Արմենակ Չատինյան

«Կարծում եմ, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում զարգացումներն ընթանալու են լայնաշերտ ինտերնետի մատուցման ծառայության ընդլայնման ուղղությամբ»,- ասում է Կլիմկոն: Շուկան տեղում չի դոփում


23 Հունիս 2010թ. Անցյալ տարվա երկրորդ կեսից սկսած` Հայաստանի ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայում մրցակցությունը գնալով սրվում է: Շատացել են ոչ միայն մանրածախ ինտերնետ պրովայդերները, այլև մեծածախները: «ԱրմենՏելը» այս երկու ոլորտում էլ լուրջ դերակատարություն ունի: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն «Կապիտալի» հետ զրույցում պարզաբանում է` ինչ զարգացումներ են լինելու այս ոլորտում առաջիկայում:   Ավելին

 
Տնտեսություն աճին զուգահեռ` այս տարվա հինգ ամիսների ընթացքում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճել է 1,2%-ով`մայիսի վերջի դրությամբ կազմելով 84,9 հազ.։ Հունվար-մայիսին` 8.8% աճ
Աճել է նույնիսկ շինարարությունը

22 Հունիս 2010թ. Հայաստանի տնտեսական աճն արագացել է. այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ տնտեսական աճը կազմել է 8,8%: Հայաստանի ՀՆԱ-ն  հունվար-մայիսին կազմել է Դ1016,8 մլրդ, փաստում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Այս տարվա հինգ ամսվա ընթացքում աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, նույնիսկ շինարարությունում։ Հիշեցնենք, որ հունվար-ապրիլին տնտեսական աճը կազմել էր 7,2%։   Ավելին

 
«Երկու տարի է, ինչ մենք շոշափելի վնասներով ենք աշխատում»,- ասում է Շայդուլինը: Ամեն ինչ կարելի է կառուցել, բայց ամեն բան իր գինն ունի


19 Հունիս 2010թ. 2008թ. ռուսական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերությունը 30 տարով ստանձնեց հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը և ստեղծելով «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը` պարտավորվեց կոնցեսիայի ողջ ընթացքում կատարել $570 մլն-ի ներդրումներ, ընդ որում` $194 մլն-ը` մինչև 2010թ.: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել հայկական երկաթուղում, և ի՞նչ անելիքներ դեռ կան`«Կապիտալին» մանրամասնել է ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը:   Ավելին

 
«Հայաստանում ով ինչ արտադրում է, անունը դնում է «հայկական կոնյակ»»,- դժգոհում է ԵԿԳ-ի տնօրենը։ Ռուսներն սկսել են էժանագին վիսկիներ խմել
Բայց ԵԿԳ-ն վաճառքների 10% աճ է ակնկալում

16 Հունիս 2010թ. Երևանի կոնյակի գործարանն այս տարի իրեն անհրաժեշտ խաղողի ծավալներից շուրջ երկու անգամ ավելի է մթերելու, բայց այդ ծավալը 2009թ. համեմատ կկրճատվի շուրջ 3 հազ. տոննայով (կրճատումը կլինի մոտ 10%)։  ԵԿԳ-ի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն ասում է, որ այս տարի մթերվելու է 29 հազ. տոննա խաղող, ինչը առնվազն 15 հազ-ով ավելի է, քան ներկայում անհրաժեշտ է գործարանին, բայց ավելի շատ ծավալ գնելով` իրենք ցանկանում են սատարել համագործակցող խաղողագործներին։ «Թողարկելով Հայաստանում արտադրվող կոնյակի 20-22%-ը՝ ԵԿԳ-ն չի կարող մթերել ողջ խաղողի 90%-ը»,- նկատեց Գրիգորյանը։   Ավելին

 
2010թ. ապրիլի 1-ի դրությամբ 67 լաբորատորիա և 17 սերտիֆիկացման մարմին ստացել են ազգային հավատարմագրում էկոնոմիկայի նախարարության կողմից: Ավելի քիչ տեսչություններ ու լաբորատորիաներ
Կառավարությունը որոշել է վերափոխել Հայաստանի որակի ենթակառուցվածքը

15 Հունիս 2010թ. Հայաստանի կառավարությունը որոշել է լուրջ բարեփոխումներ իրականացնել ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, փորձաքննության և սերտիֆիկացման բնագավառում։ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է որակի ենթակառուցվածքների բարեփոխման 10 տարվա ռազմավարության ծրագիր, որի նպատակն է «կրճատել  տնտեսավարող սուբյեկտների վրա դրված չափազանց  ծանր վարչական  բեռը,  որը  սահմանվում է ներկայիս տեխնիկական  կանոնակարգերով, հնացած  ստանդարտներով  և  պարտադիր  սերտիֆիկացման  պահանջներով»։   Ավելին

 
 Էջեր:   1 2 3 4 5 6 7 8 9 10
 
ԼՈՒՍՆԱՅԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՅՍՕՐ ԱՅՍ ՇԱԲԱԹ
Այս բաժնում հորոսկոպ չկա:
Արխիվ
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC