Տասն անգամ ավելի կարճ
Հայաստանում՝ ՓՄՁ-ների համար նախատեսված ֆինանսական հաշվետվությունների նոր ստանդարտ

Կապիտալ
Հայաստանի ընկերությունների մի մասը կանցնի ՓՄՁ-ների համար նախատեսված ֆինանսական հաշվետվությունների նոր ստանդարտի։
Հայաստանի ընկերությունների մի մասը կանցնի ՓՄՁ-ների համար նախատեսված ֆինանսական հաշվետվությունների նոր ստանդարտի։

Փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված նոր ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը (ՓՄՁ-ների համար՝ ՖՀՄՍ) կարող է փոխակերպել ամբողջ աշխարհի մասնավոր ընկերությունների հաշիվների կազմման գործընթացը:

Հաշվապահական միջազգային ստանդարտների խորհրդի կողմից նոր ստանդարտի հրապարակումն աշխարհի մասնավոր ընկերություններին ստանդարտացված հաշվապահական համակարգ ստեղծելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:

ՓՄՁ-ների համար ՖՀՄՍ-ն մասնավոր հատվածի ընկերությունների համար մշակված, միջազգայնորեն ճանաչված հաշվապահական սկզբունքների փաթեթ է:

Հիմնված լինելով ՖՀՄՍ-ների ամբողջական տարբերակի վրա, որ մշակվել էր հիմնականում ցուցակված ընկերությունների համար՝ նոր ստանդարտը մասնավորապես օգտակար կլինի միջազգային գործունեություն ծավալող ընկերությունների համար: Յուրաքանչյուր երկիր այժմ արդեն կարող է նկատի առնել այս ստանդարտը, քննարկել տեղական շահառուների հետ և որոշել, թե արդյոք այն կիրառելի է տվյալ երկրում, և երբ այն ներմուծել:

Հայաստանում վերջին օրենսդրական փոփոխություններից հետո որոշ կազմակերպություններ, այդ թվում՝ բանկերը, ապահովագրական և վարկային կազմակերպությունները, իրենց ֆինանսական հաշվետվությունները պետք է կազմեն ՖՀՄՍ-ի համաձայն: Այլ կազմակերպություններ, որոնց վրա պահանջը չի տարածվում, կարող են իրենց նախաձեռնությամբ տեղական ստանդարտներից անցնել ՖՀՄՍ-ին:

«Աշխարհի այն չցուցակված ընկերությունները, որոնց այսուհետև կպարտադրեն համապատասխանել ՖՀՄՍ-ի ամբողջական տարբերակին, ուրախությամբ կպարզեն, որ նոր ստանդարտն ամբողջական ՖՀՄՍ-ից տասն անգամ ավելի կարճ է, իսկ հնարավոր խախտումների թիվը մոտ 300 է ներկայիս 3,000-ի փոխարեն»,- մեկնաբանում է «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության բաժնետեր Էմիլ Վասիլյանը:

«Գրանթ Թորնթոնում» կարծում են, որ ՓՄՁ-ների համար ՖՀՄՍ-ների ընդունումն ավելի մանրակրկիտ ուսումնասիրության պետք է ենթարկվի այն երկրներում, որտեղ մասնավոր ընկերությունները դեռ օգտագործում են տեղական ստանդարտները: Օրինակ՝ Եվրամիության երկրներում ՓՄՁ-ներն այսօր կիրառում են ֆինանսական հաշվետվությունների մոտ 55 համակարգեր:

Մյուս կողմից՝ անցումը հաշվապահական հաշվառման նոր ստանդարտներին պահանջում է որոշ ֆինանսական և ռեսուրսներին առնչվող ծախսեր: Ընկերություններն ու նրանց խորհրդատուները պետք է սովորեն նոր եզրույթներ և հաշվապահության վարման մանրամասներ, ինչպես նաև փոփոխություններ կատարեն օգտագործվող համակարգչային ծրագրերում:

Չնայած այս մարտահրավերների առկայությանը՝ «Գրանթ Թորնթոնում» կարծում են, որ այս կարճաժամկետ անհարմարության դիմաց մասնավոր ընկերությունները մեծապես կշահեն երկարաժամկետ կտրվածքով:

«Այս նոր ստանդարտի շնորհիվ ստեղծվում է մի իրավիճակ, որում վարկատուներն ու ներդրողները հնարավորություն են ստանում ֆինանսական հաշվետվությունների հիման վրա գնահատել ընկերության կատարողականը, այն պարագայում, երբ դրանք կազմվել են ուղղակիորեն համադրելի, վստահելի և միջազգային ճանաչում ունեցող սկզբունքների հիման վրա՝ անկախ նրանից, թե որ երկրում է գործում ընկերությունը: Մասնավոր հատվածի ընկերությունների վրայից վարչական բեռի թեթևացման հետ մեկտեղ այն կնպաստի կապիտալի մատչելիության բարձրացմանը և միջազգային գործարքների կայացմանը»,- պարզաբանում է Ալեքս Մաքբիթը, որը «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի»՝ մասնավոր հատվածի ձեռնարկություններին մատուցվող ծառայությունների գծով ղեկավարն է:



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
1.21 USD ԱՄՆ դոլար 392.62 1.21 chart
5.34 EUR Եվրո 540.01 5.34 chart
0.15 UAH Ուկր. գրիվնա 49.19 0.15 chart
0.11 RUB Ռուս. ռուբլի 13.40 0.11 chart
7.07 GBP Ֆ. ստեռլինգ 594.54 7.07 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
30 Ռեպո 6.50 1.50 chart
18.75 Լոմբ. վարկ 9.50 1.50 chart
75 Ներգրավ. միջ. 3.50 1.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-1.1679719386 Ոսկի (Դ/գրամ) 13935.82 164.69 1.17% chart
-2.90211062591 Արծաթ (Դ/գրամ) 213.46 6.38 2.90% chart
-1.25332219005 Պլատին (Դ/գրամ) 19944.38 253.14 1.25% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս 102.70
Գործարար միջավայրի ինդեքս 105.00
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC