Կառավարությունը կառուցապատողներին օժանդակելու համար այս տարվա սկզբին Դ20 մլրդ-ի պետական երաշխիքներ տրամադրելու ծրագիր սկսեց, որը կարելի է ձախողված համարել։
Քանա՞կ, թե՞ որակ
Կառավարությունն առաջնությունը տալիս է տնտեսության քանակական աճին

Արդյոք շինարարությունը Հայաստանում բյուջետային աջակցության կարիք ունի՞: Այս բանավեճը ծագեց այն բանից հետո, երբ կառավարությունը հունիսին Ազգային Ժողով ներկայացրեց շինարարությանն օժանդակություն նախատեսող մի օրինագիծ, այնինչ անկախ փորձագետների մեծ մասն այն կարծիքին էր, որ շինարարությունը ՀՆԱ-ում անհարկի ուռճացված մասնաբաժին ունի, որով էլ մեծապես պայմանավորված է Հայաստանի տնտեսական մեծ անկումը: Որոշման ընդունման ժամանակ ակնկալվում էր, որ կառուցապատողներն այն ոգևորությամբ կընդունեն։ Ժամանակը ցույց տվեց, որ ...   Ավելին

 
Խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է (73 կողմ, 4 դեմ, 12 ձեռնպահ) ՀՀ կառավարության ներկայացրած հարկային փաթեթը։
Ընդունվեց հարկային փաթեթը
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է (73 կողմ, 4 դեմ, 12 ձեռնպահ) ՀՀ կառավարության ներկայացրած հարկային փաթեթը, որով փոփոխություններ են առաջարկվում «Հարկերի մասին», «Ակցիզային հարկի մասին», «Ավելացված արժեքի մասին», «Շահութահարկի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Փաթեթով մասնավորապես նախատեսվում է հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտի ներդրում խոշոր հարկատուների մոտ:   Ավելին

 
Չնայած Հայաստանը նախատեսում էր կենսաթոշակների կուտակային համակարգին անցնել 2010թ. հունվարի 1-ից, սակայն այդ ժամկետը հետաձգվում է մինչև 2011թ.:
Ավելանում է քաղաքացիների հարկային բեռը
Կենսաթոշակային նոր համակարգով աշխատավարձի 31%-ը կուղղվի կենսաթոշակներին

Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների համար գործադիրը երեկվա նիստին հաստատեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում և ևս 53 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը։ Չնայած Հայաստանը նախատեսում էր կենսաթոշակների կուտակային համակարգին անցնել 2010թ. հունվարի 1-ից, սակայն այդ ժամկետը հետաձգվում է մինչև 2011թ.:   Ավելին

 
Առաջիկա ամիսներին ՀՆԱ-ի աճի տեմպը կարագանա: Դրան, ըստ ֆինանսների նախարարի, կնպաստի այն հանգամանքը, որ նախորդ տարի, սկսած հոկտեմբերից, տեղի է ունեցել ՀՆԱ-ի բազայի փոքրացում:
«Մեր վիճակն արդեն վատ չի»
Ֆինանսների նախարարի կարծիքով՝ տնտեսության իրական հատվածը դուրս է գալիս անորոշությունից

29 Հոկտեմբեր 2009թ. «Մեր վիճակն արդեն վատ չի»,- այսպես սկսեց իր երեկվա ասուլիսը ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Այդ լավատեսության հիմքը սեպտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշներն են և բյուջեի կատարողականը (ներառյալ հոկտեմբերի տվյալները): Մասնավորապես, հոկտեմբերի օպերատիվ տվյալները վկայում են, որ բյուջեի եկամուտների հավաքագրման առումով փոքր-ինչ առաջընթաց կա նախորդ ամիսների համեմատ: Առավել կարևոր է այն հանգամանքը, որ, ըստ ֆինանսների նախարարի, իրավիճակը դարձել է կանխատեսելի՝ թե՛ հարկերի հավաքագրման, թե՛ տնտեսական դինամիկայի, թե՛ բյուջեի կատարողականի առումով:   Ավելին

 
Սակայն ճգնաժամն ստիպում է որոշ ճշգրտում մտցնել «խոշոր հարկատու» հասկացության մեջ:
Ինչպե՞ս է ազդել ճգնաժամը
Խոշոր հարկատուների հրապարակված ցանկերը լիարժեք պատկերացում չեն տալիս

29 Հոկտեմբեր 2009թ. Ընդհանուր առմամբ՝ խոշոր հարկատուները վճարում են պետական բյուջեի հարկային եկամուտների գերակշիռ մասը. 325 խոշոր հարկատուներին բաժին է ընկնում բյուջե վճարած հարկերի մոտ 85%-ը: Սակայն ճգնաժամն ստիպում է որոշ ճշգրտում մտցնել «խոշոր հարկատու» հասկացության մեջ: Եթե 2008թ. 9 ամսվա տվյալներով Դ1մլրդ-ից ավելի հարկ էր վճարել 60 ընկերություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 46-ը:   Ավելին

 
Մտավոր սեփականության գործակալության հետ «լավ աշխատելու» դեպքում մեկ ընկերություն մի քանի հարյուր դոլարով կարող է գրանցել տասնյակ միլիոնավոր դոլար արժեցող ապրանքանշաններ։
Օրենքներին անտեղյա՞կ  
Մտավոր սեփականության գործակալությունը նպաստում է շուկայի մենաշնորհացմանը

28 Հոկտեմբեր 2009թ. Հայաստանում որոշ պետական կառույցների գործունեություն հակասում է երկրի ընդհանուր տնտեսական քաղաքականությանը և ազատ շուկայի սկզբունքներին: Եթե, օրինակ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պայքարում է մրցակցային հավասար պայմանների ստեղծման համար, ապա Մտավոր սեփականության գործակալությունը (ՄՍԳ), ընդհակառակը, նպաստում է մենաշնորհների և անբարեխիղճ մրցակցության ձևավորմանը։   Ավելին

 
Ռալֆ Յիրիկյան. «Երիտասարդությանը դուրս հանենք քարանձավից, որ նայեն լույսին, առաջընթացին, տեսնեն, թե շոգեքարշն ուր է հասել»:
Քարանձավից դուրս գալու ժամանակը
Կորպորատիվ պատասխանատվությունը բիզնեսին կօգնի բազմապատկել օգուտները

28 Հոկտեմբեր 2009թ. «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը» (ԿՍՊ) հայ գործարարների համար ինչ-որ խորթ հասկացություն է: Իսկ քանի դեռ դա այդպես է, մեր բնական ռեսուրսները կօգտագործվեն գիշատչորեն, շրջակա միջավայրը կշարունակվի աղտոտվել ուժգին տեմպերով, կոլեկտիվների աշխատանքային իրավունքները կմնան ոտնահարված, իսկ հասարակությունն ընդհանուր առմամբ՝ սոցիալապես անպաշտպան:   Ավելին

 
Ազգային ժողովը երեկ վերջնական, երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել հարկային օրենքների վերաբերյալ փաթեթում։
Հարկային օրենքների փոփոխությունը հաստատվեց
Խոշոր ընկերություններում կներդրվեն հարկային ներկայացուցիչներ

28 Հոկտեմբեր 2009թ. Ազգային ժողովը երեկ վերջնական, երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել հարկային օրենքների վերաբերյալ փաթեթում՝ կապված խոշոր ընկերություններում հարկային մարմինների ներկայացուցիչների ինստիտուտի ներդրման հետ: Փաթեթով նախատեսված է, որ խոշոր ընկերություններում հարկային մարմինների ներկայացուցիչը կստանա արտադրության բաց թողնված ծավալները, ինչպես նաև բացթողնման գները և իրացման հետ կապված փաստաթղթերը  ստուգելու իրավունք:   Ավելին

 
«Հայաստանը ներկայում այնպիսի դեմոգրաֆիկ վիճակում է, որ հրատապ քայլերի անհրաժեշտություն կա»,- ասում է Վազգեն Խաչիկյանը:
Կենսաթոշակային բարեփոխումները հետաձգվում են
Հայաստանը դեմոգրաֆիկ ճգնաժամի մեջ է

27 Հոկտեմբեր 2009թ. Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը հետաձգվում է: Ըստ «Արմեպրեսի»` Խաչիկյանը դա պայմանավորել է ճգնաժամի բացասական հետևանքներով և այդ բարեփոխումների համար անհրաժեշտ օրենսդրական դաշտում առկա որոշ բացերով:   Ավելին

 
Ռուսական ընկերության մասնակցությունը կոնսորցիումում օրերս Երևանում առաջ է քաշել «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։
Նոր ատոմակայանը՝ բուլղարականի նման
Ռուսները պատրաստ են նաև կոնսորցիումի ձևաչափին

27 Հոկտեմբեր 2009թ. Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը ամենայն հավանականությամբ կիրականացնի միջազգային կոնսորցիումը։ Ռուսաստանը ձգտում է դառնալ էներգաբլոկի կառուցման գլխավոր դերակատարը, սակայն պատրաստ է մասնակցություն ունենալ նաև կոնսորցիումի ձևաչափով։ Մի քանի ընկերությունից կազմված կոնսորցիումի և նոր էներգաբլոկում միջուկային էներգետիկայի դպրոցների լավագույն փորձը ներդնելու ցանկությունը Հայաստանինն է։   Ավելին

 
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ բանկերի մի մասը շահագրգռված է դրամի արժեզրկմամբ, իսկ մյուս մասը՝ արժևորմամբ:
Արտարժութային շուկայում արտակարգ իրավիճա՞կ է  
Կենտրոնական բանկը փորձում է օգնել դրամին

27 Հոկտեմբեր 2009թ. Երեկվանից ուժի մեջ է ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած հատուկ տնտեսական նորմատիվը՝ արտարժութային դիրքի վերաբերյալ: Ըստ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ հատուկ նորմատիվներ սահմանվում են միայն «արտակարգ դեպքերում»՝ բանկային համակարգի կայունությունն ապահովելու նպատակով: Ստացվում է, որ ՀՀ ԿԲ-ում համարում են, որ ներկա պահին այդպիսի արտակարգ դեպք է ՀՀ արտարժութային շուկայում: Հատկանշական է, որ մինչմարտյան իսկապես արտակարգ իրավիճակներում ԿԲ-ն չի գնացել հատուկ նորմատիվներ սահմանելուն:   Ավելին

 
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան (նկարում՝ ձախից) Պետեկամուտների կոմիտեում լրագրողների հետ հանդիպում էր հրավիրել։
Հայաստանը դարձնել օրինակելի երկիր
Փորձելու է Համաշխարհային մաքսային կազմակերպությունը

24 Հոկտեմբեր 2009թ. «Մենք մտադիր ենք տարածաշրջանի համար Հայաստանը դարձնել օրինակելի երկիր և մաքսային ընթացակարգերի բարեփոխման ոլորտում նրա ձեռք բերած փորձը ներկայացնել նաև մյուս երկրներում»,- ասել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան Պետեկամուտների կոմիտեում լրագրողների հետ երեկ կայացած հանդիպմանը:   Ավելին

 
 

  • Փոխարժեքներ
  • Տվյալները՝ ՀՀ ԿԲ
0 USD ԱՄՆ դոլար 388.92 0.00 chart
0 EUR Եվրո 528.70 0.00 chart
0 UAH Ուկր. գրիվնա 48.73 0.00 chart
0 RUB Ռուս. ռուբլի 13.08 0.00 chart
0 GBP Ֆ. ստեռլինգ 581.82 0.00 chart
Ավելին

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
8.33333333333 Բանկ. տոկ. հաշվ. դրույք 13.00 1.00 chart
30 Ռեպո 6.00 1.50 chart
18.75 Լոմբ. վարկ 9.00 1.50 chart
75 Ներգրավ. միջ. 3.00 1.50 chart
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ
-0.559072422979 Ոսկի (Դ/գրամ) 13671.34 79.14 0.56% chart
0.157145498244 Արծաթ (Դ/գրամ) 195.96 0.34 0.16% chart
1.73705028832 Պլատին (Դ/գրամ) 18588.85 342.23 1.74% chart
ԲԱՂԱԴ. ՏՆՏ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
Սպառողների վստահության ինդեքս 88.80
Տնտեսական ակտիվության ինդեքս 102.70
Գործարար միջավայրի ինդեքս 105.00
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC