Սարգսյանը և Գյուլը հետևում են Չերչիլի պատվիրանին
Ռուս լրագրողի մեկնաբանությունները

«Շատ կարևոր է առաջ անցնել հասարակական կարծիքից և չվախենալ»,- Չերչիլի խոսքը կրկնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովը:
«Շատ կարևոր է առաջ անցնել հասարակական կարծիքից և չվախենալ»,- Չերչիլի խոսքը կրկնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովը:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը հիշեցնում է այն գործընթացները, որոնք տեղի էին ունենում լեհերի և գերմանացիների, ուկրաինացիների և լեհերի, Իսրայելի և գերմանացիների միջև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին նման կարծիք է հայտնել ռադիոկայանի ղեկավար, լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը:

«Սա շատ ծանր և ցավոտ գործընթաց է: Եթե ամեն ինչ ստացվի, ապա հարկավոր կլինի արժանին մատուցել ղեկավարների խոհեմությանը: Դրանով նրանք իրոք կարող են պատմության մեջ մտնել: Դա տեղի կունենա ոչ թե Եվրամիությանն անդամագրվելով, այլ հենց այս պատմական ցավի և ողբերգության հանգուցալուծմամբ, ճիշտ խոսքեր գտնելու կարողությամբ և, որպես դրա հետևանք, այն բանին հասնելով, երբ այս ժողովուրդները, բնականաբար, հիշելով այդ ողբերգության մասին, կարողանան հասկանալ և ընդունել այն հրեշագործ կոտորածը, որը տեղի է ունեցել 1915թ.: Կարծում եմ, որ տղամարդկության դրսևորում է ղեկավար անձանց կողմից, քանի որ իրականում այդ ղեկավարները թե՛ Հայաստանում և թե՛ Թուրքիայում հասարակական կարծիքի դեմ են գնում»,- նշել է Վենեդիկտովը:

Լրագրողը հայ-թուրքական գործընթացը բնորոշել է որպես պատմական առաքելություն: «Հենց այնպես, ինչպես ժամանակին Կոլը և Միտերանը քայլեցին ֆրանս-գերմանական հավերժ բարեկամության միջով: Ողբերգությունն այդքան վառ չէր, սակայն կարողացան հաղթահարել այն: Բոլորն էլ հիշում են այն լուսանկարը, երբ այդ երկու ծերուկները՝ սև, ծանր վերարկուներով, սեղմում են միմյանց ձեռքերը: Դա պատմական լուսանկար է»:

Ռուս լրագրողը նաև կարծիք է հայտնել, որ հասարակությունը հիմնականում բացասաբար է ընդունում նման շարժումները, քանի որ դա նախ՝ պահանջում է ընդունում, հետո՝ նաև մեղանչում: «Փոխհատուցումը դատարկաբանություն է, փոշի: Կարևորը ընդունումը և մեղանչումն է»:

Հայաստանում և Թուրքիայում հասարակական կարծիքը, Վենեդիկտովի խոսքով, դեմ է հանդես գալիս: Հայաստանում, օրինակ, ղեկավարությունից պահանջում են նախ՝ սպասել ընդունման և մեղանչման, ապա՝ միայն շարժվել առաջ:

«Իսկ քաղաքական գործիչները հակառակ են գնում հասարակական կարծիքին: Շատ կարևոր է առաջ անցնել հասարակական կարծիքից և չվախենալ: Հենց սրանով է պատմական դեմքը տարբերվում քաղաքական գործչից: Դա ասել է Չերչիլը, և ես նրանից հետո կրկնում եմ, որ քաղաքական գործիչը մտածում է առաջիկա ընտրությունների մասին, իսկ պատմական դեմքը՝ պատմության մեջ իր տեղը կերտելու մասին»,- հայտարարել է Վենեդիկտովը:

Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու հնարավորության մասին՝ նա ասել է. «Դա տեղի կունենա ո՛չ շուտով, ո՛չ էլ այս տարի, սակայն այն, որ դրա համար ճանապարհ է հարթվում, արդեն ակնհայտ է»:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC