Կիևը փակել է դռներն ԱՊՀ-ի առջև
Ուկրաինան հրաժարվում է իր տարածքում հակաահաբեկչական ուսումնավարժանքներ անցկացնել

Պատրաստեց Սասուն Խաչատրյանը
Ուկրաինան հրաժարվել է իր տարածքում անցկացնել ԱՊՀ ՀԱԿ նախապես ծրագրված ահաբեկչության հակազդմանն ուղղված ուսումնավարժանքները:
Ուկրաինան հրաժարվել է իր տարածքում անցկացնել ԱՊՀ ՀԱԿ նախապես ծրագրված ահաբեկչության հակազդմանն ուղղված ուսումնավարժանքները:

ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը հայտարարել է, որ Ուկրաինան հրաժարվել է իր տարածքում անցկացնել ԱՊՀ ՀԱԿ նախապես ծրագրված մեծամասշտաբ հրամանատարական-շտաբային՝ ռադիոլոգիական ահաբեկչության հակազդմանն ուղղված ուսումնավարժանքները:

Կիևում պատճառաբանել են, որ դա հակասում է երկրի Սահմանադրությանը, որն արգելում է երկրի տարածքում արտասահմանյան հատուկ ծառայությունների ներկայությունը:

Ավելացնենք, որ Ուկրաինայի տարածքում (Ղրիմում) ՀԱԿ-ի ուսումնավարժանքների մի փուլն անցկացվել է 2003թ. հունիսի 9-11-ը: Բացի դրանից՝ 1997-ից Ուկրաինան ամենամյա համատեղ ուսումնավարժանքներ է անցկացնում ՆԱՏՕ-ի հետ («Սի Բրիզ»), որին մասնակցում են ուկրաինական և ամերիկյան ռազմանավերը:

Ուշագրավ է, որ Ուկրաինայի իշխանությունները դեռ այս տարվա օգոստոսին հայտարարում էին, որ ֆինանսական խնդիրների պատճառով 2009թ. տարբեր ազգերի մասնակցությամբ լիամասշտաբ ռազմական ուսումնավարժանքներ երկրի տարածքում չեն անցկացվի:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը, գլխավոր շտաբի պետ գեներալ Սերգեյ Կիրիչենկոն իր հերթին հայտարարել էր, որ այս տարի համատեղ ուսումնավարժանքներ էին նախատեսված Թուրքիայի հետ, սակայն այդ միջոցառումը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա, քանի որ միջոցներ չկան:

Ռուսաստանի ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը համոզված է, որ Ուկրաինայի դեմարշը քաղաքական դրդապատճառներ ունի և կապված է նախագահական քարոզարշավի մեկնարկի հետ:

Փորձագետը հիշեցրել է, որ Ուկրաինան նախկինում քանիցս հայտարարել է, որ պատրաստ է իր տարածքը տրամադրել ՆԱՏՕ-ի ուժերին: Ավելին, Ուկրաինան համաձայնել է ամերիկացիներին հանձնել երկու ռադիոտեղորոշիչ կայանների կառավարումը, որոնք նախկինում ռուսական բանակի տրամադրության տակ էին:

Խոսելով Ուկրաինայի իշխանությունների որոշման հնարավոր հետևանքների մասին՝ փորձագետը հիշեցրել է, որ ինչպես հետխորհրդային ամբողջ տարածքի, այնպես էլ Ուկրաինայի համար գլխավոր խնդիրներից մեկը մնում է ահաբեկչության դեմ պայքարը:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC