Տեխնիկական խոտանով 
«Օրանժ Արմենիան» հայտարարում է մոտալուտ գալստյան մասին

Արմենակ Չատինյան
Հայաստանում երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիան» ծառայություններ կսկսի մատուցել այս տարվա նոյեմբերի 5-ին։
Հայաստանում երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիան» ծառայություններ կսկսի մատուցել այս տարվա նոյեմբերի 5-ին։

Հայաստանում երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիան» ծառայություններ կսկսի մատուցել այս տարվա նոյեմբերի 5-ին՝ առաջարկելով շարժական հեռախոսակապ և ինտերնետ:

Ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը «Կապիտալի» հետ զրույցում նշեց, որ ընկերության ծածկույթը չի սահմանափակվելու Երևանով և հիմնական բնակավայրերով, այլ ներառելու է ողջ հանրապետությունը։ Ծածկույթի վերաբերյալ մանրամասները նա խոստացավ ներկայացնել նոյեմբերի 5-ին։

«Օրանժ Արմենիայի» երեկ տարածած հաղորդագրությունում նշված էր, որ ապագա բաժանորդները կարող են գրանցել 055 կոդով սկսվող նախընտրած հեռախոսահամարը ընկերության վեբկայքում՝ դրա համար լրացնելով համապատասխան առցանց դիմումը, որպեսզի նոյեմբերի 5-ից հետո 15 օրվա ընթացքում հնարավոր լինի անվճար ձեռք բերել նախապես գրանցված հեռախոսահամարը և դառնալ ընկերության բաժանորդ:

Ուշագրավ է, որ «Օրանժ Արմենիայի» հաղորդագրության տարածումից ընդամենը մի քանի ժամ անց ընկերության կայքէջում այլևս հնարավոր չէր հեռախոսահամար ստանալու համար լրացնել առցանց դիմումը (հավանաբար այցելուների մեծ թվի պատճառով սերվերը կախվել է):

Թեև սա տեխնիակական մանրուք է, սակայն առաջին հրապարակային խոտանը կարող է վնասել ընկերության իմիջը: Համենայն դեպս, տեխնիկական նման պրոբլեմը գոնե «Ֆրանս Տելեկոմի» համար պետք է անցած փուլ լիներ:

Orange-ը Հայաստանում շարժական կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա է ստացել 2008թ. նոյեմբերի 19-ին (ընկերության հաղորդագրությունում նշված է 2009թ. նոյեմբերի 19-ը): Փաստացի, ընկերությունը մրցութային պայմանների հիմնական մասը կատարել է մեկ տարի շուտ։

Մրցութային պայմաններում ամրագրված է, որ ոչ ուշ, քան լիցենզիան ստանալու ամսաթվից երկու տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է GSM  բացօդյա ծածկույթ ապահովել Երևանում  և 42 բնակավայրում, իսկ երեք տարվա ընթացքում ծածկույթ ապահովել ոչ պակաս, քան 200 գյուղում, ինչպես նաև Հայաստանի տրանսպորտային միջպետական մայրուղիների երկայնքի 85%-ում:



 
rubikjan - 22 Հոկտեմբեր 2009թ.
Հայերին կարելի է աչքալուսանք տալ։ հիմա կսկսեն արդեն 3 քարտանի հեռախոսներ գնել։)

Գրիչ - 23 Հոկտեմբեր 2009թ.
Աչկալուսանքը կլինի նաև նոյեմբերի 5-ից հետո, երբ հայերը ձրի հեռախոսահամարի համար պետք է հերթեր կանգնեն; Իսչ որ հերթեր կլինեն կասկածել պետք չէ, քանի որ եթե Օրանժ Արմենիան չկարողացավ ապահովել սերվերի անխափան գործուներությունը և այն կախվեց,ապա ընկերությունը նաև դժվար ճիշտ հաշվարկած լինի հաճախորդների հոսքերը

 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.97 USD ԱՄՆ դոլար 364.17 9.97 chart
6.17 EUR Եվրո 463.59 6.17 chart
-1.29 UAH Ուկր. գրիվնա 45.96 1.29 chart
-0.08 RUB Ռուս. ռուբլի 11.81 0.08 chart
10.36 GBP Ֆ. ստեռլինգ 560.79 10.36 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.0514232541941 Ոսկի (Դ/գրամ) 14693.96 7.56 0.05% chart
0.990952175786 Արծաթ (Դ/գրամ) 234.40 2.30 0.99% chart
0.0236235699499 Պլատին (Դ/գրամ) 18206.46 4.30 0.02% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC