Կենսաթոշակային բարեփոխումները հետաձգվում են
Հայաստանը դեմոգրաֆիկ ճգնաժամի մեջ է

Արմենպրես
«Հայաստանը ներկայում այնպիսի դեմոգրաֆիկ վիճակում է, որ հրատապ քայլերի անհրաժեշտություն կա»,- ասում է Վազգեն Խաչիկյանը:
«Հայաստանը ներկայում այնպիսի դեմոգրաֆիկ վիճակում է, որ հրատապ քայլերի անհրաժեշտություն կա»,- ասում է Վազգեն Խաչիկյանը:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը հետաձգվում է:

Ըստ «Արմեպրեսի»՝ Խաչիկյանը դա պայմանավորել է ճգնաժամի բացասական հետևանքներով և այդ բարեփոխումների համար անհրաժեշտ օրենսդրական դաշտում առկա որոշ բացերով: Հայաստանը նախատեսում էր կենսաթոշակների կուտակային համակարգին անցնել 2010թ. հունվարի 1-ից: Ներկայիս ծրագրերով՝ դա կիրականացվի 2011թ. հունվարի 1-ից:

Կենսաթոշակների կուտակային համակարգը ենթադրում է, որ մինչև 40 տարեկան բոլոր անձինք կունենան անհատական կուտակային հաշիվներ, որոնց կփոխանցվեն նրանց կատարած սոցիալական վճարների չափով գումարներ, որոնք էլ հիմք կհանդիսանան կենսաթոշակի հաշվարկման համար:

40-ն անց տարիքի անձանց համար այդ համակարգում ներգրավվելը կամավոր է: Ներկայում գործում է «Սերունդների համերաշխության» համակարգը, երբ աշխատողները կատարում են սոցիալական վճարումներ, որից տարեցներին վճարվում է կենսաթոշակ, հետո իրենք էլ ստանում են կենսաթոշակ՝ ըստ այդ վճարումների չափի:

Կառավարությունն արդեն հայտարարել է կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ առաջին քայլերի ձեռնարկման մասին: Վ. Խաչիկյանը գործադիր մարմնի կողմից այդ նպատակադրումը գնահատում է որպես խիզախ քայլ, որը քաղաքական ռիսկ է պահանջում:

Ըստ նրա՝ կառավարության համար հիմա ավելի հեշտ կլինի պահպանել գործող համակարգը, սակայն այդ դեպքում արդեն 2025-2030-ից հետո կենսաթոշակների վճարման լուրջ խնդիրներ կառաջանան ազգագրական խնդիրների պատճառով: Այսօր արդեն այդ խնդիրները սրված են:

Վ. Խաչիկյանի դիտարկմամբ՝ եթե ԽՍՀՄ-ի տարիներին ամեն 3 աշխատողի միջինը բաժին էր ընկնում 1 թոշակառու, ինչը նշանակում էր, որ ամեն 3 աշխատողի կատարած սոցվճարներն ուղղվում էին 1 կենսաթոշակառուի, ապա այսօր իրավիճակն էականորեն փոխվել է: Ներկայում, կապված ծնելիության նվազման, ինչպես նաև աշխատունակ տարիքի, շատ քաղաքացիների արտագաղթի և գործազրկության հետ, ամեն աշխատողի միջինը բաժին է ընկնում 1.3 թոշակառու: Փաստորեն, աշխատողների վրա սոցիալական բեռը ծանրացել է, ընդ որում՝ այդ միտումը շարունակվում է:

Հայաստանի ազգագրական վիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի կատարած կանխատեսումներով, ըստ վատատեսական սցենարի, 2050թ. Հայաստանի բնակչության թիվը ներկայիս շուրջ 3.2 մլն-ից պակաս է լինելու: ՀՀ-ում ծնելիության լուրջ խնդիրներ են երևան եկել դեռ 1995-ից հետո, երբ ծնունդների տարեկան թիվը նախկին 90 հազարից իջավ 25-26 հազարի:

Չնայած վերջին մի քանի տարիներին Հայաստանում արձանագրվում է ծնունդների աճ (մասնավորապես՝ 2008թ. ծնվել է 42 հազար երեխա), սակայն 2010-2011 թթ. այդ աճը նորից կանգ կառնի, հնարավոր են նույնիսկ անկման միտումներ: Դրան ավելանում է նաև միգրացիոն հոսքերի շարունակումը:

Վ. Խաչիկյանի դիտարկմամբ՝ այդ պատճառով էլ 2020-2030 թթ. ծնելիության խնդիրն առավել ակնառու կդառնա: «Հայաստանը ներկայում այնպիսի դեմոգրաֆիկ վիճակում է, որ հրատապ քայլերի անհրաժեշտություն կա: Հայաստանում ամեն ընտանիք պետք է ունենա առնվազն չորս երեխա»,- ասաց նա՝ նկատելով, որ բազմազավակ ընտանիքներում երեխաներն ավելի կենսունակ են լինում:

յսօր, ըստ Վ. Խաչիկյանի, վերարտադրության գործակիցը Հայաստանում ընդամենը 1.45 է: Այնինչ՝ գոնե բնական վերարտադրության համար այդ գործակիցը պետք է լինի 2.1: Վերարտադրության աճի խիստ բարձր տեմպեր են արձանագրվում Ադրբեջանում, իսկ Վրաստանում գրեթե նույն պատկերն է, ինչ ՀՀ-ում:



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.97 USD ԱՄՆ դոլար 364.17 9.97 chart
6.17 EUR Եվրո 463.59 6.17 chart
-1.29 UAH Ուկր. գրիվնա 45.96 1.29 chart
-0.08 RUB Ռուս. ռուբլի 11.81 0.08 chart
10.36 GBP Ֆ. ստեռլինգ 560.79 10.36 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.0514232541941 Ոսկի (Դ/գրամ) 14693.96 7.56 0.05% chart
0.990952175786 Արծաթ (Դ/գրամ) 234.40 2.30 0.99% chart
0.0236235699499 Պլատին (Դ/գրամ) 18206.46 4.30 0.02% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC