Տաղանդները Հայաստանին պետք են
Ըստ վարչապետի՝ նրանց ինքնադրսևորման համար լրջագույն բարեփոխումներ են պետք
Կապիտալ
|
| Երեկ Երևանում անցկացվել է «Տաղանդների կառավարում» խորագրով համաժողով, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: |
Երեկ Երևանում անցկացվել է «Տաղանդների կառավարում» խորագրով համաժողով, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հայտարարել է, որ պետք է ձևավորել այնպիսի միջավայր, որը տաղանդավոր մարդուն հնարավորություն կտա ինքնադրսևորվել և ինքնիրացվել:
Տ. Սարգսյանը նշել է, որ մարդկության զարգացումը ապահովող շարժիչ ուժը տաղանդներն են, իսկ տաղանդավոր լինել՝ նշանակում է ունենալ կարողություն, ձերբազատվել հնամաշ կարծրատիպերից, կանխատեսել, կանխագուշակել ապագան և ապագայի տեսլականով վերափոխել աշխարհը։
«Մենք միասին փորձում ենք իրականացնել լրջագույն բարեփոխումներ մեր հասարակական կյանքում»,- ասել է ՀՀ վարչապետը,- «Լրջագույն բարեփոխումներ իրականացնել՝ նշանակում է առաջին հերթին փոխել մեր մտածողությունը, որովհետև հին մտածողությամբ նոր հարաբերություններ կառուցել հնարավոր չէ։ Նոր հարաբերությունները կարելի է կառուցել միայն նոր մտածողությամբ, այսինքն՝ մեզ պետք է ապագայի տեսլական, համոզմունք, որ այդ տեսլականը բխում է մեր ժողովրդի շահերից, և այդ համոզմունքով ղեկավարվելով՝ մենք փորձում ենք փոխել մեր կյանքը»։
Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ փոփոխությունները ժամանակակից աշխարհում նոր թափ են հավաքել, արագ են ընթանում։ «Հասկանալի է, որ թիվ մեկ մարտահրավերն ազգերի, քաղաքակրթությունների մրցակցության մեջ այն է, որ ազգերը կկարողանան ստեղծել առավել բարենպաստ պայմաններ տաղանդավոր մարդկանց համար, որպեսզի նրանք կարողանան ինքնահաստատվել, ինքնադրսևորվել և իրացնել իրենց տաղանդը»։
Karo - 29 Հոկտեմբեր 2009թ.
Տաղանդները համեստ իրանց համար ուրիշ երկրներում գործ են անում ու նորմալ վարձատրվում դրա դիմաց։ Մինչ մեր փառապանծ կառավարությունը ինքնադրսևորվելու ուղիներ է փնտրում, շատ այլ պետություններ նման հնարավորություններ շատ վաղուց ու շատ ավելի լավ արդեն ստեղծել են։ Դուք ձեր տեխնոպարկերը սարքեք, ուրիշ բանի վրա մի շեղվեք։ Արա ոչ ոք էդ կառավարությունում ծանոթով ոչ ոքի գործի չի ընդունել, կամ զանգով։ Միթե միայն տաղանդավոր մարդկանց համար են զանգում (զանգահարել ուրիշ բան է նշանակում)։)))