Նոր անուն խոշոր հարկատուների ցանկում 
Մենաշնորհները ճգնաժամից չեն տուժել

Սամվել Ավագյան
Խոշոր հարկատուների վճարած հարկերի առավել մանրամասն վերլուծություն «Կապիտալը» կներկայացնի վաղվա համարում:
Խոշոր հարկատուների վճարած հարկերի առավել մանրամասն վերլուծություն «Կապիտալը» կներկայացնի վաղվա համարում:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, թեև ծառայություններ սկսելու է մատուցել նոյեմբերի 5-ից, արդեն իսկ հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում՝ Դ3.5 մլրդ վճարած հարկերով զբաղեցնելով 10-րդ տեղը:

Այդ գումարների մոտ 95%-ը գանձվել է մաքսային մարմինների կողմից՝ որպես ներմուծումից ավելացված արժեքի հարկ: Առայժմ պարզ չէ, թե ինչու տվյալ դեպքում չի գործել ավելացված արժեքի հարկի այն հայտնի արտոնությունը, ըստ որի՝ ներմուծվող սարքավորումների արժեքը Դ300 մլն-ը գերազանցելու դեպքում հարկի վճարումը հետաձգվում է երեք տարով: Կարծում ենք՝ «Օրանժ Արմենիան», այնուամենայնիվ, սարքավորումներ է ներմուծել, այլ ոչ թե հրուշակեղեն:

2009թ. հունվար-սեպտեմբերին վճարած հարկերի չափով խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հեռահաղորդակցության ոլորտի մեկ այլ ընկերություն՝ «Ղ-Տելեկոմը», որը վճարել է Դ12.7 մլրդ: Համեմատության համար նշենք, որ 2008 թ. 9 ամիսների արդյունքով «Ղ-Տելեկոմը» վճարել էր Դ23.1 մլրդ:

Ընդհանրապես, ճգնաժամը տարբեր կերպ է անդրադարձել խոշոր ընկերությունների վճարած հարկերի վրա, առկա են և՛ նվազումներ, և՛ ավելացումներ:

Ցանկի երկրորդ հորիզոնականում «ԱրմենՏելն» է, որի վճարած Դ10.7 մլրդ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջում է մոտ 6%-ով: «ՀայՌուսգազարդը», որը 2009թ. կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուն էր, 9 ամսվա տվյալներով գտնվում է 4-րդ հորիզոնականում (Դ10.7 մլրդ):

Իսկ երրորդ հորիզոնականում «Ալեքս Գրիգն» է՝ կարագի, մանկական հյութերի, էթիլային սպիրտի և մի շարք այլ ոլորտներում գերիշխող դիրք զբաղեցնողը: Ընկերությունը վճարել է Դ10.7 մլրդ, սա այն եզակի դեպքերից է, երբ ճգնաժամային տարում ընկերությունն ավելացրել է վճարված հարկերի ծավալը մոտ մեկ երրորդով:

Խոշոր հարկատուների 5-րդ և 6-րդ հորիզոնականներում վառելիքի ներմուծման շուկայում գերիշխող դիրք գրավողներն են «Ֆլեշն» ու «Սիթի պետրոլ գրուպը» (վերջինս «Քաղպետրոլսերվիսի» իրավահաջորդն է): «Ֆլեշը» վճարել է Դ8.4 մլրդ, որը փոքր-ինչ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (Դ7.4 մլրդ):

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» Դ4.5 մլրդ գումարով 7-րդ տեղում է: Հատկանշական է, որ ընկերությունն ավելի քիչ է վճարել 2008թ. համեմատ, սակայն ավելի բարձր տեղ է զբաղեցնում:

Սիգարետ ներմուծող «Վիդիս դիսթրիբյուշնը» (հանրահայտ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշընլի» դիստրիբյուտորը Հայաստանում) վճարել է Դ4.5 մլրդ և 8-րդ հորիզոնականում է: Նախորդ տարի «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշընլի» դիստրիբյուտորն առաջին տասնյակում ներկայացված չէր, քանի որ տեղի էր ունենում դիստրիբյուցիայի փոփոխություն:

Սիգարետային ընկերություններից մեկը, այնուամենայնիվ, այս տարի դուրս է մղվել խոշոր հարկատուների առաջին տասնյակից. դա «Գրանդ Տոբակոն» է, որը Դ2.8 մլրդ-ով իջել է 11-րդ հորիզոնական՝ նախորդ տարվա համեմատ պակաս վճարելով մոտ Դ0.8 մլրդ:

Փոխարենն առաջընթաց է գրանցել «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 9-րդ տեղ և Դ3.8 մլրդ:

Խոշոր հարկատուների վճարած հարկերի առավել մանրամասն վերլուծություն «Կապիտալը» կներկայացնի վաղվա համարում:

Խոշոր հարկատուների ցանկը:



 
Lev - 28 Հոկտեմբեր 2009թ.
Да это очень интересный факт хотелось бы получить разяснение от соответствующих органов власти . Просьба автору статьи продолжить и до конца довести до читателей ответы чиновников.

Ս. Ավագյան - 28 Հոկտեմբեր 2009թ.
Հարգելի Լեվ, պետական մարմինները, որպես կանոն, մասնավոր ընկերչության ֆինանսական արդյունքները հրաժարվում են մեկնաբանել: Սակայն կփորձենք բացատրություն ստանալ անմիջապես ընկերությունից: Կխնդրեի նաև կոնկրետացնել, թե հատկապես որ փաստի վերաբերյալ է դիտողությունը:

 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.97 USD ԱՄՆ դոլար 364.17 9.97 chart
6.17 EUR Եվրո 463.59 6.17 chart
-1.29 UAH Ուկր. գրիվնա 45.96 1.29 chart
-0.08 RUB Ռուս. ռուբլի 11.81 0.08 chart
10.36 GBP Ֆ. ստեռլինգ 560.79 10.36 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.0514232541941 Ոսկի (Դ/գրամ) 14693.96 7.56 0.05% chart
0.990952175786 Արծաթ (Դ/գրամ) 234.40 2.30 0.99% chart
0.0236235699499 Պլատին (Դ/գրամ) 18206.46 4.30 0.02% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC