Թիվ 181 (452) Փողեր՝ Հայաստան

«Ամենակարևորը բարձր տեխնոլոգիաների արտադրանքն է, որը շատ հեշտությամբ կարելի է արտահանել»,- ասում է Ազատ Վարդանյանը:
Հար­կա­յին դաշ­տում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րը մեզ հնա­րա­վո­րու­թյուն տվե­ցին ավե­լի դրա­կան ներ­կա­յաց­նել Հա­յաս­տա­նը
Հարցազրույց Միջազգային տեղեկատվականացման ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանի հետ

Կանադայում բնակվող Ազատ Վարդանյանը Մոնռեալում տեղակայված Միջազգային տեղեկատվականացման ակադեմիայի (International Informatization Academy) և Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահն է: Պրոֆեսոր, դոկտոր Վարդանյանը թեև Հայաստանի հանրությանն այնքան էլ հայտնի չէ, սակայն արտերկրում բավական մեծ հեղինակություն ունի. նրա ղեկավարած ակադեմիան, որը ՄԱԿ-ի ասոցացված անդամ է, ունի ավելի քան 20 հազ. անդամ։   Ավելին

 
Ակնհայտ է, որ ծրագիրը բավականաչափ թափանցիկ և հրապարակային չէ, չնայած մենք գործ ունենք (կամ ունենալու ենք) պետական ռեսուրսների օգտագործման հետ:
Հայերը նախընտրում են թանկ համակարգիչներ  
Բայց մեծամասնությունը կմնա առանց համակարգչի

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, որը նաև «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի կազմակերպիչներից է, «Կապիտալի» խնդրանքով երեկ որոշ պարզաբանումներ տվեց ծրագրի վերաբերյալ: Հիշեցնենք, որ հանրության համար շատ անսպասելի՝ ծրագրով առաջարկվում են բավական թանկ մոդելներ, որոնց արժեքը սկսում է Դ240 հազարից (մոնիտորի հետ միասին՝ Դ324 հազ.), իսկ ամենաէժան նոութբուքը Դ252 հազ. է:   Ավելին

 
Երևանում այսօր մեկնարկում է DigiTec 5-րդ ամենամյա ցուցահանդեսը:
Մեկնարկում է DigiTec-ը  
Կմասնակցեն նաև թուրքական ընկերություններ

Երևանում այսօր մեկնարկում է DigiTec 5-րդ ամենամյա ցուցահանդեսը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա մոտ 50 մասնակից և 12 հազ. այցելու: Սպասվում է մի շարք արտասահմանյան ընկերությունների մասնակցությունը՝ Ericsson, Sun Microsystems, Microsoft, National Instruments և այլն: Կմասնակցեն նաև թուրքական ՏՏ ընկերություններ: Առանձին տաղավարներով ներկայացվելու են նաև ՏՏ ոլորտում իրականացվող այնպիսի ծրագրեր, որոնց իրականացմանն աջակցում է ՀՀ կառավարությունը։   Ավելին

 
Տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունում այնքան էլ հստակ չեն պատկերացնում ծրագրի իրականացման նպատակները։
Համակարգիչ բոլորի՞ համար  
Կառավարությունը նպաստում է մենաշնորհների հաստատմանը

1 Հոկտեմբեր 2009թ. Սեպտեմբերի 17-ին Հայաստանում մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը: Տեղեկատվական հասարակության զարգացման առումով սա կարելի է նաև երկար սպասված միջոցառում համարել, սակայն պիլոտային ծրագրի առաջին փուլը մի շարք հարցադրումներ է առաջացնում: Առաջիկայում «Կապիտալն» ավելի հանգամանալից կներկայացնի ծրագրի հիմքում դրված գաղափարախոսությունը, իրականացման մեխանիզմները, ինչպես նաև ծրագրին առնչվող պատասխանատու անձանց մեկնաբանությունները: Սակայն մինչ այդ ներկայացնենք որոշ դիտարկումներ:   Ավելին

 
«Վրացական երկաթուղի» ընկերությունը վաճառում է իրեն պատկանող Railway Telecom ընկերության 100% բաժնետոմսերը։
Տես նկարը մեծ չափով
Վրաստանը վաճառում է Հայաստան եկող ինտերնետ մալուխը
Մալուխը տնօրինող ընկերությունը վաճառվում է շուրջ $14 մլն-ով

1 Հոկտեմբեր 2009թ. «Վրացական երկաթուղի» ընկերությունը վաճառում է իրեն պատկանող Railway Telecom ընկերության 100% բաժնետոմսերը։ Ընկերության աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է $14,145 մլն։ Հաղթողը պարտավոր է երեք տարվա ընթացքում երկաթգծի երկայնքով իրականացնել օպտիկամանրաթելային մալուխի մոնտաժային աշխատանքները և «Վրացական երկաթուղուն» տրամադրել մալուխի մեկ զույգը։   Ավելին

 
Հայաստանի անշարժ գույքի շուկայում անկայունությունը շարունակում է պահպանվել։
Անշարժ գույքի շուկան կայունացման շեմին է
Անկման տեմպը դանդաղել է

1 Հոկտեմբեր 2009թ. Հայաստանի անշարժ գույքի շուկայում անկայունությունը, որը հիմնականում պայմանավորված է տնտեսական ճգնաժամով և սպասումներով, շարունակում է պահպանվել։ Դրա մասին է վկայում վերջին երեք ամսվա առուվաճառքի գործարքների դինամիկան։ Եթե հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է գործարքների շուրջ 40% աճ, ապա հուլիսին նախորդ ամսվա համեմատ գործարքների քանակը կրճատվել է շուրջ 7%-ով, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ՝ շուրջ 5%-ով։   Ավելին

 
Ֆինանսների նախարարը բացառեց, որ բյուջեի ծախսային քաղաքականությունը որևէ կերպ անդրադառնում է փոխարժեքի կամ բանկային համակարգի իրացվելիության վրա:
Ի՞նչ կապ ունի փոխարժեքը փիլիսոփայության հետ
Ֆինանսների նախարարի պարզաբանումները

30 Սեպտեմբեր 2009թ. Հայաստանում բյուջեի յուրաքանչյուր հերթական նախագծին որևէ որակում տալու ավանդույթ կա: 2010թ. բյուջեի նախագիծը, չնայած ընդամենը երեք օրական է, արդեն հասցրել է ստանալ «խնայողական», «կոնսերվատիվ», «հակաճգնաժամային» անվանումները: Սակայն ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հոգեհարազատ է համարում «տնտեսությունը կայունացնող բյուջե» անվանումը, քանի որ, նրա կարծիքով, 2010թ. բյուջեն տնտեսական կայունության հիմքերն է դնում:   Ավելին

 
Չնայած դրամը ներկայում փոքր-ինչ արժեզրկվում է, Սուքիասյանը մեծ ցնցումներ չի կանխատեսում:
Փոխարժեքի փոփոխությունները կլինեն դանդաղ քայլերով և տեսանելի
Կարծում է «Հայէկոնոմբանկի» տնօրենը

30 Սեպտեմբեր 2009թ. Վերջին շրջանում դոլարի նկատմամբ դրամի որոշակի արժեզրկման արդյունքում ստեղծված դրությունը նման չէ այս տարվա մարտի իրավիճակին, երբ  դրամը դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկվեց: Ըստ «Արմենպրեսի»՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Հայէկոնոմբանկի» տնօրեն, վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը: Չնայած դրամը ներկայում փոքր-ինչ արժեզրկվում է, Սուքիասյանը մեծ ցնցումներ չի կանխատեսում:   Ավելին

 
Միջոցները Հայաստանին հատկացվում են 32 տարով, որից 8 տարին՝ արտոնյալ ժամկետ։ Արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, իսկ հետագայում՝ 1,5%։
Ասիական բանկի $500 մլն վարկը հաստատվեց
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի $962 մլն

30 Սեպտեմբեր 2009թ. Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Հայաստանին $500 մլն վարկային միջոցներ հատկացնելու որոշումը՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման համար։ Վարկային պայմանագրով նախատեսված է յոթ տարվա ընթացքում  վերակառուցել Ագարակ-Կապան-Երևան-Բավրա ավտոմոբիլային ճանապարհը։ Հայկական կողմից այս ծրագրի համաֆինանսավորումը կկազմի $462 մլն։ Այսպիսով, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի $962 մլն։   Ավելին

 
Ըստ Ա. Մովսիսյանի՝ նախագծին ռուսական կողմը չի մասնակցի. վերջինս չի արձագանքել մասնակցության առաջարկին:
Մահածին գաղափարներ  
Էներգետիկայի նախարարը հավատում է Թավրիզ-Երասխ նախագծին

30 Սեպտեմբեր 2009թ. Հայաստանում նավթամթերքատար խողովակաշարի և տերմինալի կառուցման հետ կապված տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն արդեն ավարտվել են, և ներկայում անցում է կատարվում հաջորդ փուլին: Այս մասին «Արմենպրեսին» ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Առաջիկայում նախարարն այցելելու է Թեհրան` աշխատանքներն առավել առարկայորեն քննարկելու համար:   Ավելին

 
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հարկային վարչարարության հարցում առկա են օբյեկտիվ խնդիրներ, որոնք որոշակի բարդություններ են առաջացնում։
Հայաստանը՝ ռեֆորմատոր երկրների շարքում
Բայց վարչապետը գոհ չէ գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշներից

30 Սեպտեմբեր 2009թ. Համաշխարհային բանկի խումբը սեպտեմբերին 8-ին հրապարակել էր «Գործարարություն-2010» (Doing Business-2010) հերթական զեկույցը, որում 183 երկրների շարքում Հայաստանը, յոթ կետով բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը, զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը: Զեկույցի համահեղինակները պնդում են, որ ՀՀ-ն իր դիրքերը բարելավելու ավելի մեծ ներուժ ունի:   Ավելին

 
«Յունիբանկում» փոխարժեքը կարելի է նաև սակարկել։
«Յունիբանկում» փոխարժեքը կարելի է նաև սակարկել
Նաև արտոնություններ, որոնք թույլ կտան նվազեցնել փոխարկային կորուստները

30 Սեպտեմբեր 2009թ. Փոխարժեքային վերջին տատանումները, ինչպես նաև անորոշությունը հանգեցրել են փոխանակման կետերում արտարժույթի առուվաճառքի մարժայի ընդլայնման, որից քաղաքացիները հավելյալ կորուստներ են կրում: Այդ կորուստները չեզոքացնելու նպատակով «Յունիբանկ» ՓԲԸ-ի 31 մասնաճյուղերում այսուհետ սահմանվելու են արտարժույթի փոխանակման շուկայականից առավել նպաստավոր փոխարժեքներ:   Ավելին

 
«Երբ խոսքը ֆինանսների մասին է, բոլորս հիշում ենք ծերերին և երեխաներին: Իսկ երբ ծախսերն ենք կատարում, այդ մասին մոռանում ենք»,- բավական խիստ տոնով ասաց վարչապետը և սոցհարցերի նախարարին հիշեցրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը չորս տարի ձգձգում էր անօթևան
2010թ. բյուջեն կլինի խնայողական
Սակայն կառավարությունը կխթանի տնտեսությունը

29 Սեպտեմբեր 2009թ. Երեկ կառավարության արտահերթ նիստում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց 2010թ. բյուջեի նախագիծը, որը հոկտեմբերի 2-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի տեքստն արդեն տեղադրված է կառավարության և ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջերում: 2010թ. պետական բյուջեի եկամուտները պլանավորված են Դ676.6 մլրդ, ծախսերը՝ Դ859.6 մլրդ, դեֆիցիտը՝ Դ153 մլրդ:   Ավելին

 
Ըստ «Կասկադ Բանկի» գործադիր տնօրեն Ահարոն Լևոնյանի՝ բանկը հաստատում է ռազմավարական զարգացման նոր ծրագիրը:
Միավորումից հետո
«Կասկադ Բանկը» ռազմավարական զարգացման նոր ծրագիր է հաստատում

29 Սեպտեմբեր 2009թ. «Կասկադ Բանկը» հաստատում է ռազմավարական զարգացման նոր ծրագիրը: Այս մասին «Արմինֆոյին» հայտնել է «Կասկադ Բանկի» գործադիր տնօրեն Ահարոն Լևոնյանը: Ըստ նրա՝ նոր ռազմավարության հետ կապված բոլոր փաստաթղթերն այժմ գտնվում են հաստատման վերջնական փուլում: Նա նշել է, որ դառնալով «Կասկադ Կրեդիտ» վարկային կազմակերպության լիիրավ սեփականատերը, բանկը վերանայել է իր ռազմավարությունը:   Ավելին

 
Գուրգեն Սարգսյան. «Կոնցեսիոները պետք է հնարավորինս արագ վերականգնի երկաթուղին»:
Երկաթուղու ներդրումային ծրագիրը կվերանայվի
Ըստ տրանսպորտի նախարարի՝ նոր ծրագրում ներառվելու են նաև նախորդ տարիների թերի ներդրումները

29 Սեպտեմբեր 2009թ. Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը «ԱրմԻնֆոյին» տեղեկացրել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը կվերանայվի: Ըստ նրա՝ հայկական կողմը ներդրումային պայմանագրում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ընկերության ղեկավարությանը` ծանոթանալու և ստորագրելու համար:   Ավելին

 
Տիգրան Ջրբաշյան. «Այսօր էլ պնդում եմ, որ տնտեսական անկումը կկազմի շուրջ 12%»:
Դրամի արժեզրկումը կտևի այնքան, մինչև մեր տնտեսությունը սկսի թափ հավաքել
Տիգրան Ջրբաշյանը նախկինի պես 12% անկում է կանխատեսում

26 Սեպտեմբեր 2009թ. «Ամերիաբանկը» Հայաստանի ամենադինամիկ զարգացող բանկերից է: Միայն այս տարվա ընթացքում բանկի ակտիվները կրկնապատկվել են, իսկ վարկային պորտֆելը, սպասվում է, որ եռամսյակի վերջում կաճի 30%-ով՝ հասնելով Դ40 մլրդ-ի: Այս բանկի առանձնահատկությունն այն է, որ նախապատվությունը տրվում է խոշոր կորպորատիվ հաճախորդներին:   Ավելին

 
Ռուսական «Ռոսժելդորպրոեկտ» և «Զարուբեժստրոյտեխնոլոգիա» ընկերությունները կարող են մասնակցել Իրան-Հայաստան երկաթուղու նախագծին:
Ռուսները կմասնակցեն Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը
Ու Ասիական զարգացման բանկի փողերով

26 Սեպտեմբեր 2009թ. Ռուսական «Ռոսժելդորպրոեկտ» և «Զարուբեժստրոյտեխնոլոգիա» ընկերությունները («Ռոսիյսկիե Ժելեզնիե Դորոգի» ընկերության դուստրերը) կարող են մասնակցել Իրան-Հայաստան երկաթուղու նախագծին: Այդ մասին երեկ հայտարարվել է Յարոսլավլում կայացած Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ:   Ավելին

 
«Հարավկովկասյան երկաթուղին» վստահեցնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում բավական արագ կարող է կազմակերպել երկաթուղային փոխադրումները։
Վրացական ուղղությունը կտուժի 20-30 տոկոսով
«Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը

26 Սեպտեմբեր 2009թ. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վստահեցնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում բավական արագ կարող է կազմակերպել երկաթուղային փոխադրումները։ Երեկ «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը հայտարարեց, որ եթե Հայաստանի կառավարության կողմից լինի համապատասխան հանձնարարական, ապա իրենք երկու օրում կարող են կազմակերպել երկաթուղային փոխադրումները։   Ավելին

 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.66 USD ԱՄՆ դոլար 364.48 9.66 chart
12.03 EUR Եվրո 469.45 12.03 chart
-1.14 UAH Ուկր. գրիվնա 46.11 1.14 chart
0.03 RUB Ռուս. ռուբլի 11.92 0.03 chart
10.32 GBP Ֆ. ստեռլինգ 560.75 10.32 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.890965778814 Ոսկի (Դ/գրամ) 14536.55 130.68 0.89% chart
0.822757111597 Արծաթ (Դ/գրամ) 230.38 1.88 0.82% chart
-0.0587614406328 Պլատին (Դ/գրամ) 18198.52 10.70 0.06% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC