ԹԻՎ 166 (437), Ուրբաթ
11 Սեպտեմբեր 2009թ.
OPEC-ը պահպանել է նավթի արդյունահանման քվոտաները
«Մեր գործերն այնքան էլ լավ չեն»
Մեդվեդևն անկեղծանում է՝ Ռուսաստանի տնտեսությունը մրցունակ չէ
Հարցազրույց
Պետեկամուտների
կոմիտեի նախագահի
տեղակալի հետ
Գլխավոր
Քաղաքականություն
Աշխարհ
Փողեր՝ Հայաստան
Փողեր՝ Աշխարհ
LIFESTYLE
Սպորտ
ԳՆԱՆՇՈՒՄ
Թիվ 166 (437)
Սպորտ
Հայաստանի հավաքականը տոնեց իր առաջին հաղթանակը
Կամ 825 օր՝ պաշտոնական խաղերում նոր հաղթանակ տոնելու համար
Ավարտվեց 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բելգիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը վերջապես հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով: Հիշեցնենք, որ առաջին խաղակեսից հետո Հայաստանի ընտրանին առջևում էր 1:0 հաշվով: Գոլի հեղինակ էր դարձել Հովհաննես Գոհարյանը: Երկրորդ խաղակեսի 49-րդ րոպեին աչքի ընկավ մեր թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը՝ հաշիվը դարձնելով 2:0: Մեր թիմին 825 օր պահանջվեց պաշտոնական խաղերում նոր հաղթանակ տոնելու համար:
Մամուլի քարտուղարը մեղադրում է ֆեդերացիայի նախագահին
Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն արդեն իսկ աչքի է ընկնում իր թափթվածությամբ
Երևանում վաղը մեկնարկում է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որն արդեն իսկ աչքի է ընկնում իր թափթվածությամբ: Չնայած մրցաշարը բավական խոշոր է, սակայն խաղերի մամուլի կենտրոն չի գործում, իսկ տեղեկատվություն ստանալու համար պետք է ժամերով ընկնել փնտրտուքների մեջ:
Մինչև ականջները
Հայկական ֆուտբոլը խրված է կաշառակերության մեջ
10 Սեպտեմբեր 2009թ.
Հայկական ֆուտբոլը, թերևս, ավելի խոր ճգնաժամում է, քան բելգիականը: Նման կարծիք է հայտնել բելգիական De Standaart հրատարակությունը: Հրատարակությունը նշում է, որ ֆուտբոլը մինչև ականջները խրված է կաշառակերության մեջ: Ըստ բելգիացի լրագրողի՝ Ռուբեն Հայրապետյանը ոչ մի հակադրություն թույլ չի տալիս. «Բոսնիայի հետ խաղից հետո իրադրությունը, սակայն, մի փոքր փոխվել է», - եզրափակում է De Standaart-ը:
Թեհրանում վերականգնվում է հայկական ֆուտբոլը
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում, ամենամասսայական մարզաձևը ֆուտբոլն է
10 Սեպտեմբեր 2009թ.
Երևանի «Ֆուրման» մանկապատանեկան մարզադպրոցի նախագահ Արթուր Աբրահամյանն արդեն մի քանի ամիս է Իրանի մայրաքաղաք Թեհրանում համագործակցում է «Արարատ» մարզական ակումբի հետ: «Թեհրանում ունենք բավական մեծ հայկական համայնք: Մեր հայրենակիցները մեծ ուշադրություն են դարձնում սպորտին և ունեն «Արարատ» մարզական ակումբը, որտեղ կան սպորտով զբաղվելու բոլոր հնարավորությունները»:
Օլիմպիական խաղերը Հայաստանո՞ւմ
Առաջարկել է ՀԱՕԿ-ի նախագահ Գ.Ծառուկյանը
10 Սեպտեմբեր 2009թ.
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեի հրավերով պաշտոնական այցով Լոզանում են գտնվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Նրանք ՄՕԿ-ի շտաբ-կայանում քննարկել են երկուստեք համագործակցության մի շարք հարցեր, ինչի մասին տեղեկացնում է օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղարությունը:
Ադրբեջանցիները ժամանել են Երևան
ԽՍՀՄ փլուզումից հետո սա առաջին դեպքն է
10 Սեպտեմբեր 2009թ.
Աստիճանաբար Երևան են ժամանում ձյուդոյի Եվրոպայի 2009թ. երիտասարդական առաջնության մասնակիցները: Երեկ երեկոյան Հայաստան ժամանեց ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականը, որը հանգրվանել է մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցում: ԽՍՀՄ փլուզումից հետո սա առաջին դեպքն է, երբ հարևան հանրապետության հավաքականը Երևանում կմասնակցի մարզական միջոցառման: Ադրբեջանի պատվիրակության կազմում ժամանել է 15 անձ:
Վրացահայ մասնագետը ցանկություն է հայտնել գլխավորել «Հատիսը»
Եթե կողմերն առաջիկայում գան ընդհանուր հայտարարի
10 Սեպտեմբեր 2009թ.
Երևանի «Հատիս» կանանց ակումբն առաջիկայում կարող է գլխավորել վրացահայ մասնագետ Գիա Ղազանչյանը, որը Վրաստանում հայտնի մասնագետ է: Ղազանչյանն աշխատել է Վրաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ այժմ ընդգրկված է Վրաստանի հավաքականի մարզչական շտաբում:
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ
10 Սեպտեմբեր 2009թ.
Իբրահիմովիչ. «Առանց ինձ՝ «Ինտերը» 17 տարի չէր հաղթում Սկուդետոն»
«Յուվենտուսը» 22 միլիոն է առաջարկում Սիմաու Սաբրոզայի համար
Գերմանացիները ձուկը ջրում «բազառ» են անում...
Մատերացիին վերադարձրին խաղակոշիկները
Այսօր՝ 21.00-ին, Հանրապետական մարզադաշտ, Հայաստան - Բելգիա
9 Սեպտեմբեր 2009թ.
Վարդան Մինասյան. Հավաքականը դուրս է գալիս ծանր վիճակից
Ֆրանկ Վերկաուտերեն. Հայաստանին պարտվելն այլ կերպ կդիտվի
Մրցակիցը Երևան է ժամանել թուլացած կազմով
Հովհաննես Զանազանյան. Ֆուտբոլասերները վրդովված են
Անգլիացիները կորցրել են իրենց «անգլիականությունը»
Բիլիչն ու Կապելոն կմրցեն «Ուեմբլիում»
9 Սեպտեմբեր 2009թ.
Այսօր կայանալիք Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումներից ամենասպասվածը, թերևս, Անգլիայի ու Խորվաթիայի հավաքականների դիմակայությունն է Եվրոպական գոտու 6-րդ խմբի շրջանակներում: Բոլորն են հիշում այս հավաքականների դիմակայություններն ընտրական փուլերում:
Մարադոնային պարտությունը չի կոտրել
Ու նրան ավելի շատ ուժ կտա հետագա աշխատանքի համար
9 Սեպտեմբեր 2009թ.
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան բրազիլացիներից կրած պարտությունից հետո հայտարարել է, որ 2010թ, աշխարհի առաջնության համար պայքարը սրվել է: Միևնույն ժամանակ Դիեգոն նշել է, որ կշարունակի զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը, և որ այս պարտությունը շատ ցավալի է, սակայն այն իրեն ավելի շատ ուժ կտա հետագա աշխատանքի համար:
Ագուերոն՝ Տևեսի փոխարեն
Արգենտինացիները պատրաստվում են Պարագվայի հետ անչափ կարևոր հանդիպմանը
9 Սեպտեմբեր 2009թ.
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի հավաքականը նախապատրաստվում է Պարագվայի հետ անչափ կարևոր հանդիպմանը: «Ալբիսելեստեյի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ վնասվածք ստացած Կառլոս Տևեսին հարձակման գծում կփոխարինի «Ատլետիկոյի» առաջատար Սերխիո Ագուերոն: Իսկ ահա պաշտպանությունում վնասվածք ստացած Սեբաստիան Դոմինգեսին կփոխարինի Ռոլանդո Սկիավին:
Հայաստանի հավաքականը 6-րդ պարտությունն է կրում 7 խաղում
Կամ «Հերիք է մեզ խայտառակեք»
8 Սեպտեմբեր 2009թ.
Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտում Հայաստանի հավաքականը նախօրեին իր յոթերորդ խաղն անցկացրեց 5-րդ խմբում: Հայաստանի մրցակիցն էր Բոսնիայի հավաքականը: Հայ ֆուտբոլիստները հերթական պարտությունը կրեցին, իսկ հանդիպմանը ներկա ֆուտբոլասերները խաղավերջում բարձրացրել էին պաստառ, որի վրա գրված էր. «Հերիք է մեզ խայտառակեք»:
Հեքիաթներ, հեքիաթներ, հեքիաթներ կախարդական...
ՀՖՖ-ն յուրովի է մեկնաբանում միջադեպը
8 Սեպտեմբեր 2009թ.
ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյան ArmSport.am-ի հետ զրույցում խոսել է սեպտեմբերի 5-ին կայացած Հայաստան-Բոսնիա հանդիպման վերջնամասում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Հայտնի է, որ ֆուտբոլասերները խաղավերջում պարզեցին պաստառ, որի վրա գրված էր. «Հերիք է մեզ խայտառակեք»:
Հայաստանը չի՞ պարտվի Բելգիային
Բուքմեյքերներն սկսել են ավելի շատ հավատալ հայ ֆուտբոլիստներին
8 Սեպտեմբեր 2009թ.
Թեև Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ հերթական պարտությունը կրեց ընտրական փուլում, սակայն բուքմեյքերներն սկսել են ավելի շատ հավատալ հայ ֆուտբոլիստներին Բելգիայի հետ սեպտեմբերի 9-ին կայանալիք խաղից առաջ: Նախորդ շաբաթ մեր ընտրանու գործակիցը գերազանցում էր 7,00-ը, իսկ այժմ այն հասել է 5,8-ի:
Ադրբեջանի հավաքականի մարզիչը հեքիաթների է հավատում
Գերմանիայի հաղթանակի գործակիցն է 1,02, Ադրբեջանինը՝ 48 ...
8 Սեպտեմբեր 2009թ.
Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, գերմանացի Բերտի Ֆոգտսը Ֆինլանդիայի ընտրանուց կրած պարտությունից հետո (1:2) ասել է, թե ինչով կարելի է բացատրել անհաջողությունը ու մեղադրել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային նրանում, որ վերջիններս հետաձգել են խաղին նախորդող ներքին առաջնության հերթական տուրը, ինչպես նաև հավաստիացրել, որ նրանք հյուրընկալվելիս հաղթելու են Գերմանիայի ընտրանուն:
Ֆեդերերն ու Շարապովան ամենաբարձր վարձատրվողներն են
Forbes-ի վարկածով
8 Սեպտեմբեր 2009թ.
Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու ռուսաստանցի Մարիա Շարապովան, հեղինակավոր Forbes հրատարակության տվյալներով, դարձան աշխարհի ամենաբարձր վարձատրվող թենիսիստները: Աշխարհի թիվ մեկ ռակետ Ֆեդերերը նախորդ տարվա ընթացքում վաստակել է 36 միլիոն դոլար:
Այսօր՝ 20.00. Հայաստան - Բոսնիա
Իսկ մեր հավաքականը, մեղմ ասած, ամենալավ մրցաշրջանը չի անցկացնում
5 Սեպտեմբեր 2009թ.
Այսօր Երևանի Հանրապետական մարզադաշտում կկայանա Հայաստանի ու Բոսնիայի հավաքականների հանդիպումը: Մեր հավաքականը, մեղմ ասած, ամենալավ մրցաշրջանը չի անցկացնում, և երկու անընդմեջ հանդիպումները, որ պետք է կայանան Երևանում (Բոսնիայի հանդիպումից ընդամենը 4 օր հետո մերոնք պետք հյուրընկալեն բելգիացիներին), հնարավորություն են տալիս մերոնց խուսափել վերջին տեղում հանգրվանելու տխուր իրականությունից:
Պարտություն սեփական հարկի տակ
Հայաստանի երիտասարդական հավաքականը զիջեց շվեյցարացիներին
5 Սեպտեմբեր 2009թ.
Հայաստանի երիտասարդական հավաքականը երեկ կայացած Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի հերթական խաղում պարտություն կրեց Շվեյցարիայի իրենց հասակակիցներից: «Միկա» մարզադաշտում կայացած այս հանդիպման արդեն իսկ չորրորդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Խոշստրասերը:
Աբրամովիչին արգելեցին ֆուտբոլիստներ գնել
Մինչև 2011թ. հունվարի 1-ը
5 Սեպտեմբեր 2009թ.
Միջազգային ֆուտբոլային ասոցիացիան (FIFA) արգելել է լոնդոնյան «Չելսիին» խաղացող գնել երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում: «Արիստոկրատները» մեղավոր են ճանաչվել նրանում, որ 2007թ. դրդել են ֆրանսիական «Լանսի» կիսապաշտպան Գաել Կակուտային խախտել գործող պայմանագիրն ակումբի հետ: «Չելսին» չի կարող նորեկներ գրանցել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանը, որը կբացվի 2011թ. հունվարի 1-ին:
Բանը բանից անցավ
Բիստրովի վրա հարձակում են գործել
5 Սեպտեմբեր 2009թ.
Ռուսաստանի հավաքականի ու «Զենիթի» ֆուտբոլիստ Վլադիմիր Բիստրովին գրոհել են Սանկտ Պետերբուրգի կայարանում: Բիստրովն ազգային հավաքականի կազմում ժամանել է հարազատ քաղաք: Կայարանում նրան շրջապատել են «Զենիթի» ուլտրաս ֆանատներն ու անպարկեշտ արտահայտություններ արել նրա հասցեին:
Սպորտ
Ֆուտբոլ
Շախմատ
Պրոֆեսիոնալ ռինգ
Ֆորմուլա 1
Թենիս
Օլիմպիական
Այլ մարզաձևեր
Իրադարձային
Նախորդ համարում
Մինչև ականջները
Թեհրանում վերականգնվում է հայկական ֆուտբոլը
Օլիմպիական խաղերը Հայաստանո՞ւմ
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանցիները ժամանել են Երևան
Վրացահայ մասնագետը ցանկություն է հայտնել գլխավորել «Հատիսը»
Ամենից շատ ընթերցված նյութեր
«Նոր ժամանակներ»-ը կշարունակի համագործակցել ՀԱԿ-ի հետ, բայց...
Կոմունիստական լոգիկա
Իշխանության բռնատիրում կուսակցության ներսում
«Շատ քաղաքական ուժերի էր ձեռնտու «Ժառանգության» պառակտումը»
Դիվերսիֆիկացում կամ շինարարություն
Այս ամենը շատ սովորական զրպարտություն է, որը հավասար է այն բանին, թե մածունը սև է
Նոր փաստեր Թետչերի, Միտերանի և Բեռլինի պատի մասին
Չավեսը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը
Մամուլի ռադարների ծածկույթից դուրս
«Մեր գործերն այնքան էլ լավ չեն»
Արխիվ
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
երկ
երք
չրք
հնգ
ուրբ
շբթ
կրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Սեպտեմբեր 2009
ԳԼԽԱՎՈՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
ԳՈՎԱԶԴ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
RSS
E-paper
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել
info@cdaily.am
հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
©
«Արմենպրես»
, ©
«ԱրմԻնֆո»
, ©
«Մեդիամաքս»
, ©
AP
, ©
Reuters
, ©
Прайм-Тасс
, ©
ИТАР-ТАСС
։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝
info@cdaily.am
Մանրամասն
հեղինակային իրավունքների
և
գովազդի
տեղադրման մասին։
Designed and developed by
Smart Systems LLC