Բանաձևի ներկայացումը Սենատ ճնշում է Սպիտակ տան վրա 
Կարծում է Կիրո Մանոյանը

ԹԵՐԹ.am
Կ.Մանոյանն առաջարկում է «աշխարհին փոխանցել այն մոտեցումները, որոնք նշված էին արձանագրությունների ստորագրման օրը նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում»։
Կ.Մանոյանն առաջարկում է «աշխարհին փոխանցել այն մոտեցումները, որոնք նշված էին արձանագրությունների ստորագրման օրը նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում»։

Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատ ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձևը ինչ-որ տեղ բողոքի արտահայտություն է հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման դեմ: Երեկ «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսին նման կարծիք է հայտնել ՀՅԴ քաղաքական հարցերի և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նա նշել է, որ հիշյալ բանաձևի ներկայացումը Սենատ նաև ճնշում է Սպիտակ տան վրա, որպեսզի ԱՄՆ-ը նախ՝ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա՝ տարանջատի Հայոց ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական արձանագրություններից:

Կիրո Մանոյանն անդրադարձել է նաև միջազգային պարբերականների այն մոտեցմանը, թե արձանագրությունները ստորագրելով՝ Հայաստանն ինքն է Հայոց ցեղասպանության փաստը դնում կասկածի տակ:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավարն ասել է, թե որպեսզի միջազգային մամուլը, ինչպես նաև միջազգային հանրությունն արձանագրությունների իմաստն այդպես չընկալի, հսկայական աշխատանք պետք է կատարի հայկական դիվանագիտությունը: Ըստ Մանոյանի՝ այն պետք է կարողանա աշխարհին փոխանցել այն մոտեցումները, որոնք նշված էին արձանագրությունների ստորագրման օրը նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

Դաշնակցական գործիչը չի համաձայնել այն կարծիքին, թե արձանագրությունների ստորագրումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ներկայացումը Սենատ խոսում է հակառակի մասին, այն է՝ հայկական կողմը կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը:

«Լավագույն դեպքում դա պարզամիտ մեկնաբանություն է, վատագույն դեպքում՝ դա չարամիտ մեկնաբանություն է»,- հայտարարել է Կիրո Մանոյանն ու հավելել, որ բանաձևի ներկայացումը դեռ չի նշանակում, որ այն պետք է որդեգրվի:



 
Garo kam Giro - 23 Հոկտեմբեր 2009թ.
Մեջբերում. «... Ըստ Մանոյանի՝ այն պետք է կարողանա աշխարհին փոխանցել այն մոտեցումները, որոնք նշված էին արձանագրությունների ստորագրման օրը նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:» Ու դուք հավատում եք որ դաշնակցությունը ընդդիմություն է, իսկ Քիրո Մանոյանը՝ ընդդիմադիր... ՔԱՀ ՔԱՀ ՔԱՀ։))))) Ու այս դաշնակցությունը պիտի ձախողի արձանագրությունների վավերացումը ԱԺ-ում. հետաքրքիր է ինչ «կրուտիտներով» են նրանք հաջողելու «թքածը լիզել»։

 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC