Գյուղերում՝ տիպային տներ
Կառավարությունը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալիս

Կապիտալ
Հայաստանում կլինի պետականորեն հաստատված տիպային անհատական տների կատալոգ:
Հայաստանում կլինի պետականորեն հաստատված տիպային անհատական տների կատալոգ:

Հայաստանում կլինի պետականորեն հաստատված տիպային անհատական տների կատալոգ: Կառավարությունը որոշել է անհատական բնակելի տների կառուցման հարցում ներդնել տիպային տների կառուցման մշակույթը։ Այդ նպատակով ստեղծվելու է տիպային անհատական տների կատալոգ, որտեղ կներառվեն մրցույթով ընտրված նախագծերը։

Եթե քաղաքացին ցանկանա անհատական տուն կառուցել կատալոգում ընդգրկված նախածգով, ապա կընդունվի, որ դրանք անցել են բոլոր փորձաքննությունները, և բյուրոկրատական քաշքշուկները կհասցվեն մինիմումի:

Երեկ կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ Հայաստանում հաճախ հանդիպում են էկլեկտիկ կառուցված անհատական տների, և ցանկացած գյուղում յուրաքանչյուրը տուն է կառուցոմ իր պատկերացումներով, ֆինանսական հնարավորությունների շրջանակներում։

Ֆինանսական միջոցների սղության պատճառով կառուցումը հաճախ իրականացվում է առանց նախագծի, նախահաշվի։

«Նրանք չունեն համապատասխան միջոցներ, որպեսզի պատվիրեն նախագծեր: Հետագայում առնչվում են լուրջ խնդիրների, բյուրոկրատական քաշքշուկների, օրինականացման գործընթացում խնդիրների, տարրական անվտանգության հարցերի, որոնք ծագում են այս պարագայում»,- ասաց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ կատալոգը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ընտրել տասը և ավելի նախագծերից մեկը, կատարել շինարարություն, ինչի արդյունքում նրանց ծախսերն էապես կնվազեն, քանի որ այդ նախագծերը կտրամադրվեն անհատույց:

Այդ կատալոգը կտպագրվի և կբաժանվի բոլոր մարզերին, համայնքներին և կտեղադրվի նաև ինտերնետում:



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
0 USD ԱՄՆ դոլար 388.92 0.00 chart
0 EUR Եվրո 528.70 0.00 chart
0 UAH Ուկր. գրիվնա 48.73 0.00 chart
0 RUB Ռուս. ռուբլի 13.08 0.00 chart
0 GBP Ֆ. ստեռլինգ 581.82 0.00 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
30 Ռեպո 6.00 1.50 chart
18.75 Լոմբ. վարկ 9.00 1.50 chart
75 Ներգրավ. միջ. 3.00 1.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.559072422979 Ոսկի (Դ/գրամ) 13671.34 79.14 0.56% chart
0.157145498244 Արծաթ (Դ/գրամ) 195.96 0.34 0.16% chart
1.73705028832 Պլատին (Դ/գրամ) 18588.85 342.23 1.74% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս 102.70
Գործարար միջավայրի ինդեքս 105.00
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
<<Սեպտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC