Թիվ 181 (452) Փողեր՝ Աշխարհ

ԱՊՀ տարածքում ԱՄՀ-ն տնտեսության անկման երկնիշ ցուցանիշ է կանխատեսել Հայաստանում (15,6%) և Ուկրաինայում (14%):
Կառավարությունից էլ հոռետես
ԱՄՀ-ն Հայաստանում կանխատեսում է 15.6 տոկոս անկում

Հայաստանի տնտեսության անկման վերաբերյալ վերջին մեկ շաբաթվա ընթացքում արվել է երեք տարբեր կանխատեսում։ Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է տնտեսության 15% անկում, Ասիական զարգացման բանկը՝ 9,9%, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 15,6%։ Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է համաշխարհային տնտեսության վերաբերյալ նոր զեկույց, որը վերնագրված է  «Համաշխարհային տնտեսության հեռանկար. ապահովելով վերականգնումը»։   Ավելին

 
Մոսկվայի իշխանությունները ծրագրում են սեփականաշնորհել մայրաքաղաքի մետրոպոլիտենը:
Մոսկվայի մետրոն սեփականաշնորհում են
Մայրաքաղաքին ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ

Մոսկվայի իշխանությունները ծրագրում են սեփականաշնորհել հիմնական ենթակառուցվածքային ձեռնարկությունները, մասնավորապես՝ մայրաքաղաքի մետրոպոլիտենը: Այս մասին հաղորդել է Մոսկվայի քաղաքապետարանի գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Իգոր Իգնատովը: Ընդ որում՝ այդ ձեռնարկությունների բաժնետոմսերի թողարկումը պետք է իրականացվի այնպես, որ պետությունը ներդրումներ ներգրավվի, բայց չկորցնի այդ ձեռնարկությունների վերահսկողությունը:   Ավելին

 
2009թ. երրորդ եռամսյակում դոլարի անկումն արագացել է:
Այս տարի դոլարի անկումն անկարելի է կասեցնել
WSJ. ներդրողներին անհանգստացնում է դոլարի նկատմամբ թուլացող վստահությունը

2009թ. երրորդ եռամսյակում դոլարի անկումն արագացել է: Մյուս կողմից՝ երկրի տնտեսությունը կրկին աշխուժանում է, իսկ ներդրողները կրկին սկսել են գումարներ ներդնել ռիսկային ակտիվներում: Այսպիսի դիտարկում է արել ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ կանխատեսելով, որ ամերիկյան արժույթի անկումը կշարունակվի առնվազն հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում:   Ավելին

 
Ցանկի գլխավոր նորույթը ալկոհոլային արտադրանքի վաճառքի նկատմամբ օրենսդրորեն ժամային սահմանափակումների կիրառումն է:
Օղին կվաճառեն միայն անձնագրով
Ռուսական հարբեցողության դեմ պայքարը շարունակվում է

1 Հոկտեմբեր 2009թ. ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը ներկայացրել է նախագահի կարգադրությամբ մշակված հակաալկոհոլային նոր միջոցառումների ցանկը: Ցանկի գլխավոր նորույթը ալկոհոլային արտադրանքի վաճառքի նկատմամբ օրենսդրորեն ժամային սահմանափակումների կիրառումն է: Կառավարության այս որոշմանը, սակայն, քչերն են Ռուսաստանում հավանություն տալիս:   Ավելին

 
Պատմության մեջ թշնամական ամենամեծ կլանումը տեղի է ունեցել 1999թ., երբ բրիտանական Vodafone-ը գնեց իր գերմանական մրցակից Mannesmann-ին:
Թշնամական կլանումների դարաշրջան
Պոտենցիալ զոհերի թվում է նաև Adidas-ը

1 Հոկտեմբեր 2009թ. Մոտ ժամանակներս թշնամական կլանման կարող են ենթարկվել շատ հայտնի կոնցեռններ: Այս մասին գրում է գերմանական Handelsblatt բիզնես պարբերականը: Այդպիսի կլանման կարող են ենթարկվել գերմանական Adidas, BASF և Deutsche Boerse ընկերությունները: Ֆինանսական ճգնաժամի պատճառով ներկայում բազմաթիվ ընկերություններ թերագնահատվում են, իսկ գնորդներին գնալով ավելի քիչ է հետաքրքրում, որ իրենց բազմամիլիարդանոց կլանումները թշնամական են լինում:   Ավելին

 
Հինգ տարվա ընթացքում այս թերության պատճառով 13 վթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել:
Toyota-ն հետ է կանչում 3,8 մլն ավտոմեքենա
Բացահայտվել է թերություն, որը կարող է դառնալ ավտովթարի պատճառ

1 Հոկտեմբեր 2009թ. Toyota Motor-ը հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառքի հանված 3,8 մլն ավտոմեքենա: Պատճառն ավտոմեքենաների թերությունն է, որը կարող է դառնալ և արդեն դարձել է ավտովթարների և մարդկային զոհերի պատճառ: Տարբեր տարիների արտադրության Camry, Avalon, Prius, Tacoma, Tundra, Lexus ավտոմեքենաներում վարորդի գորգն անհաջող է տեղադրված և կարող է կառչել գազի սեղմակին՝ դառնալով ավտովթարի պատճառ:   Ավելին

 
Վերջերս ընկերության ղեկավարը նույնիսկ ցինիզմով էր արտահայտվել այդ երևույթի առնչությամբ՝ անվանելով այն «նորաձևություն»:
Ինքնասպանությունների նորաձևություն
Ֆրանսիայում պահանջում են France Telecom-ի տնօրենի հրաժարականը

1 Հոկտեմբեր 2009թ. France Telecom-ի գլխավոր տնօրեն Դիդիե Լոմբարը հայտնվել է աղմկահարույց պատմության կենտրոնում: Մեկուկես տարվա ընթացքում նրա ղեկավարած ընկերության 24 աշխատակից ինքնակամ հրաժեշտ է տվել կյանքին: Ֆրանսիական ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են Լոմբարի հրաժարականը և կոչ են անում, որ նա պատասխանատվություն ստանձնի  կորպորացիայում տիրող մթնոլորտի համար, ինչն ամենազգայուն աշխատակիցներին հասցրել է ինքնասպանության դուռը:   Ավելին

 
Ռուսաստանի 400 մոնոքաղաքներից 60-ում իրավիճակը ճգնաժամային է, 17-ում՝ պայթյունավտանգ:
Ռուսաստանի քարտեզը կփոխվի
Դեպրեսիվ մոնոքաղաքները կապամոնտաժվեն

30 Սեպտեմբեր 2009թ. Ռուսաստանի տարածքային զարգացման նախարարությունը ծրագիր է պատրաստել, որը պետք է լուծի մոնոպրոֆիլային քաղաքների կամ այսպես կոչված մոնոքաղաքների խնդիրը: Բնակավայրը համարվում է մոնոքաղաք, եթե դրա յուրաքանչյուր չորրորդ բնակիչ աշխատում է մեկ ընդհանուր արտադրատեխնոլոգիական գործընթացի շրջանակում գործող ձեռնարկություններում, կամ եթե այդ ձեռնարկություններին բաժին է հասնում արդյունաբերական արտադրանքի ավելի քան 50%-ը:   Ավելին

 
Ջորջ Սորոսը կարծում է, որ ճգնաժամը, որի ականատեսն ենք այսօր, «վատթարագույնն է մեր բոլորի կյանքում»:
Դոլարին այլընտրանք չկա
Սորոսը համաշխարհային ճգնաժամի հաջորդ ալիքին սպասում է մեկ-երկու տարուց

29 Սեպտեմբեր 2009թ. Միլիարդատեր և հասարակական գործիչ Ջորջ Սորոսը կարծում է, որ ճգնաժամը, որի ականատեսն ենք այսօր, «վատթարագույնն է մեր բոլորի կյանքում»: Այս մասին Սորոսն ասել է Յալթայի ամենամյա միջազգային YES (Yalta European Strategy) գագաթաժողովի շրջանակում կազմակերպված հեռուստակամուրջի ընթացքում: Նրա բնութագրմամբ՝ համաշխարհային ֆինանսական համակարգը սնվում էր արհեստական կենսապահովման եղանակով՝ ֆինանսաբյուջետային խթանների խոշոր փաթեթների միջոցով:   Ավելին

 
iPod նվագարկիչների և այլ շարժական երաժշտական սարքերի աղմուկի մակարդակը չպետք է գերազանցի 80 դեցիբելը:
iPod-ը վնասակար է առողջության համար
Եվրահանձնաժողովն Apple-ին կստիպի իջեցնել իր նվագարկիչի ձայնը

29 Սեպտեմբեր 2009թ. Եվրահանձնաժողովը մտադիր է սահմանափակել iPod նվագարկիչների և այլ շարժական երաժշտական սարքերի աղմուկի մակարդակը, որը չպետք է գերազանցի 80 դեցիբելը: Բացի դրանից՝ Apple ընկերությունը և մյուս արտադրողները ստիպված կլինեն իրենց արտադրանքի փաթեթավորման վրա տեղեկություն զետեղել այն մասին, թե որքանով է այն վնասակար առողջությանը: Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Times-ը:   Ավելին

 
Մեծ քսանյակը դառնում է համաշխարհային տնտեսական քաղաքականության հիմնական համակարգող մարմինը՝ այդ «պաշտոնում» փոխարինելով G8-ին:
G20-ն իր ձեռքն է վերցնում համաշխարհային տնտեսության ղեկը
Այդ «պաշտոնում» փոխարինելով G8-ին

26 Սեպտեմբեր 2009թ. Մեծ քսանյակը, որի հերթական գագաթաժողովը կայացավ ամերիկյան Պիտսբուրգ քաղաքում, հայտարարել է, որ դառնում է համաշխարհային տնտեսական քաղաքականության հիմնական համակարգող մարմինը՝ այդ «պաշտոնում» փոխարինելով G8-ին: Այս որոշման հիմքում համաշխարհային տնտեսությունում ուժերի վերադասավորությունն է զարգացող այնպիսի երկրների օգտին։   Ավելին

 
Աշխարհում այսօր ավելի քան 4 մլրդ ձեռքի հեռախոս է գործածվում, դրանց երեք քառորդը՝ զարգացող երկրներում:
Բջջային փողերի ուժը
Համակարգ, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը

26 Սեպտեմբեր 2009թ. Ժամանակին բջջային հեռախոսները բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքաբնակների խաղալիքներն էին: Ընդամենը մի քանի տարում, սակայն, դրանք այնքան տարածվեցին, որ աշխարհի ամենաաղքատ ժողովուրդների համար տնտեսական հզորացման գործիք դարձան: Բջջային հեռախոսը փոխարինում է թույլ ենթակառուցվածքներին, ինչպիսիք են, ասենք, վատ ճանապարհները կամ դանդաղ աշխատող փոստային ծառայությունները:   Ավելին

 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC