«Ճաղերի» հետևում
Ցուցահանդեսը նման էր Կրեմլի անվտանգության խորհրդի նիստի

Կապիտալ
Երեկ Երևանում բացվել է ռուսական արդյունաբերական ապրանքների երկրորդ ամենամյա ցուցահանդեսը:
Երեկ Երևանում բացվել է ռուսական արդյունաբերական ապրանքների երկրորդ ամենամյա ցուցահանդեսը:

Երեկ Երևանում բացվել է ռուսական արդյունաբերական ապրանքների երկրորդ ամենամյա ցուցահանդեսը: Այն անցկացվում է ՀՀ կառավարության նիստերի դահլիճում: Առավոտյան ցուցահանդես այցելելու եկած քաղաքացիներին, սակայն, անակնկալ էր սպասում՝ մուտքը միայն հրավիրատոմսերով էր:

Կառավարության դահլիճի նեղլիկ դռնի հետևում անվտանգության գոտի էր ստեղծված, բոլոր այցելուները մանրակրկիտ ստուգվում էին, կանայք, օրինակ, պետք է բացեին պայուսակները:

Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե ցուցահանդես է անցկացվում, որն ինքնին զանգվածային միջոցառում է, այլ Կրեմլի անվտանգության խորհրդի նիստը: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ հրավիրվածների մի մասը հրավիրատոմս չէր ստացել, ինչի պատճառով մուտքի մոտ խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել:

Հաղթանդամ պահակը դժգոհ այցելուներին սաստում էր «ես ձեր առողջությունը չունեմ» արտահայտությամբ, ինչը, թերևս, կարելի է այս ցուցահանդեսի այցեքարտը համարել: Իրենց բաժինը ստացան նաև լրագրողները. նրանք ևս պետք է ներս մտնեին հավատարմագրվելուց հետո, իսկ քանի որ ոչ բոլոր լրատվամիջոցներն էին տեղյակ այդ կարգին, մի քանի լրագրողներ ստիպված էին հեռանալ:

Հետո պարզվեց, որ ազատ մուտքը լինելու է ժամը 13.00-ից, սակայն արժե՞ր արդյոք ցուցահանդեսի բացմանն այդքան պաշտոնականություն հաղորդել:



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
2.49 USD ԱՄՆ դոլար 391.41 2.49 chart
5.97 EUR Եվրո 534.67 5.97 chart
0.31 UAH Ուկր. գրիվնա 49.04 0.31 chart
0.21 RUB Ռուս. ռուբլի 13.29 0.21 chart
5.65 GBP Ֆ. ստեռլինգ 587.47 5.65 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
30 Ռեպո 6.50 1.50 chart
18.75 Լոմբ. վարկ 9.50 1.50 chart
75 Ներգրավ. միջ. 3.50 1.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
0.170923776947 Ոսկի (Դ/գրամ) 14100.51 24.06 0.17% chart
1.44900784495 Արծաթ (Դ/գրամ) 219.84 3.14 1.45% chart
0.765814442412 Պլատին (Դ/գրամ) 20197.52 153.50 0.77% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս 102.70
Գործարար միջավայրի ինդեքս 105.00
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC