Արմենակ Չատինյան

Compromat.ru կայքում տեղեկություն կա, որ այս ամենի հետևում կանգնած է ԱՊՀ Միջպետական բանկի փոխնախագահ Սերգեյ Կուլիկովը, որի հետ փոխկապակցված ռուսական ընկերություններից մեկը մինչև «Նաիրիտի» հետ գործարքի կնքումը ձեռք է բերել Rhinoville Property Limited-ը։ Ինչո՞ւ «Նաիրիտի» խնդիրները չեն վերջանում
Քիմիական հսկան դեպի սնանկացում է գնում

2 Սեպտեմբեր 2010թ. Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ» գործարանի վրա նորից սև ամպեր են կուտակվում: Ընկերության սեփականատիրոջ փոփոխության մասին արդեն խոսում են ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանական քաղաքական գործիչները։ «Նաիրիտի» սեփականատիրոջ հնարավոր փոփոխությունը կարող է տեղի ունենալ ոչ միայն այն պատճառով, որ գործարանը պարբերաբար պարտքեր է կուտակում և մատնվում պարապուրդի, այլ նաև այն բանի արդյունքում, որ ներկայիս հիմնական սեփականատեր Rhinoville Property Limited-ը, որը գրանցված է Մեծ Բրիտանիայում, գալիք տարի պետք է մարի $70 մլն-ի վարկը, որը վերցրել էր գործարանը գնելու համար։   Ավելին

 
Այս տարվա 4% տնտեսական աճի կառուցվածքում ծառայությունների մասնաբաժինը կազմել է 2,7 տոկոսային կետ, իսկ ծառայությունների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել է 48,7%-ի։ Ծառայությունները փոխարինում են շինարարությանը


1 Սեպտեմբեր 2010թ. Հայաստանում  ճգնաժամի արդյունքում շինարարությունը տնտեսության շոգեքարշի դերը սկսել է զիջել ծառայությունների ոլորտին։  Թեև Հայաստանի ՀՆԱ-ում ծառայությունների տեսակարար կշիռը հեռու է զարգացած երկրների ցուցանիշից, այժմ արդեն կարելի է փաստել, որ ճգնաժամից հայ գործարարները, այնուամենայնիվ, որոշ դասեր քաղել են։ Միևնույն ժամանակ, տնտեսության մյուս ճյուղում դեռ առկա են խնդիրներ, որոնք կախված են արդյունահանման պոտենցիալ ենթաճյուղերից։   Ավելին

 
Ըստ ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանի` Տիգրան Սարգսյանը ձեռք կբերի «Արցախ ՀԷԿ»-ի ‘1 մլն-ի լրացուցիչ բաժնետոմսեր: «Արցախ ՀԷԿ»-ը լրացուցիչ բաժնետոմսեր է տեղաբաշխելու


28 Օգոստոս 2010թ. Լեռնային Ղարաբաղում հիմնական հիդրոէներգետիկ հզորությունների սեփականատեր, ինչպես նաև նոր հէկեր կառուցող «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն բաժնետոմսերի տեղաբաշխման եղանակով նոր ֆինանսական միջոցներ է ներգրավելու։ Հայաստանում բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումն (IPO) իրականացրած «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ տնօրենների խորհուրդն օգոստոսի 20-ին որոշում է ընդունել Դ1,4 մլրդ ծավալի 1,4 մլն հատ ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսեր լրացուցիչ տեղաբաշխելու մասին:   Ավելին

 
Ըստ Կ. Թամազյանի` եթե ընկերությունները ցանկանում են ներգրավել էժան և երկար ֆինանսական միջոցներ, որոնք ձևավորվելու են պարտադիր կուտակային համակարգի ներդրման արդյունքում, պետք է թափանցիկ աշխատեն։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կկրճատի ստվերը
Ըստ ֆիննախի պաշտոնյայի` թափանցիկ աշխատելը ձեռտու է դառնալու

28 Օգոստոս 2010թ. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում ոչ միայն կբարձրանան քաղաքացիների կենսաթոշակները, այլև կկրճատվի ստվերային տնտեսությունը։ Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների արդյունքում քաղաքացիների միջին կենսաթոշակի չափը ներկայիս եկամուտի 25%-ի փոխարեն կլինի  եկամուտների 40-50%-ի չափով։   Ավելին

 
«Շինարարության ոլորտում եղել են և կլինեն ծանր ժամանակներ։ Կարծում ենք, որ այն լավ ծրագրերը, որոնցում մենք կարող ենք մասնակցություն ունենալ, կարող են բարելավել վիճակը ոլորտում»,- ասում է ՄՖԿ գլխավոր տնօրեն Լարս Թանելը: ՄՖԿ-ն չի հրաժարվի հայկական ակտիվներից


27 Օգոստոս 2010թ. Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում։ Կորպորացիայի ներդրումները Հայաստանում 2009-2010 ֆինանսական տարում կազմել են $35 մլն: Ակնկալվում է, որ այս ֆինանսական տարում ևս առնվազն նույն ծավալով ներդրումներ կկատարվեն։ ՄՖԿ-ն չի պատրաստվում հրաժարվել «Ինեկոբանկում» և «Արդշինինվեստբանկում» իր մասնաբաժնից։ Աշխատանքային այցով Երևանում գտնվող ՄՖԿ՝ փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելն ասում է, որ այս բանկերը դեռ օժանդակության կարիք ունեն, իսկ համագործակցությունը՝ երկար ճանապարհ։   Ավելին

 
Ատոմակայանի նոր էներգաբլոկը լավագույն դեպքում շահագործման կարող է հանձնվել 2017թ., մինչդեռ Մեծամորի ատոմակայանը տեխնիկական չափանիշների համաձայն կարող է շահագործվել մինչև 2016թ.։ ՀԱԷԿ-ը կարող է նախատեսվածից շատ շահագործվել


26 Օգոստոս 2010թ. Մեծամորի ատոմակայանի հարթակում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են ստանում։ Անցած շաբաթ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցի ընթացքում «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև  Հայաստանի տարածքում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը և դրանից հետո հայ պաշտոնյաների շտապողական մեկնաբանություններն ի չիք են դարձնում այն բոլոր պնդումները, որ միջուկային էներգաբլոկում ներդրումներ կատարելու հարցում շահագրգռված են մոտ մեկ տասնյակ երկրներ, և էներգաբլոկը կկառուցվելու է միջուկային էներգետիկայի երեք լավագույն դպրոցների (եվրոպական, ռուսական և ամերիկյան) տեխնոլոգիաների ու սարքավորումների օգտագործմամբ։   Ավելին

 
Օգոստոսի 6-ի պիկից (ցորենի մեկ բուշելի գինը $8,12) հետո  Չիկագոյի բորսայում ցորենի ֆյուչերսների գները նվազել են 13%-ով: Ցորենն էժանանում է
Իսկ Ուկրաինան չի շտապում սահմանափակել արտահանումը

26 Օգոստոս 2010թ. Ուկրաինան առայժմ չի շտապում հետևել Ռուսաստանի օրինակին (տե՛ս «Կապիտալ», թիվ 147, 08.07.2010թ.) սահմանափակել հացահատիկի արտահանումը։ Հաշվի առնելով, որ Հայաստան ներկրվող ցորենի 75%-ը ներկրվում է Ռուսաստանից և այս տարի ներքին պահանջարկը բավարարելու համար դեռ անհրաժեշտ է ներկրել 200 հազ. տոննա ցորեն, հայ գործարարները որպես ներկրման երկիր կարող են դիտարկել նաև Ուկրաինան։   Ավելին

 
 Էջեր:   1 2 3 4 5 6 7 8 9 10
 
ԼՈՒՍՆԱՅԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՅՍՕՐ ԱՅՍ ՇԱԲԱԹ
Այս բաժնում հորոսկոպ չկա:
Արխիվ
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC