Երրորդ սերնդի մարտահրավեր
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 3G կմատուցի նաև մարզերում

Կապիտալ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 3G կմատուցի նաև մարզերում։
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 3G կմատուցի նաև մարզերում։

Հայաստանի շարժական կապի օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը իր մարզային բաժանորդների բազայի պահպանմանն ուղղված կարևոր քայլեր է կատարում: Երեկ այս ընկերությունն ազդարարեց Հայաստանի ևս 47 քաղաքներում և գյուղական խոշոր համայնքներում 3G ծառայություններ մատուցելու մասին:

Նշենք, որ ապրիլի երկրորդ կեսից ընկերությունը 3G ծածկույթ է ապահովել Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ակնկալում է, որ նոր սերնդի ցանցի շնորհիվ ոչ միայն կկարողանա պահպանել, այլև կավելացնի բաժանորդային բազան:

3G ցանցի ընդլայնումով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ապահովում է նաև ինտերնետ հասանելիություն մարզերում, որոնք կարծես դուրս են մնացել ինտերնետ պրովայդերների տեսադաշտից։

Ուշագրավ է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը լայնամասշտաբ այս քայլն անում է նոր օպերատորի՝ «Օրանժ Արմենիայի» մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ («Օրանժը» Հայաստանում ծառայություններ կսկի մատուցել նոյեմբերի 5-ին):

Ի դեպ, «Օրանժ Արմենիան» երեկ հաղորդագրություն է տարածել, որ Հայաստանում կատարել է շուկայի ուսումնասիրություններ՝ որպես բջջային նոր օպերատոր իր պոտենցիալ բաժանորդների թվի մոտավոր պատկերը կազմելու համար:

Ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, թե, ըստ հետազոտության արդյունքների, իրենց առաջարկած կապից կօգտվեն առաջին անգամ բջջային հեռախոս գործածել ցանկացողները և հանրապետությունում արդեն գործող օպերատորների ծառայություններից օգտվողները:

Ըստ Դյութուայի՝ Հայաստանում 15 տարեկանից բարձր անձանց 20%-ը չի օգտվում բջջային որևէ կապից:



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.11 USD ԱՄՆ դոլար 365.03 9.11 chart
10.77 EUR Եվրո 468.19 10.77 chart
-1.07 UAH Ուկր. գրիվնա 46.18 1.07 chart
0.01 RUB Ռուս. ռուբլի 11.90 0.01 chart
11.31 GBP Ֆ. ստեռլինգ 561.74 11.31 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
0.394952838994 Ոսկի (Դ/գրամ) 14628.91 57.55 0.39% chart
3.54359253217 Արծաթ (Դ/գրամ) 228.50 7.82 3.54% chart
1.41450275947 Պլատին (Դ/գրամ) 17967.79 250.61 1.41% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC