Բանկային համակարգի առողջացում պետք է
Հարցազրույց «ՎՏԲ Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի հետ

Արմենակ Չատինյան
«Տոկոսադրույքների հետագա իջեցումը կախված կլինի շուկայի մասնակիցների կողմից ռիսկի գնահատման որակից»,- ասում է Վալերի Օվսյաննիկովը:
«Տոկոսադրույքների հետագա իջեցումը կախված կլինի շուկայի մասնակիցների կողմից ռիսկի գնահատման որակից»,- ասում է Վալերի Օվսյաննիկովը:

- Պրն Օվսյաննիկով, ըստ Ձեզ՝ Հայաստանի տնտեսությունը հասե՞լ է անկման հատակին, թե՞ դեռ անկումը շարունակվում է:

- Տվյալ հարցի պատասխանը ներկայումս շատերին է հուզում, բայց դեռ ոչ ոք չի կարողացել տալ հստակ պատասխան: Լավատեսությունը վարքի առավել կառուցողական մոդելներից է,  քանի որ բոլոր ցանկությունները վաղ թե ուշ դառնում են պլաններ, իսկ պլանները՝ գործողություններ:

- Արդեն քանի ամիս է, ինչ Կենտրոնական բանկն իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Դա ինչպե՞ս է անդրադառնում բանկերի վրա:

- Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների իջեցումն ունեցել է միայն անուղղակի ազդեցություն բանկային շուկայում տոկոսադրույքների իջեցման միտումների վրա: Դրամային քաղաքականության գործիքները դեռևս ուղղակի գործող ազդեցություն չունեն հայկական բանկերի կողմից ֆինանսավորման պարամետրերի վրա:

- Ներկայում ի՞նչ տոկոսադրույքներով և ի՞նչ պայմաններով եք դուք բիզնես վարկեր տրամադրում:

- Այժմ բանկերի համար ստեղծվել է շատ հետաքրքիր  իրավիճակ, քանի որ ֆինանսավորման  շատ աղբյուրներ կան, բայց հաճախորդների բազայի որակն ունի վատթարացման միտումներ: Մեր կորպորատիվ հաճախորդների համար մենք ֆինանսավորում ենք ներգրավում նաև արտերկրից՝ հնարավորություն տալով նշանակալիորեն ավելացնել ֆինանսավորման ժամկետները և կրճատել ֆինանսավորման արժեքը՝ մինչև հինգ տարի ժամկետով տարեկան 12% տոկոսադրույքով: Սեփական միջոցների հաշվին մեր բանկն այսօր վարկավորում է կորպորատիվ հաճախորդներին մինչև 3 տարի ժամկետով, և կոնկրետ գործարքից կախված (արտարժույթ, ժամկետ, ռիսկի գնահատում և այլն)՝ արժեքային պայմանները տարեկան կտրվածքով տատանվում են միջինը 15-18%-ի սահմաններում:

- Արդեն այս տարվա երկրորդ կիսամյակից սկսած՝ բանկերն ակտիվացել են վարկավորման գործում: Ըստ Ձեզ՝ դա վկայում է տնտեսության աշխուժացման և ռիսկերի նվազման մասի՞ն:

- Նկատվող ակտիվացումը ավելի շուտ կապված է շուկայում նշանակալի ծավալի դրամային միջոցների տեղաբաշխման առկայությամբ: Մյուս կողմից բիզնեսն ուզում է դուրս գալ դեպրեսիայի շրջանից և զարգանալ, որին աջակցում է և կաջակցի մեր բանկը:

- Ի՞նչ եք կարծում, բանկերի կողմից տոկոսադրույքների հետագա իջեցման հնարավորություններ կա՞ն:

- Տոկոսադրույքների հետագա իջեցումը կախված կլինի շուկայի մասնակիցների կողմից ռիսկի գնահատման որակից: Այսօրվա դրությամբ կոնկրետ կառուցվածքային և որակական շարժ տվյալ բնագավառում չկա:

- Վարչապետը վերջերս հայտարարեց, որ բանկային սպրեդը Հայաստանում բարձր է: Ըստ Ձեզ՝ դա ինչո՞վ է բացատրվում:

- Խելամիտ պահպանողականությունը բանկերի կողմից անհրաժեշտ է, մենք չենք կարող ուշադրություն չդարձնել Հայաստանի տնտեսության ռիսկերին: Այսօրվա դրությամբ բանկերը դուրս են գալիս «մարտյան ճգնաժամից», որի արդյունքում բազմաթիվ բիզնես գործընթացներ և բանկերի ու հաճախորդների բիզնես նախագծեր փոփոխվեցին:

- Կարծիք կա, որ Հայաստանում կարող է լինել վարկերի չվերադարձելիության երկրորդ ալիքը: Որքանո՞վ է դա հավանական:

- Կոնկրետ «ՎՏԲ Հայաստան Բանկը» պատրաստ է երկրորդ ալիքին, քանի որ մենք օգտվել ենք շուկայում ժամանակավոր անկումից: Ժամկետանց պարտավորությունների հետ աշխատանքն ունի ամենօրյա և համախմբված մոտեցում: Երկրորդ ալիք, մեր կարծիքով, չի լինի, քանի որ բանկերը շատ ճկուն են գործում:

- Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է, որ, այնուամենայնիվ, մի քանի բանկ, չդիմանալով ճգնաժամին, լքի դաշտը, կամ տեղի ունենան միաձուլումներ:

- Համաձայն եմ այդ կարծիքին. բանկային համակարգի առողջացում պետք է: Օպտիմալ եմ համարում բանկերի միավորման գործընթացները, որոնց արդյունքում կպահպանվեն առողջ ակտիվները, և կհարգվեն բանկի հաճախորդների և, ամենակարևորը, ավանդատուների շահերը:

- Ինչպե՞ս եք գնահատում ԿԲ-ի հակաճգնաժամային քաղաքականությունը:

- Հայաստանի համար ճգնաժամային տարում Հայաստանի Կենտրոնական բանկի ռազմավարության վերաբերյալ արձագանքները միջազգային շրջանակներում դրական են: Մասնավորապես, ԿԲ-ի ջանքերով ճգնաժամը մեծ մասամբ եղել է վերահսկելի բանկային համակարգի համար, ինչը և հարիր էր ներկա իրավիճակին:

- Լիզինգի հետ կապված՝ ի՞նչ ծրագրեր ունեք:

- Լիզինգը հեռանկարային ուղղություն է Հայաստանում և մեր կորպորատիվ հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ է վայելում: Այսօրվա դրությամբ մշակման պրոցեսում է գտնվում երկու խոշոր ենթակառուցվածքային նախագիծ, որտեղ լիզինգը հանդես է գալիս որպես հիմնական ֆինանսավորման գործիք: Գործարքների դժվարության հետ կապված՝ տվյալ նախագծերի իրականացումը պահանջում է որոշակի ժամանակ:



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.11 USD ԱՄՆ դոլար 365.03 9.11 chart
10.77 EUR Եվրո 468.19 10.77 chart
-1.07 UAH Ուկր. գրիվնա 46.18 1.07 chart
0.01 RUB Ռուս. ռուբլի 11.90 0.01 chart
11.31 GBP Ֆ. ստեռլինգ 561.74 11.31 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
0.394952838994 Ոսկի (Դ/գրամ) 14628.91 57.55 0.39% chart
3.54359253217 Արծաթ (Դ/գրամ) 228.50 7.82 3.54% chart
1.41450275947 Պլատին (Դ/գրամ) 17967.79 250.61 1.41% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC