Ռեալի ֆուտբոլիստներին Audi-ներ բաժանեցին
Մադրիդի զբոսայգիներից մեկում, որտեղ արհեստական ձյուն էր ապահովված
Լևոն Սարգսյան
|
| Ռեալի ֆուտբոլիստներին Audi-ներ բաժանեցին։ |
Մադրիդի «Ռեալի» հովանավոր, գերմանական Audi կոնցեռնը կազմակերպել էր ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին իրենց արտադրության ավտոմեքենաների բաժանման ամենամյա արարողությունը:
Մադրիդիստները պարտավորվում են ներկայանալ բոլոր պաշտոնական միջոցառումներին հենց այս մեքենաներով: Ավտոմեքենաների բանալիների հանձնումը տեղի ունեցավ Մադրիդի զբոսայգիներից մեկում, որտեղ արհեստական ձյուն էր ապահովված:
«Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները, բացի Լասսանա Դիարայից, որն այժմ գտնվում է Ֆրանսիայում, ներկա էին արարողությանը: Իսկ նրանցից ոմանք նույնիսկ համարձակորեն փորձարկեցին մեքենաները ձնածածկ այգում:
Սակայն ոչ բոլորը փորձությունից դուրս եկան «պարզ երեսով»: Կական ու Ռուդ վան Նիստելռոյը ձնակույտերի մեջ ընկան, որոնցից չկարողացան դուրս գալ: Նոր մեքենաների բանալիները հանձնում էին ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն, ինչպես նաև Իսպանիայում Audi-ի ներկայացուցիչը:
Ստորև ներկայացնում ենք այն մեքենաները, որոնք ընտրել են ֆուտբոլիստները.
Ռաուլ՝ Q7
Մամմադու Դիարա՝ R8 (5200 V10)
Գոնսալո Իգուաին՝ R8 (4200 V8)
Եժի Դուդեկ՝ RS6 Avant Familiar
Ռաֆայել վան դեր Վաարտ՝ A6
Քարիմ Բենզեմա՝ A5 Coupe Cabrio
Ռուբեն դե լա Ռեդ՝ A5 Coupe Cabrio
Կակա՝ RS6 Avant Familiar
Կրիշտիանու Ռոնալդու՝ RS6
Կրիստոֆ Մեցելդեր՝ Q5
Էստեբան Գրաներո՝ Q5
Իկեր Կասիլյաս՝ Q5
Ռուդ Վան Նիստելռոյ՝ Q7 3000 tdi
Մարսելո՝ Q7 3000 tdi
Պեպե՝ Q7 3000 tdi
Ֆերնանդո Գագո՝ Q7 3000 tdi
Ռաուլ Ալբիոլ՝ Q7 3000 tdi
Էզեկիլ Գարայ՝ Q7 3000 tdi
Գուտի՝ Q7 3000 tdi
Խաբի Ալոնսո՝ Q7 3000 tdi
Սերխիո Ռամոս՝ S5 S4200
Անտոնիո Ադան՝ A5 Cabrio
Ռոյստոն Դրենտե՝ A5 Cabrio
Ալվարո Առբելոա՝ A5