Քաղաքական անցուդարձ. համառոտ


Կապիտալ , ԹԵՐԹ.am
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը լի է սպառնալիքներով և դրանց վավերացումը հարկավոր է կասեցնել։
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը լի է սպառնալիքներով և դրանց վավերացումը հարկավոր է կասեցնել։

ԱՍԱԼԱ-ն դեմ է արձանագրություններին

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը լի է սպառնալիքներով և դրանց վավերացումը հարկավոր է կասեցնել։ Այս մասին երեկ հայտնել է «Ուխտ Արարատի», Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպության աշխատանքների համակարգող Տիգրան Փաշաբեզյանը։ Նա հայտարարել է, որ արձանագրությունների վավերացումը կանխելու ձևերից մեկը համազգային, համահայկական պաշտպանության ձևավորումն է։ Ըստ Փաշաբեզյանի՝ արձանագրությունների վավերացման կանխման մեկ այլ տարբերակ է ՀՀ-ում ինքնիշխանության, անկախության վերականգնումն ու երկրում իշխանափոխության իրականացումը։

Այդպիսի Ղարաբաղ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր պատկերացնի

«Պանարմենիան Էքսպո-2009» երրորդ համահայկական ցուցահանդեսի մասին տեղեկացնող և ամբողջ Երևանով փակցված պաստառների վրա տեղ գտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզը զայրացրել է «Հայատյացության կանխարգելման նախաձեռնությանը»: «Այդպիսի Ղարաբաղ նույնիսկ Մինսկի խումբը չէր պատկերացնի»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախաձեռնության անդամ Տիգրան Քոչարյանը:

Նա հիշեցրել է, որ «Պանարմենիան Էքսպոն» կազմակերպվում է ամենաբարձր մակարդակով, և նույնիսկ երկրի վարչապետն է այցելել այդ ցուցահանդեսը: Ըստ Քոչարյանի՝ նշված դեպքը միակը չէ. ԼՂՀ աղավաղված քարտեզը հաճախ կարելի է հանդիպել հայկական մամուլի էջերում, հատկապես ինտերնետային կայքերում: «Ղարաբաղը հաճախ ներկայացվում է սովետական սահմանների ներքո՝ առանց նշելու, որ դա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի քարտեզն է»,- նշել է նախաձեռնության անդամը։

Գագիկ Ծառուկյանը փնտրում է առյուծների մասին տեսանյութը տարածողին

Խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի իրավաբանները փնտրում են ինտերնետային կայքում այն սյուժեն տարածողներին, որում պատկերված է առյուծների կողմից ավանակին տանջելու տեսարանը։ Այս մասին երեկ հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Հիշեցնենք, որ Youtube ինտերնետային կայքում տեղադրված հիշյալ տեսանյութում երևացող առյուծները, ըստ բլոգներում տարածված քննարկումների, վերագրվում էին գործարար Գ. Ծառուկյանին։

ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակը տեղի ունեցածը որակել է որպես ինտերնետային ապատեղեկատվական պատերազմի նմուշ ու հայտնել, որ իրենք սյուժեն տարածողի մի հետքն ունեն, այսինքն՝ գիտեն, թե առաջինը որ կայքում է տեսանյութը տեղադրվել։ Գալստյանն ասել է, որ սյուժեն տարածողին գտնելուց հետո իրենք պատրաստվում են դատական կարգով վնասի փոխհատուցում պահանջել, իսկ ստացվելիք գումարն էլ կնվիրեն կենդանիների պաշտպանության ֆոնդին։



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC