Դիվերսիֆիկացում կամ շինարարություն
Կառավարությունը գիտակցում է առաջինի կարևորությունը, բայց ընտրում է երկրորդը

Արմենակ Չատինյան
Կառավարությունը, որը հայտարարում է տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին, որոշել է հարկային արտոնություններ տրամադրել ոչ թե, օրինակ, ՏՏ ոլորտին, այլ հենց կառուցապատողներին։
Կառավարությունը, որը հայտարարում է տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին, որոշել է հարկային արտոնություններ տրամադրել ոչ թե, օրինակ, ՏՏ ոլորտին, այլ հենց կառուցապատողներին։

Հայաստանի կառավարությունը տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկում է նոր քայլեր։ Հաշվի առնելով, որ այս տարվա ընթացքում տնտեսական անկումը զգալիորեն պայմանավորված է շինարարության ոլորտի կրճատմամբ, կառավարությունը զգալի ջանքեր է կենտրոնացրել հենց այս ոլորտում։

Հիշեցնենք, որ այս տարվա յոթ ամիսներին արձանագրված 18,5% տնտեսական անկման 14,1%-ը պայմանավորված է եղել շինարարությունում արձանագրված 54,4% անկմամբ։

Գիտակցելով ցածր դիվերսիֆիկացված տնտեսության խոցելիության բարձր մակարդակը՝ կառավարությունը, չգիտես ինչու, նորից օժանդակում է շինարարությանը։

Գործադիրն ԱԺ է ներկայացրել «Կառավարության որոշմամբ ընտրված հանրային և բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» օրինագիծը, որով ցանկանում է խրախուսել շինարարական ծրագրերը։ Եթե հաշվի առնենք նաև կառուցապատողներին Դ20 մլրդ-ի պետական երաշխիքներ տրամադրելու ծրագիրը և ազգային հիպոթեկային ընկերության ստեղծումը, ապա սա շինարարությունը փրկելու կառավարության արդեն երրորդ նախաձեռնությունն է։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսն ասել էր, որ դրական պետք է համարել շինարարության ծավալների կրճատումը:

Կառավարությունն օրենքի նախագծում սահմանել է, որ երեք տարվա ընթացքում կհամաֆինանսավորի $1մլրդ-ից ավելի հանրային և բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերը:

Համաֆինանսավորումն իրականացվելու է կառուցապատողի կողմից այդ ծրագրերի իրականացման մասով վճարած ԱԱՀ-ի և վարձու աշխատողների համար վճարած սոցիալական ապահովության վճարի գումարների չափով։

Գործադիրը հավատում է, որ օրինագծի ընդունումը կնպաստի լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, կաշխուժանա շինանյութերի շուկան, կավելանան նաև շինարարության հետ կապված այլ ոլորտների արտադրության և սպասարկման ծավալները: Այս ամենը կհանգեցնի տնտեսության և սոցիալական վիճակի բարելավմանը, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտների ավելացմանը:

Հասկանալի է, որ եթե կառավարության այս նախաձեռնությունը թվային արտահայտությամբ նույնիսկ ապահովի դրական արդյունքներ, տնտեսական աճը, միևնույն է, «որակական» չի լինի։

Շինարարությանը բյուջեի հաշվին մեծ օժանդակություն ցուցաբերելու կառավարության գործողությունները որոշակիորեն հակասում են դեռ գարնանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հնչեցրած թեզերին։

Այսպես, Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության համաժողովում վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանն ունի տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիր:

«Դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը տնտեսությունը դարձնում է ավելի խոցելի։ Վերջին յոթ տարվա տնտեսական աճի շարժիչը եղել է շինարարությունը»,- ասել էր վարչապետը (տե՛ս «Կապիտալ», թիվ 90, 14 մայիս, 2009թ.)։ Նա գործարարներին նաև վստահեցրել էր, որ երեք տարի հետո Հայաստանը կունենա դիվերսիֆիկացված տնտեսություն։

«Դիվերսիֆիկացիա իրականացնելու համար մեր ծրագրի հիմքում ընկած է երեք սյուն. առաջին՝ մենք պարտավոր ենք էական նշանակություն տալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ ՏՏ ոլորտում։ Երկրորդը ժամանակավոր դժվարություն ունեցող, ոչ իրենց մեղքով խնդիրների առջև հայտնված, սակայն պետության համար համակարգային նշանակություն ունեցող ձեռնարկություններին աջակցությունն է: Երրորդը փոքր և միջին բիզնեսի օժանդակությունն է, և մենք այստեղ համալիր ծրագրեր ենք իրականացնում»,- նշել էր վարչապետը:

Այս թեզերի համատեքստում անհասկանալի է, թե ինչու է կառավարությունը որոշել հարկային արտոնություններ տրամադրել ոչ թե, օրինակ, ՏՏ ոլորտին, կամ համակարգաստեղծ ընկերություններին, այլ հենց կառուցապատողներին։

Ամենայն հավանականությամբ, կառավարությունը, գիտակցելով տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, ընտրել է տնտեսության վերականգնման կարճ ճանապարհը՝ հաշվի առնելով թերևս այն հանգամանքը, որ տնտեսության զարգացման կառուցվածքային ուղղվածությունը կտրուկ փոխելիս կառաջանան որոշակի խնդիրներ, այդ թվում՝ կառուցվածքային գործազրկության խնդիրը։

Սակայն պետք է գիտակցել, որ ճգնաժամը  հարմար առիթ է նախկին սխալներն ուղղելու համար, այլապես ոչ հեռավոր ապագայում մենք ստիպված կլինենք բախվել տնտեսական ճգնաժամի նոր՝ ավելի խորքային դրսևորումների։



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.11 USD ԱՄՆ դոլար 365.03 9.11 chart
10.77 EUR Եվրո 468.19 10.77 chart
-1.07 UAH Ուկր. գրիվնա 46.18 1.07 chart
0.01 RUB Ռուս. ռուբլի 11.90 0.01 chart
11.31 GBP Ֆ. ստեռլինգ 561.74 11.31 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
0.394952838994 Ոսկի (Դ/գրամ) 14628.91 57.55 0.39% chart
3.54359253217 Արծաթ (Դ/գրամ) 228.50 7.82 3.54% chart
1.41450275947 Պլատին (Դ/գրամ) 17967.79 250.61 1.41% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
<<Սեպտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC