորդում է «Բիզնես Գրուզիի» կայքը, Վրաստանում կարտոֆիլի սպասվելիք բերքը կբավարարի երկրի պահանջարկի 40%-ը, և ներքին շուկայում առաջանալու է տեղական կարտոֆիլի պակասուրդ և կարտոֆիլի գնի աճ։

Միության ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ կարտոֆիլի թանկացմանը նաև նպաստում է վառելիքի գնի բարձրացումը, ինչի արդյունքում մթերքի տեղափոխումը շրջաններից մայրաքաղաք ավելի թանկ է դառնում։ Այսօր Թբիլիսիում 1 կգ կարտոֆիլի գինը կազմում է 30-50 թեթրի (Դ70-Դ120)։

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես բացառում է կարտոֆիլի գնի բարձրացումը՝ մեկնաբանելով, որ ընթացիկ տարում Բոլնիսիում բարձր բերք է եղել, ինչը որոշակիորեն կփոխհատուցի Ախալցխայում և Ախալքալաքում գրանցված ցածր բերքատվությունը:

Պետական կառույցի տեղեկատվության համաձայն՝ միջին գործարարները ձմռանը կարտոֆիլը ներկրում են հիմնականում Հայաստանից, մի մասն էլ՝ Թուրքիայից և Իրանից:

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի կանխատեսմամբ՝ ավելի քան 30 հազ. հա կարտոֆիլի ցանքատարածությունից այս տարի սպասվում է 600-620 հազ. տոննա բերք։

Կարտոֆիլի ներքին տարեկան պահանջարկը Հայաստանում կազմում է 350-400 հազ. տոննա։ Նախարարի գնահատմամբ՝ այս տարի Հայաստանը պետք է լուծի 100-150 հազ. տոննա կարտոֆիլի իրացման խնդիրը։



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.66 USD ԱՄՆ դոլար 364.48 9.66 chart
12.03 EUR Եվրո 469.45 12.03 chart
-1.14 UAH Ուկր. գրիվնա 46.11 1.14 chart
0.03 RUB Ռուս. ռուբլի 11.92 0.03 chart
10.32 GBP Ֆ. ստեռլինգ 560.75 10.32 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.890965778814 Ոսկի (Դ/գրամ) 14536.55 130.68 0.89% chart
0.822757111597 Արծաթ (Դ/գրամ) 230.38 1.88 0.82% chart
-0.0587614406328 Պլատին (Դ/գրամ) 18198.52 10.70 0.06% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
<<Սեպտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC