Զարգացող տնտեսությունները հրաժարվում են դոլարից
Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը առևտուր կանեն ազգային արժույթով

Կապիտալ
Չինաստանն ու Բրազիլիան միջազգային վճարումներն այսուհետև իրականացնելու են Չինաստանի ազգային արժույթով:
Չինաստանն ու Բրազիլիան միջազգային վճարումներն այսուհետև իրականացնելու են Չինաստանի ազգային արժույթով:

Չինաստանն ու Բրազիլիան միջազգային վճարումներն այսուհետև իրականացնելու են Չինաստանի ազգային արժույթով: Չինական Geely Automobile Holdings-ն արդեն ստացել է Սան Պաուլուից փոխանցված մի քանի միլիոն յուանը:

Չինաստանն ու Ռուսաստանը ևս մտադիր են երկկողմ առևտրում ընդլայնել ազգային արժույթների կիրառումը՝ դոլարից ու եվրոյից կախվածությունը թուլացնելու համար: 

2008թ. Ռուսաստանն ու Չինաստանը առևտրի 8%-ն արդեն իրականացրել են ազգային արժույթով: Չինաստանը չի բացառում Ռուսաստանի հետ արժութային համաձայնագրի կնքումը: Այդ քաղաքականությունը Չինաստանը մտադիր է իրականացնել նաև մյուս հարևանների հետ հարաբերություններում:

Չինաստանի և Իրանի հետ առևտրում դոլարից հրաժարվել է նաև Թուրքիան: Էրդողանի կառավարությունը մտադիր է դոլարի և եվրոյի կախվածությունից դուրս բերել արտաքին առևտրի 20%-ը:

Ներքին արժույթներով առևտուր անելու պայմանավորվածություն Թուրքիան ունի նաև Ռուսաստանի հետ: Թուրքիայի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ կազմում է $65 մլրդ:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC