Արմենակ Չատինյան

Վերջին 16 ամսվա ընթացքում առաջին անգամ աճ է արձանագրվել շինարարության ոլորտում` 8,8%։ Հիշեցնենք, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանում ամենամեծ անկումը գրանցվել էր շինոլորտում` 40%: Կառավարությունն ավելի լավատես է դարձել
ԱՎԾ-ն հունվար-ապրիլին արձանագրել է 7.2% աճ

21 Մայիս 2010թ. Կառավարության տնտեսական թիմը ամփոփել է տնտեսության զարգացման արդյունքները և հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը ու որոշել է վերանայել մակրոտնտեսական կանխատեսումները 2010թ. համար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստին հայտարարեց, թե արդեն ակնհայտ է, որ հակաճգնաժամային միջոցառումները դրական արդյունք են տվել, և տնտեսական աճն արդյունաբերությունում բավական մեծ թափ է ստանում։   Ավելին

 
Հունվարին ՎԶԵԲ-ը 2010թ. Հայաստանում կանխատեսել էր 2% աճ, մինչդեռ այդ ցուցանիշն այժմ մեծացել է ուղիղ 5 անգամ` 10%: Այս տարի` 10% աճ
Եվրոբանկն ավելի լավատես է, քան ՀՀ կառավարությունը

20 Մայիս 2010թ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վերանայել է Հարավարևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների այս տարվա տնտեսական աճի կանխատեսումները։ «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ ՎԶԵԲ-ի կողմից գործունեություն իրականացվող երկրներում» վերնագրված նոր զեկույցը, որը հրապարակվել է մայիսի 15-ին, վերոնշյալ տարածաշրջանի համար կանխատեսել է 3.5% աճ` նախորդ 3.3% կանխատեսման դիմաց:   Ավելին

 
«Կապիտալի» հարցերին պատասխանելիս Կորմիլցևը կմկմում էր և ամեն կերպ խուսափում ուղիղ պատասխան տալուց, թե արդյոք «Օրանժ Արմենիան» կարող է HTC-ի բջջային հեռախոսները օրինական վաճառել: Ինչո՞ւ է կմկմում HTC-ն
Թայվանական արտադրողը չի կողմնորոշվում` քանի գործընկեր ունի Հայաստանում

18 Մայիս 2010թ. HTC ընկերության ներկայացուցիչը հայտարարում է, որ  Android համակարգով աշխատող HTC սմարտֆոնները հայկական շուկայում մոտ տասն օր առաջ «Օրանժ Արմենիայի» կողմից վաճառքի են հանվել թյուրըմբռնման արդյունքում։ HTC-ի ներկայացուցիչը, սակայն, այդպես էլ չի ասում` հետագայում իրենց արտադրած հեռախոսները, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից բացի, իրավունք ունե՞ն վաճառել այլ ընկերություններ ևս: «Օրանժ Արմենիայում» էլ վստահեցնում են, որ շարունակելու են վաճառել HTC սմարտֆոնները` Orange-ի և HTC-ի գլոբալ համագործակցության շրջանակում:   Ավելին

 
Դռնից շպրտում ես, պատուհանից են մտնում
Պատգամավորները մեկնաբանում են թուրքական թերթի հրապարակումը

18 Մայիս 2010թ. Hurriyet օրաթերթը հանդես է եկել մի հրապարակմամբ, ըստ որի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի իշխանությունների հետ գազային համաձայնագիր ստորագրելուց բացի` խոսելու է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, որի շրջանակում բանակցային սեղանին է դրվելու հայկական ուժերի ոչ թե յոթ, ինչպես Ադրբեջանն է համառում, այլ երկու շրջաններից՝ Քելբաջարից և Ֆիզուլիից դուրս գալու հարցը:   Ավելին

 
Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Վալերի Պյատնիցկին հայտարարել է, որ իրենց է դիմել «Ուկրտոբակ» ասոցիացիան, որի դիմումի հիման վրա սիգարետների խտրական ակցիզային հարկադրույքների շուրջ իրենք սկսել են ոչ պաշտոնական քննարկումներ անցկացնել Հայաստանի հետ։ Ուկրաինան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ
Կիևը դժգոհ է խտրական ակցիզներից

15 Մայիս 2010թ. Ուկրաինան կրկին որոշել է օգտվել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամի իր իրավունքներից։ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը ԱՀԿ-ին բողոք է ներկայացրել, որ Հայաստանում և Մոնղոլիայում արտասահմանյան ծխախոտային և ալկոհոլային խմիչքների մաքսատուրքերը խտրական են: Ուկրաինան ավելի վաղ այս եղանակով պաշտպանել է իր արտադրողների շահերը Վրաստանում: Ներկայում Կիևն ակնկալում է, որ Հայաստանի և Մոնղոլիայի հետ իր վեճը կհարթվի ԱՀԿ-ի վեճերի կարգավորման մեխանիզմով:   Ավելին

 
 Էջեր:   1 2 3 4 5 6 7 8 9 10
 
ԼՈՒՍՆԱՅԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՅՍՕՐ ԱՅՍ ՇԱԲԱԹ
Այս բաժնում հորոսկոպ չկա:
Արխիվ
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC