«Մեր գործերն այնքան էլ լավ չեն»
Մեդվեդևն անկեղծանում է՝ Ռուսաստանի տնտեսությունը մրցունակ չէ

Կապիտալ
Մեդվեդևը խոստովանում է, որ անարդյունավետ տնտեսությունը, կիսախորհրդային սոցիալական ոլորտը, չամրապնդված ժողովրդավարությունը, բացասական ժողովրդագրական միտումները և անկայուն Կովկասը Ռուսաստանի համար ամենամեծ խնդիրներն են:
Մեդվեդևը խոստովանում է, որ անարդյունավետ տնտեսությունը, կիսախորհրդային սոցիալական ոլորտը, չամրապնդված ժողովրդավարությունը, բացասական ժողովրդագրական միտումները և անկայուն Կովկասը Ռուսաստանի համար ամենամեծ խնդիրներն են:

«Անարդյունավետ տնտեսություն, կիսախորհրդային սոցիալական ոլորտ, չամրապնդված ժողովրդավարություն, բացասական ժողովրդագրական միտումներ, անկայուն Կովկաս,- սրանք շատ մեծ խնդիրներ են նույնիսկ այնպիսի երկրի համար, ինչպիսին Ռուսաստանն է»,- իր կայքում հրապարակված հոդվածում գրում է Մեդվեդևը:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցույց տվեց՝ մեր գործերն այնքան էլ լավ չեն: Քսան տարվա բուռն վերափոխումներն այդպես էլ մեր երկիրը չազատեցին նվաստացուցիչ հումքային կախվածությունից: Մեր այսօրվա տնտեսությունը խորհրդային տնտեսությունից ժառանգել է ամենածանր արատը. այն նշանակալիորեն արհամարհում է մարդու պահանջները: Հայրենական բիզնեսը, փոքր բացառություններով, հայտնագործություններ չի անում, մարդկանց համար լավագույն ապրանքներ ու տեխնոլոգիաներ չի ստեղծում: Մեր բիզնեսը վաճառում է այն, ինչն ինքը չի պատրաստել՝ կա՛մ հումք, կա՛մ էլ ներմուծված ապրանքներ: Իսկ Ռուսաստանում արտադրված պատրաստի ապրանքները հիմնականում առանձնանում են խիստ ցածր մրցունակությամբ»,- նշում է Մեդվեդևը՝ եզրակացնելով, որ այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանում առավել, քան մյուս տնտեսություններում, մեծ է եղել թե՛ արտադրության անկումը, թե՛ ֆոնդային շուկայի տատանումները:

«Այս ամենը ցույց է տալիս, որ նախորդ տարիներին մենք բոլորովին էլ չենք արել անհրաժեշտը, և բոլորը չէ, որ ճիշտ են արել դա»,- նշել է Մեդվեդևը:

«Մեր ձեռնարկությունների մեծ մասի էներգաարդյունավետությունն ու աշխատանքի արդյունավետությունն ամոթալի ցածր են: Սակայն դա դժբախտության կեսն է: Ցավալին այն է, որ դա այնքան էլ չի մտահոգում ձեռնարկատերերին, տնօրեններին, գլխավոր ինժեներներին և պաշտոնյաներին: Հետևանքն այն է, որ գլոբալ տնտեսական գործընթացներում Ռուսաստանի ազդեցությունը, ճիշտն ասած, այնքան էլ մեծ չէ, որքան մենք կցանկանայինք: Իհարկե գլոբալիզացիայի դարաշրջանում  ցանկացած երկրի ազդեցություն չի կարող բացարձակ լինել: Դա նույնսիկ վնասակար կլիներ: Սակայն մեր երկրի հնարավորությունները պետք է նշանակալի լինեն՝ Ռուսաստանի պատմական դերին վայել»,- գրում է ՌԴ նախագահը:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
<<Սեպտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC