«Շատ քաղաքական ուժերի էր ձեռնտու «Ժառանգության» պառակտումը»
Իսկ «կուսակցության ներքին խմորումներում» Անահիտ Բախշյանի մեղքն էլ կա

ԹԵՐԹ.am
Անահիտ Բախշյանը չի նշել որևէ քաղաքական ուժի անուն, սակայն համաձայնել է, որ որոշ ուժեր հետաքրքրված են իրենց կուսակցության պառակտմամբ:
Անահիտ Բախշյանը չի նշել որևէ քաղաքական ուժի անուն, սակայն համաձայնել է, որ որոշ ուժեր հետաքրքրված են իրենց կուսակցության պառակտմամբ:

««Ժառանգությունն» իսկապես գործոն է իրենից ներկայացնում, որի վաղօրոք քանդվելը ծնծղաներով ընդունողները շատ են: Շատ-շատ քաղաքական ուժերի էր ձեռնտու «Ժառանգության» պառակտումը, սակայն սա պառակտում չէր, սա մաքրվել է, և կուսակցության հետագա ընթացքը ցույց կտա, թե որոնք են նրա որդեգրած սկզբունքները»,- Tert.am-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության արդեն նախկին նախագահ Անահիտ Բախշյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք «Ժառանգությունը» պառակտելու նպատակադրում է եղել այլ ուժերի կողմից:

Անահիտ Բախշյանը չի նշել որևէ քաղաքական ուժի անուն, սակայն համաձայնել է, որ որոշ ուժեր հետաքրքրված են իրենց կուսակցության պառակտմամբ:

Նա մեկնաբանել է, թե ինչու է հրաժարվել կուսակցության վարչության նախագահի պաշտոնից. «Երեկվա նիստում կուսակցության վարչության նախագահությանը վստահություն հայտնելու հարց է եղել, ու քվեարկությամբ վստահություն են հայտնել: Սակայն համարելով, որ կուսակցության ներքին խմորումներում իմ մեղքն էլ կա, քանի որ զրպարտություններ ու կեղծիքներ տարածողներին մեղմ եմ պատժել, հրաժարվել եմ վարչության նախագահի պաշտոնից»:

Ա. Բախշյանը մեկնաբանել է նաև, թե ինչու են կուսակցությունից հեռացրել երեք հոգու. «Ես այս գործողությունների ընթացքը գնահատում եմ հերյուրանքների, զրպարտությունների, կրիտիկական հավաքվածների արդյունք: Ամիսներ շարունակ այս մարդիկ [նկատի ունի կուսակցությունից հեռացվածներին - խմբ.] զրպարտել, հերյուրանքներ են տարածել Խուրշուդյանի, Սաֆարյանի և Արմեն Մարտիրոսյանի մասին, մինչդեռ համագումար կեղծելու փորձերը հենց նրանք են կանխել»:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի հեռացմանը, Բախշյանն ասել է, որ նրա հեռացման պատճառն այն է, որ նա կատարել է կուսակցության լիազորություններից դուրս քայլեր, մասնավորապես՝ մասնակցել է այլ քաղաքական ուժերի հավաքներին ու չի ներկայացրել այն ուղեգիծը, որը կուսակցությունն էր պահանջում:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
<<Սեպտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC