Ադրբեջանցիներն ստիպեցին փոխել «Եվրատեսիլի» կանոնները
Քվեարկողների մասին տվյալներ հրապարակելու համար պատասխան են տալու հեռուստաընկերությունները

Կարմեն Ղուկասյան
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները փոխել են քվեարկության կանոնները:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները փոխել են քվեարկության կանոնները:

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները փոխել են քվեարկության կանոնները:

Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը, «Եվրատեսիլ-2010»-ի ժամանակ, որը տեղի կունենա 2010թ. մայիսին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, հեռուստադիտողները կարող են քվեարկել իրենց դուր եկած մասնակցի օգտին՝ զանգահարելով կամ հաղորդագրություն ուղարկելով շոուի ամբողջ ընթացքում և ոչ թե համերգի ավարտից հետո՝ 15 րոպեի ընթացքում, ինչպես ընդունված էր նախկինում:

Կազմակերպիչների կարծիքով՝ շոուի ընթացքում քվեարկությունն ավելի տրամաբանական է, քան դրանից հետո: Բացի այդ՝ դա չի առաջացնի հեռախոսագծերի ծանրաբեռնվածության խնդիր:

Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլի» կանոններում կատարվել է ևս մեկ փոփոխություն: Ադրբեջանում տեղի ունեցած սկանդալից հետո որոշվել է պատասխանատվության ենթարկել այն հեռուստաընկերությանը, որը քվեարկող անձանց մասին տեղեկություններ կհրապարակի: Նախկինում այդպիսի խախտման համար պատասխանատվություն էին կրում հեռահաղորդակցային ծառայություններ մատուցող ընկերությունները:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի որոշ բնակիչներ, որոնք վերջին մրցույթում քվեարկել էին Հայաստանը ներկայացնող մասնակիցների օգտին, հարցաքննության էին ենթարկվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլի» վերջին մրցույթում, որը տեղի ունեցավ Մոսկվայում մայիսի 12-16-ը, հաղթեց Նորվեգիան ներկայացնող ծագումով բելառուս Ալեքսանդր Ռիբակը: Հենց նրա շնորհիվ էլ «Եվրատեսիլ-2010»-ը կանցկացվի Օսլոյում:



 
 
 
 
Այլ թեմաներ «LIFESTYLE» խորագրում
CLUBS ԿԻՆՈ ԹԱՏՐՈՆ ՕՊԵՐԱ, ՄՅՈՒԶԻՔԼ, ԲԱԼԵՏ
ՀԱՄԵՐԳ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ ՓԱՌԱՏՈՆԵՐ
Այս բաժնում ազդագրեր չկան:
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC