Իտալիա. Առաջատարների սպասված հաղթանակները
Եվրոպական էլիտար առաջնություններ

Լևոն Սարգսյան
Միլանի «Ինտերն» ակնկալվող և դյուրին հաղթանակ տարավ «Կատանիայի» նկատմամբ ։
Միլանի «Ինտերն» ակնկալվող և դյուրին հաղթանակ տարավ «Կատանիայի» նկատմամբ ։

Միլանի «Ինտերն» ակնկալվող և դյուրին հաղթանակ տարավ «Կատանիայի» նկատմամբ իտալական Ա սերիայի 9-րդ տուրի շրջանակներում:

Այս խաղն ապացուցում է այն վարկածը, որ հարազատ առաջնությունում «Ինտերին» գրեթե բոլոր խաղերը հեշտությամբ են տրվում, քանզի կարգն ու կատարողների մակարդակը շատ է տարբերվում մյուսներից: Իսկ Եվրոպայում նրանք հանդիպում են այնպիսի թիմերի հետ, որոնք գործում են կոշտ և պատրաստ են դիմակայել «ներաձուրիներին»:

Առաջին կեսում այնպիսի տպավորություն էր, որ «Կատանիան» դուրս է եկել «Ջուզեպե Մեացա»՝ քաջ գիտակցելով, որ այստեղ նրան ոչ մի դրական լիցք չի սպասում: «Ինտերը» շատ արագ ապահովեց իր առավելությունը: Արդեն 31-րդ րոպեին տանտերերն առջևում էին երկու գնդակի տարբերությամբ:

Նախ Սալի Մունտարին գնդակը փոխանցեց Էտո’Օյին, բայց այն ոչ մեկին չդիպավ և հայտնվեց ցանցում, իսկ այնուհետև  Ուեսլի Սնեյդերը տուգանայինից գնդակը պտտեցրեց մրցակցի դարպասը: Մնացած ժամանակահատվածում խաղադաշտում ոչ մի հետաքրքիր իրադարձություն տեղի չէր ունենում: Միայն վերջնամասում «ինտերիստները» սրեցին խաղը. սխալվեց միլանյան թիմի դարպասապահ Ժուլիո Սեզարը, որը գնդակը բաց թողեց ձեռքերից, իսկ հետո էլ ստիպված էր խախտել կանոնները Ջանվիտո Պլազմատիի նկատմամբ: Ջուզեպե Մասկարան 11-մետրանոցից չվրիպեց՝ 2:1:

Գրեթե նույն ոճով Թուրինի «Յուվենտուսը» առավելության հասավ «Սիենայի» նկատմամբ: Փայլուն մեկնարկից հետո «Ծեր սինյորան» նահանջեց և հերթական անգամ չկարողացավ մրցակցին առաջարկել այնպիսի բան, որին նա չկարողանար իր պատասխանը տալ: Սակայն, ինչպես հաճախ լինում է ֆուտբոլում, ավելի բարձրակարգ թիմը, այս դեպքում՝ «Յուվենտուսը», ապահովեց անհրաժեշտ արդյունքը:

Առաջին կեսը չափազանց տխուր ընթացք ուներ: «Յուվեն» չէր էլ փորձում սրել խաղը, իսկ «Սիենան» լավագույն դեպքում հասնում էր մինչև կենտրոն, որտեղ Չիրո Ֆերարայի սաները միանգամից միացնում էին պրեսինգը և խլում գնդակը: Ընդմիջումից հետո խաղը մի փոքր ուրախ ընթացք ստացավ: Դա պայմանավորված էր նրանով, որ «բյանկոներիները» հասկացան՝ կարող են չնախատեսված միավորներ կորցնել: Գոլը գրանցվեց 72-րդ րոպեին:

Բրազիլացի Դիեգոն իրացրեց տուգանայինը, որը հենց ինքն էլ վաստակել էր, Ամաուրին հաղթեց օդային պայքարում և գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Դրանով թուրինցիների հարձակողական խաղն ավարտվեց: Քիչ թե շատ փորձում էր սրություն մտցնել Դիեգոն: Իսկ «Սիենան» վերջում հավասարակշռությունը վերականգնելու ոչ մի հնարավորություն չունեցավ:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC