Փողերը պետք է աշխատեն տնտեսությունում


Արմենակ Չատինյան
«Հայաստանում չի լինի դասական ներդրումային բանկինգ, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում»,- ասում է Ռուբեն Վարդանյանը:
«Հայաստանում չի լինի դասական ներդրումային բանկինգ, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում»,- ասում է Ռուբեն Վարդանյանը:

Երեկ Երևանում Ռուսաստանի խոշորագույն ներդրումային ընկերության` «Տրոյկա դիալոգի» հիմնական բաժնետեր և նախագահ Ռուբեն Վարդանյանը, որը նաև «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է, ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որը ներկայացնում ենք ստորև:

- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի բանկային համակարգը։

- Հայաստանի բանկային համակարգը ԱՊՀ տարածքում առավել կայուններից մեկն է: Դա ցույց տվեց նաև ճգնաժամը։ Հայկական բանկերը հաջող կարողացան դիմագրավել և դուրս գալ ճգնաժամից։ Թե ի՞նչ կլինի հետագայում, ամեն ինչ կախված է տնտեսական իրավիճակից։ Եթե չլինի տնտեսական աճ, հնարավոր չի լինի վարկավորել ընկերություններին, իսկ եթե ընկերությունները չունենան եկամուտներ, բանկերին դժվար կլինի։ Մենք ապրում ենք բավական անորոշ ժամանակահատվածում։ Կա պատկերացում, թե ինչն է եղել սխալ, ինչ է պետք կատարել, բայց թե ինչպե՞ս դա անել, դեռ պարզ չէ։

- Դուք Հայաստանում ներդրումային բանկինգը զարգացնելո՞ւ եք։

- Ներդրումային բանկինգը Հայաստանում ունի իր առանձնահատկությունը։ Ներդրումային բանկինգը լայն հասկացություն է, և ոչ միայն արժեթղթերի հրապարակային տեղաբաշխումն է, այլև միաձուլման և կլանման գործարքները, ծրագրերի ֆինանսավորումը և այլն։ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ չկան խոշոր ընկերություններ, որոնց արժեքը մի քանի միլիարդ դոլար է, և պետք չեն պատրանքներ, թե կլինեն բազմաթիվ հանրային ընկերություններ։ Մյուս կողմից` համոզված եմ, որ մի շարք ընկերություններ պարտատոմսերի միջոցով ներգրավելու են միջոցներ, և այդտեղ կարևորվելու է մասնագիտական խորհրդակցության զարգացումը։ Հայաստանում չի լինի դասական ներդրումային բանկինգ, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում։ Բայց այդպիսի բանկինգ չկա նաև Արևելյան Եվրոպայում։ Պետք չէ ձգտել, որ մեզ մոտ լինի այն, ինչ կա այլ երկրներում։ Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ չափանիշներ են ներդրվելու՝ Ռուսաստանի՞, Լոնդոնի՞, Սինգապուրի՞, թե՞ Դուբայի, որտեղ են շրջանառվելու արժեթղթերը, որտեղից է ավելի գրավիչ միջոցների ներգրավումը։

- Հայաստանն անցում է կատարում կենսաթոշակային կուտակային համակարգի: Ըստ Ձեզ` ո՞ր մոդելն է ավելի ճիշտ ներդնել այստեղ։ «Ամերիաբանկը» մասնակցելո՞ւ է այդ միջոցների կառավարմանը։

- Ես «Ամերիաբանկի» մենեջենտի մեջ չեմ մտնում և չեմ կարող ասել։ Որպես կորպորատիվ բանկ` մենք Հայաստանում տնտեսության երկարաժամկետ զարգացման տեսակետից կարևորում ենք երկար փողերի շուկայի ձևավորումը։ Մեզ համար կարևոր է ներքին շուկայում ունենալ երկար փողեր, այլ ոչ թե դրանք միայն դրսից բերել։ Ցավոք, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կենսաթոշակային համակարգը դարձել է գլխացավանք, և ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Հունաստանը։ Օրինակ` կուտակումներ կատարվում էին մի մոդելով, որտեղ հաշվի էր առնվել կյանքի տևողության մի ժամկետ, բայց իրականում  այն ավելի երկար է: Բացի այդ` կուտակումների վրա ազդել է ճգնաժամը։
Մեկ ճիշտ մոդել չկա, որ ցանկացած նոր բան լինի հուսալի և կայուն, ու մարդիկ չկորցնեն իրենց խնայողությունները։ Մի բան էլ է հստակ, որ եթե փողերը չեն աշխատում, դրանք արժեզրկվում են, ընկնում է դրանց գնողունակությունը, և հիմար քայլ կլինի թողնել ու ոչինչ չանել այդ փողերի հետ։ Փողերը պետք է աշխատեն տնտեսությունում, բերեն եկամուտներ։

- Դուք Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի անդամ եք: Ինչպե՞ս եք գնահատում այդ կառույցի գործունեությունը։

- Դա մասնավոր և պետական սեկտորների համագործակցության յուրատեսակ օրինակ է, որտեղ կան երեք ուղղություններ: Դրանցից մեկը ռազմավարական է` ինչպիսին կլինի Հայաստանը 15-20 տարի անց, և արդյունքները հնարավոր կլինի տեսնել, երբ այդ ամենը սկսվի իրականացվել։ Առկա են հստակ նախագծեր, և երևում է, որ կա թիմ, որն արդեն աշխատանքներ է կատարում։ Մասնավոր, պետական ներդրումների ներգրավման հարցում սա կարող է լուրջ դերակատարություն ունենալ և մեզ բոլորիս սովորեցնել միասին աշխատել։

- Ձեր կանխատեսումները Հայաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասով։

- Դուք իմ մասին շատ լավ կարծիքի եք [ծիծաղում է]։ Ես այնպիսի մասնագետ չեմ, որ կարողանամ հստակ կանխատեսումներ ներկայացնել։ Կարող եմ ասել, որ Հայաստանն անցավ ամենավատ փուլը, երբ 2009թ. եղավ երկնիշ անկում։ Հայաստանը բնական ռեսուրսներով հարուստ չէ, և հիմնականն այստեղ շինարարությունն է: Եթե հնարավոր լինի իրականացնել, օրինակ, նոր ատոմակայանի կառուցման նախագիծը, ապա դա լուրջ էֆեկտ կունենա տնտեսության զարգացման վրա։ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության թեմաները ամենաակտուալն են։ Ասվում է, որ մեզ մոտ բեկում կլինի, և կկառուցենք Սիլիկոնային հովիտ։ Բայց իմ կարծիքով` դա ոչ թե Սիլիկոնային, այլ «կայծքարային» հովիտ կլինի։
Ես կարծում եմ, որ առանցքային հարցը լինելու է ոչ թե ուղղակի զբոսաշրջությունը, այլ խելացի զբոսաշրջությունը։ Օրինակ` առողջարանային զբոսաշրջություն, երբ մարդիկ գումարներ կծախսեն ոչ միայն հանգստանալու, այլև բուժվելու նպատակով։ Այստեղ կարևոր է գտնել ճիշտ մոդելը, ինչն այնքան հեշտ գործ չէ։

- Ռուսաստանում խոսում են Մոսկվան ֆինանսական կենտրոն դարձնելու մասին։ Որքանո՞վ է դա իրատեսական:

- Մոսկվան ֆինանսական կենտրոն դարձնելը  շատ կարևոր է և հնարավոր։ Բոլորը չէ, որ լավ պատկերացնում են աշխարհում տեղի ունեցող գործընթացները։ Բոլոր երկրներում բարձրանում են հարկերը, իսկ Մոսկվայում ֆիզիկական անձանց համար հարկադրույքը 13% է, իսկ իրավաբանական անձանց համար` 24%, ինչը գրավիչ է։ Սեպտեմբերի11-ի դեպքերից հետո ԱՄՆ-ում մտցվեցին խստացումներ, ինչը մարդկանց ստիպեց Նյու Յորքից տեղափոխվել Լոնդոն: Բայց այսօր էլ մարդիկ հեռանում են Լոնդոնից, քանի որ այնտեղ բարձրացել են հարկերը։ Մարդիկ գնում են Հոնգ Կոնգ։ Մոսկվան լավ հնարավորություն ունի զբաղեցնելու այդ տեղը, քանի որ Հոնգ Կոնգը աշխարհագրորեն հեռու է, ժամային մեծ տարբերություն կա։

- Իսկ Հայաստանը կարո՞ղ է տեղ զբաղեցնել Մոսկվայի և Հոնգ Կոնգի միջև շղթայում։

- Ոչ։ Այս շղթայում Հայաստանը հաստատ տեղ չի կարող ունենալ։



 
 
 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
-9.97 USD ԱՄՆ դոլար 364.17 9.97 chart
6.17 EUR Եվրո 463.59 6.17 chart
-1.29 UAH Ուկր. գրիվնա 45.96 1.29 chart
-0.08 RUB Ռուս. ռուբլի 11.81 0.08 chart
10.36 GBP Ֆ. ստեռլինգ 560.79 10.36 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
7.69230769231 Ռեպո 7.25 0.50 chart
2.08333333333 Լոմբ. վարկ 10.25 0.25 chart
14.2857142857 Ներգրավ. միջ. 4.25 0.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.0514232541941 Ոսկի (Դ/գրամ) 14693.96 7.56 0.05% chart
0.990952175786 Արծաթ (Դ/գրամ) 234.40 2.30 0.99% chart
0.0236235699499 Պլատին (Դ/գրամ) 18206.46 4.30 0.02% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 108.40
Տնտեսական ակտիվության ինդեքս 108.70
Գործարար միջավայրի ինդեքս 133.80
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC