Թիվ 201 (472) Աշխարհ

Ալիևը համոզված է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն միաժամանակ:
Ինչի՞ց է վախենում Ալիևը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վտանգները Ադրբեջանի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի գծով հանձնաժողովի անդամներին: Հանդիպման ընթացքում Ալիևն ու թուրք պատգամավորներն անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններին: Ալիևը սկսել է նրանից, որ Ադրբեջանը չի միջամտում այլ երկրների ներքին խնդիրներին: Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահը խոսել է այն մասին, թե թուրք-հայկական մերձեցման հեռանկարը հատկապես ինչով է վտանգավոր թվում ադրբեջանցիներին։   Ավելին

 
«Իրանի իշխանություններին մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ լուծել այդ հարցը և չեղյալ համարել այդ խիստ դատավճիռը»,- ասել է Միլիբենդը:
Լոնդոնն ու Թեհրանը ժեստեր են փոխանակում
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դեսպանատան աշխատակցի նկատմամբ դատավճիռը «բացարձակ անարդար» է համարում

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Միլիբենդը Իրանի իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել Թեհրանում բրիտանական դեսպանատան աշխատակցի նկատմամբ կայացրած դատավճիռը: «Որքանով ես տեղյակ եմ, այդ որոշման դեմ բողոքարկելու հնարավորություն կա: Իրանի իշխանություններին մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ լուծել այդ հարցը և չեղյալ համարել այդ խիստ դատավճիռը»,- ասել է Միլիբենդը:   Ավելին

 
Սարսափելով իրենց տարածաշրջանային հովանավորին կորցնելու մտքից՝ ադրբեջանցիները հայացքներն ուղղել են դեպի Ռուսաստան, որպեսզի հակակշռեն Հայաստանին:
Stratfor. Թուրքերն արթնացել են 90-ամյա կոմայից
Բայց թուլացրել են իրենց դիրքերը Կովկասում

29 Հոկտեմբեր 2009թ. Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնն անդրադարձել է անցած շաբաթ Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի կատարած այցին: Հոդվածի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձնում Կովկասում Ռուսաստանի քաղաքականությանը: Այստեղ, նրանց խոսքով, Կրեմլը ձգտում է ամեն ինչ իր վերահսկողության տակ առնել: «Միակ երկիրը, որը հարավային թևում կարող է մարտահրավեր նետել Ռուսաստանին, Թուրքիան է»:   Ավելին

 
«Պատմական» գազային համաձայնագիրն ստորագրելուց հետո Էրդողանն աջակցություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրին՝ նշելով, որ այն խաղաղ բնույթ ունի:
Թուրքիայի և Իրանի «պատմական» գազային պայմանագիրը
Էրդողանը Թեհրանում աջակցություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրին

29 Հոկտեմբեր 2009թ. Թուրքիան գազի արդյունահանման և արտահանման համաձայնագիր է կնքել Իրանի հետ: 14 տրլն խմ գազի պաշարներ ունեցող Հարավային Փարս շրջանում երեք հանքավայրերի շահագործման իրավունքը Թուրքիային տրամադրելու մասին համաձայնագիրը կնքվել է Իրանի պետական նավթագազային ընկերության և Թուրքական նավթային բաժնետիրական ընկերության (TPAO) միջև՝ Թեհրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ:   Ավելին

 
Ուզբեկստանի իշխանությունները կարող են տոնել հաղթանակը:
Եվրամիությունը նահանջեց
Քարիմովի ռեժիմն անսասան է

29 Հոկտեմբեր 2009թ. Ուզբեկստանի իշխանությունները կարող են տոնել հաղթանակը: Չորս տարի առաջ Անդիժանի արյունալի դեպքերից հետո Եվրամիության հետ սկսված դիմակայությունն ավարտվեց Տաշքենդի օգտին: Եվրամիությունը չեղյալ է համարել 2005թ. Ուզբեկստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցները: Եվրամիության գլխավոր պահանջը՝ անցկացնել Անդիժանի իրադարձությունների միջազգային հետաքննություն, չիրականացվեց:   Ավելին

 
Զենքը վայր դնելու դիմաց գրոհայինները ֆինանսական պարգևատրում կստանան։
Ամերիկացիներն իրավունք կունենան կաշառել տալիբներին
Զենքը վայր դնելու դիմաց գրոհայինները ֆինանսական պարգևատրում կստանան

29 Հոկտեմբեր 2009թ. Աֆղանստանում ամերիկացի զինվորականները թույլտվություն կստանան վճարել այն տալիբներին, որոնք կհամաձայնեն հրաժարվել երկրի իշխանությունների դեմ զինված պայքարից: Այս միջոցը նախատեսված է ամերիկյան օրինագծով, որն արդեն հաստատվել է Կոնգրեսի երկու պալատների կողմից և սպասում է նախագահ Բարաք Օբամայի ստորագրությանը:   Ավելին

 
Մինչ պաղեստինցիները նման ծանր իրավիճակում են հայտնվել իսրայելցիների պատճառով, իսրայելցիները ջուրն օգտագործում են իրենց ուզածի չափով։
Պաղեստինցիներին ջրազրկում են
Amnesty International-ը Իսրայելին մեղադրում է Պաղեստինի ջրի ռեսուրսները սահմանափակելու համար

28 Հոկտեմբեր 2009թ. Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն իսրայելցիներին մեղադրում է պաղեստինցիների համար խմելու ջրի աղբյուրները դիտավորյալ անհասանելի դարձնելու համար: Ըստ իրավապաշտպանների՝ առավել լուրջ է իրավիճակը Գազայի հատվածում, որտեղ ջրի պակասությունը լուրջ խնդիր է, իսկ ջրահեռացման համակարգը չի գործում:   Ավելին

 
Վիկտոր Յուշչենկոն կմասնակցի որպես ինքնաառաջադրված թեկնածու և ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի առաջիկայում:
Ինքնաառաջադրված թեկնածուի կարգավիճակով
Յուշչենկոն ընտրություններին կմասնակցի առանց «Մեր Ուկրաինայի»

27 Հոկտեմբեր 2009թ. Ուկրաինայի առաջիկա նախագահական ընտրություններին երկրի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն կմասնակցի որպես ինքնաառաջադրված թեկնածու: Կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթերը նախագահը կներկայացնի առաջիկայում: Այդ մասին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Յուշչենկոյի քարտուղարության ղեկավար Վերա Ուլյանչենկոն:   Ավելին

 
Օբամայի և Fox News-ի ջուրը հենց սկզբից մի առվով չէր հոսում:
Լրագրողներն ընդդեմ Օբամայի
Սպիտակ տան և Fox News-ի միջև պատերազմն ավարտվեց լրագրողական համերաշխության շնորհիվ

27 Հոկտեմբեր 2009թ. Առաջատար ամերիկյան հեռուստաալիքները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ Քենեթ Ֆայնբերգի ասուլիսին՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով Հանրապետական կուսակցությանը հարող Fox News հեռուստաալիքը Սպիտակ տան լուսաբանողների շարքից դուրս թողնելու Օբամայի վարչակազմի փորձերի դեմ:   Ավելին

 
Թուրքիան և Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ ինչպես ադրբեջանական գազի սակագնի, այնպես էլ Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի տարանցման գնի շուրջ։
Գազը և Հայաստանը
Բաքու-Անկարա հարաբերությունների փորձաքարեր

24 Հոկտեմբեր 2009թ. Նախօրեին Բաքվում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որում քննարկվել են Սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործնական քայլերին վերաբերող հարցեր: Միջոցառման նկատմամբ ուշադրությունը մեծ էր հատկապես այն պատճառով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերություններն այսօր բավական բարդ փուլում են:   Ավելին

 
Երրորդ եռամսյակում ԱՄՆ-ում Բարաք Օբամայի վարկանիշը կազմել է 53%, այն դեպքում, երբ երկրորդ եռամսյակում այն 62% էր, իսկ պաշտոնը ստանձնելու ժամանակ՝ 78%:
Օբամայի վարկանիշը սրընթաց ընկնում է
Ավելի արագ նվազել է միայն Թրումենի վարկանիշը

24 Հոկտեմբեր 2009թ. Բարաք Օբամայից արագ ամերիկացիներին հիասթափեցրել է միայն Հարի Թրումենը: Փոփոխությունների սևամորթ կրող Օբաման վերջին կես դարում բոլոր նախագահներից ամենաարագն է հիասթափեցրել ամերիկացիներին: Բարաք Օբամայի վարկանիշը 2009թ. ապրիլի համեմատ ընկել է գրեթե 10%-ով: Gallup գործակալության տվյալների համաձայն՝ երրորդ եռամսյակում ԱՄՆ-ում Բարաք Օբամայի վարկանիշը կազմել է 53%, այն դեպքում, երբ երկրորդ եռամսյակում այն 62% էր, իսկ պաշտոնը ստանձնելու ժամանակ՝ 78%:   Ավելին

 
Նիկոլա Սարկոզիի որդին քննադատության ճնշման տակ հրաժարվել է հեղինակավոր աշխատանքից:
Սարկոզիի որդին տեղի տվեց
Ֆրանսիական հասարակությունն անհանդուրժող է

24 Հոկտեմբեր 2009թ. Նիկոլա Սարկոզիի որդին քննադատության ճնշման տակ հրաժարվել է հեղինակավոր աշխատանքից: Ժան Սարկոզին չի մասնակցի Փարիզի Դեֆանս գործարար թաղամասի կառավարման խորհրդի նախագահի ընտրություններին: Այդուամենայնիվ, EPAD պետական գործակալության կառավարման մարմնում առաջադրվելուց Ժ. Սարկոզին չի հրաժարվի: Այս գործակալությունը զբաղվում է գործարար կենտրոնի կառավարմամբ:   Ավելին

 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC