Զարգացման գործակալությունը զարգացման կարիք ունի 
Կամ ինչպե՞ս են չափվում բյուջեից ծախսվող միջոցները

Արմենակ Չատինյան
Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալներով` 2009թ. 2008թ. համեմատ պանրի արտահանումը կրճատվել է 30%-ով:
Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալներով` 2009թ. 2008թ. համեմատ պանրի արտահանումը կրճատվել է 30%-ով:

Հայաստանի կառավարությունը 1998թ. հիմնադրել է Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ)` նպատակ ունենալով այդ կառույցի միջոցով աջակցել օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը և խթանել արտահանումը: Դժվար է գնահատել այս հաստատության գործունեությունը, քանի որ գործելաոճը բնավ էլ հրապարակային չէ:

Գործակալության կայքէջից անհնար է տեղեկանալ, թե քանի աշխատակից ունեն, ինչ բյուջե են տնօրինում, որտեղից են ձևավորվում եկամուտները և կոնկրետ ինչի համար են ծախսվում դրանք: Կամ եթե գործունեության հիմնական նպատակը օտարերկրյա ներդրումների ներգրավումն է, հայտնի չէ, թե նրանց ջանքերով որքան օտարերկրյա ներդրումներ են եկել Հայաստան, կամ արտահանման ի՞նչ գործարքների են նպաստել։ Ավելի հեշտ է, սակայն, հաշվարկել, թե այս 12 տարվա ընթացքում քանի միջազգային ու տեղական համաժողովներ, ցուցահանդեսներ, սեմինարներ են կազմակերպվել, քանի հոգի է պետբյուջեի միջոցներով մեկնել արտասահմանյան գործուղումների։

Մեկ այլ օրինակ` ռուսական ներդրումները Հայաստանում բավականին աշխուժացել են, սակայն գործակալության կայքէջի ռուսական տարբերակը չի գործում, իսկ գործող հայերեն և անգլերեն տարբերակներում մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները ավարտվում են 2007-ով: Հազիվ թե նման կայքէջ ընթերցող օտարերկրյա ներդրողը տոգորվի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկությամբ:

Որ գործակալությունն այնքան էլ արդյունավետ չի աշխատում, գիտակցում են նաև կառավարությունում։ Երեկ գործակալության խորհրդի նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը (որը նաև ԶՀԳ խորհրդի նախագահն է) հայտարարել է, որ չնայած գործակալության գործունեության մեջ նկատվում են դրական տեղաշարժեր, սակայն պետք է առավել ակտիվ և նպատակային գործունեություն ծավալել, խնդիրները պետք է լինեն հստակ, չափանիշները` ավելի հասկանալի, իսկ աշխատանքի արդյունքները` չափելի։

Ըստ վարչապետի` անհրաժեշտ է աշխատանքի նոր մեթոդաբանություն մշակել գործակալության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար։
Գործակալության պաշտնական էջում նշված է, որ  ԶՀԳ-ն «մեկ կանգառի պատուհան» գործակալություն է, որը ներդրողներին աջակցում է երկրում գործարարություն ծավալելու, նախագիծ մշակելու հարցերում և կապող օղակ է գործարարների և պետական մարմինների միջև, տեղեկատվություն է տրամադրում երկրում առկա ներդրումային հնարավորությունների, օրենսդրական-կարգավորիչ դաշտի վերաբերյալ:

ԶՀԳ-ն բացահայտում է Հայաստանի տնտեսության` ներդրումային տեսանկյունից հեռանկարային ոլորտները, խթանում ներդրումներն այդ ոլորտներում, պաշտպանում ներդրողների շահերը: Այս բոլորը, իհարկե, միանգամայն ողջունելի նպատակներ են, որոնց համար և գործակալությունը ծախսում է ոչ միայն պետբյուջեի, այլև միջազգային կառույցների միջոցները (օրինակ` 2007թ. հայտարարվել էր, որ Համաշխարհային բանկը և  Հոլանդիայի կառավարությունը առաջիկա չորս տարիներին գործակալության աջակցման ծրագրերի, ընթացիկ գործունեության արդյունավետ իրականացման համար տրամադրելու են $2 մլն դրամաշնորհ): Այլ հարց է, թե որքանով են այդ միջոցներն արդյունավետ ծախսվում, և որքանով է իրականացվում կառույցի վրա դրված առաքելությունը:

Անցած տարի մայիսին, օրինակ, ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել էր ծրագիր` Հայաստանից պանրի արտահանումը երեք տարում երեք անգամ ավելացնելու մասին։ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալներով` 2009թ. 2008թ. համեմատ պանրի արտահանումը կրճատվել է 30%-ով (կազմելով 337 տոննա)։ Իհարկե, պանրի արտահանման կրճատումը գործակալության մեղքը չէ, բայցևայնպես, հիմք է տալիս ենթադրել, որ գործակալությունն իր ծրագրերը մշակելիս լուրջ տնտեսագիտական հաշվարկներ չի անում:
Այն, որ վարչապետը խոսում է ԶՀԳ-ի գործունեությունն ավելի չափելի դարձնելու մասին, իհարկե, ողջունելի է:

Բայց ուշագրավ է, որ նման հարցեր գործակալության առջև դրվում են ամեն տարի գործունեության տարեկան ծրագրերը հաստատելիս։ Օրինակ` 2008թ. հուլիսի 2-ին Զարգացման հայկական գործակալության խորհրդի նիստին Ռ. Հարությունյանը, անդրադառնալով 2008թ. առաջին կիսամյակի աշխատանքների կատարմանը, նշել էր գործակալության գործունեության մի քանի ուղղություններ` օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսք, տեղական շուկայում ներդրումների հետևողական խթանում և օտարերկրյա ներդրողներին աջակցում, Հայաստանի` որպես բարենպաստ գործարար միջավայր ունեցող երկրի վարկանիշի բարձրացում և համաշխարհային տնտեսության մեջ արդյունավետ ինտեգրմանը նպաստում և այլն: Թե որքանով է այս ամենը չափելի, առայժմ դժվար է ասել:



 
լևոնական - 4 Մարտ 2010թ.
Գործակալությունը մի տաքուկ տեղ է, որ պաշտոնյաները տեղավորում են իրենց բարեկամներին ու սիրուհիներին

Karlos - 4 Մարտ 2010թ.
Իհարկե, վերցերք թեկուզ հենց գլխավոր տնօրենին` Խոսրով Հարությունյանի որդին է: Միթե այդ պաշտոնի համար հնարավոր չէ մրցույթ հայտարարել, ընտրություն անել ու պահանջել, որ կառույցը ոչ թե վնաս, այլ օգուտ տա պետությանը: Խորհուրդ եմ տալիս Չարենցի փողոցով անցնելիս նայել, թե ինչ մեքենաներ են կանգնած էդ գործակալության առաջ: Մեկնաբանություններն ավելորդ են:

 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.97 USD ԱՄՆ դոլար 364.17 9.97 chart
6.17 EUR Եվրո 463.59 6.17 chart
-1.29 UAH Ուկր. գրիվնա 45.96 1.29 chart
-0.08 RUB Ռուս. ռուբլի 11.81 0.08 chart
10.36 GBP Ֆ. ստեռլինգ 560.79 10.36 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.0514232541941 Ոսկի (Դ/գրամ) 14693.96 7.56 0.05% chart
0.990952175786 Արծաթ (Դ/գրամ) 234.40 2.30 0.99% chart
0.0236235699499 Պլատին (Դ/գրամ) 18206.46 4.30 0.02% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC