Անշարժ գույքի շուկան ճգնաժամից դուրս է գալիս
Բյուջետային երաշխիքները նպաստել են դրան

Կապիտալ
Հայաստանի վարչապետի օգնական Դավիթ Հարությունյանն ասում է, որ անշարժ գույքի շուկան ճգնաժամից դուրս է գալիս։
Հայաստանի վարչապետի օգնական Դավիթ Հարությունյանն ասում է, որ անշարժ գույքի շուկան ճգնաժամից դուրս է գալիս։

ՀՀ կառավարության աշխատակազմը լրագրողներին խոստանում է յուրաքանչյուր ուրբաթ մամուլի ասուլիս հրավիրել և տեղեկացնել հակաճգնաժամային միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին:

Աշխատակազմի նախաձեռնությունը, ինչ խոսք, խրախուսելի է:

Առաջին ասուլիսը նվիրված էր կառուցապատողներին: ՀՀ վարչապետի օգնական, տնտեսական զարգացման օժանդակող խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը մի շարք հուսադրող տվյալներ հրապարակեց:

Ըստ այդ տեղեկատվության՝ Հայաստանի անշարժ գույքի շուկան ճգնաժամից դուրս է գալիս. հուլիսին 36.1%-ով ավելացել են առուվաճառքի գործարքները, անշարժ գույքի գները կայունացել են, իսկ բանկերի հիպոթեկային պորտֆելն ավելացել է մինչև Դ90 մլրդ՝ տարեսկզբի Դ88 մլրդ-ի համեմատ:

Անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը խթանելու համար Կենտրոնական բանկը ստեղծել է Ազգային հիպոթեկային ընկերությունը՝ Դ5 մլրդ կանոնադրական կապիտալով: Այն իր գործունեությունը սկսել է հուլիսից և հասցրել է վերաֆինանսավորել 30 վարկ՝ Դ150 մլն ընդհանուր ծավալով: Եվս 60 վարկ՝ Դ300 մլն ընդհանուր ծավալով, վերաֆինանսավորման կներկայացվի այս ամսվա ընթացքում:

Կառավարությունը, իր հերթին, քայլեր է իրականացրել անշարժ գույքի շուկայում առաջարկը խթանելու համար: Այդ նպատակով կառուցապատող ընկերություններին տրամադրվում են բյուջետային երաշխիքներ:

Ներկա պահին 6 կառուցապատող ընկերություն ստացել է ընդհանուր առմամբ մոտ Դ5 մլրդ բյուջետային երաշխիք՝ 116 հազ. քմ շինարարություն իրականացնելու համար: Քննարկման փուլում են ևս 2-3 հայտեր: Բոլոր այդ ընկերություններն իրականացնում են էլիտար շենքերի շինարարություն Երևանում:

Դ. Հարությունյանը դժվարացավ պատասխանել, թե դաշտում քանի կառուցապատող ընկերություն կա, և նրանց որ մասն է դիմում երաշխիք ստանալու համար: Նրա կարծիքով՝ կարևորը ծավալները չեն, այլ այն, որ կառավարությունն ազդակներ է փոխանցում շուկային:

Վարչապետի օգնականը նշեց, որ կառավարությունը խիստ պահանջներ է ներկայացնում բյուջետային երաշխիքի հայտ ներկայացնող կառուցապատողներին: Նախ՝ ֆինանսավորման ենթակա բազմաբնակարան շենքը պետք է ունենա առնվազն 50% ավարտվածություն (նախկինում այն սահմանված էր 75%):

Երկրորդ՝ կառուցապատողը պետք է ինքը բանկի հետ վարի բանակցությունները, որի արդյունքում բանկը պետք է գրավոր եզրակացություն տա այն մասին, որ պատրաստ է բյուջետային երաշխիքով վարկ տրամադրել: Այդ կերպ, ըստ Հարությունյանի, կառավարությունը խուսափում է անարդյունավետ նախագծեր ֆինանսավորելուց, քանի որ բանկը ռիսկերի մի մասը վերցնում է իր վրա: Պետական երաշխիքը վերաբերում է միայն վարկի մայր գումարին, իսկ տոկոսների մասով ռիսկերը բանկինն են: Ի դեպ, բյուջետային երաշխիքի դեպքում բանկերը վարկը տրամադրում են համեմատաբար ցածր տոկոսադրույքով՝ 13-16%:

Երրորդ՝ հայտ ներկայացվող ընկերությունները չպետք է հարկային կամ ֆինանսավարկային կազմակերպությունների հետ չլուծված խնդիրներ ունենան:

Այս պայմանները, ըստ կառավարության ներկայացուցչի, բավական խիստ են, այդ պատճառով էլ նախատեսված Դ20 մլրդ-ից օգտագործվել է փոքր մասը միայն:



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.11 USD ԱՄՆ դոլար 365.03 9.11 chart
10.77 EUR Եվրո 468.19 10.77 chart
-1.07 UAH Ուկր. գրիվնա 46.18 1.07 chart
0.01 RUB Ռուս. ռուբլի 11.90 0.01 chart
11.31 GBP Ֆ. ստեռլինգ 561.74 11.31 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
0.394952838994 Ոսկի (Դ/գրամ) 14628.91 57.55 0.39% chart
3.54359253217 Արծաթ (Դ/գրամ) 228.50 7.82 3.54% chart
1.41450275947 Պլատին (Դ/գրամ) 17967.79 250.61 1.41% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
<<Սեպտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC