ԹԻՎ 201 (472), Ուրբաթ
30 Հոկտեմբեր 2009թ.
Երրորդ սերնդի մարտահրավեր
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 3G կմատուցի նաև մարզերում
Աշխատում են շահույթով, բայց հիպոթեկ քիչ են տալիս
Բանկերը նախընտրում են կորպորատիվ հաճախորդներին
Հարցազրույց «ՎՏԲ Հայաստան
Բանկի» գլխավոր տնօրեն
Վալերի Օվսյաննիկովի հետ
Գլխավոր
Քաղաքականություն
Աշխարհ
Փողեր՝ Հայաստան
Փողեր՝ Աշխարհ
LIFESTYLE
Սպորտ
ԳՆԱՆՇՈՒՄ
Թիվ 201 (472)
LIFESTYLE
Աշխարհահռչակ Space խումբը Երևանում է
Էլեկտրոնային երաժշտություն և լազերային շոու
Այսօրª հոկտեմբերի 30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Space ֆրանսիական խմբի բացառիկ համերգը, որը կուղեկցվի լազերային շոուով: Համերգի կազմակերպիչը «Յունիբանկն» է, որն իր հիմնադրման 8-ամյակի կապակցությամբ որոշել է անակնկալ մատուցել էլեկտրոնային երաժշտության սիրահարներին:
Աշխարհի ամենահարուստ ննջեցյալները
Ցանկը գլխավորում է Իվ Սեն Լորանը
Ֆրանսիացի մոդելավորող Իվ Սեն Լորանը, որն անցյալ տարի մահացել է գլխուղեղի քաղցկեղից, ամերիկյան Forbes հանդեսի վարկածով՝ գլխավորել է ամենահարուստ և ճանաչված հանգուցյալների ցուցակը: Forbes-ն այս տարօրինակ վարկանիշը հրապարակում է արդեն 9-րդ անգամ: ֆրանսիացի մոդելագործը մեկ տարում վաստակել է շուրջ 350 միլիոն դոլար: Նրա ունեցվածքի մեծ մասը վաճառվել Է այս տարվա փետրվարին Christie՚s աճուրդում:
Հայկական ֆիլմի պրեմիերա
Վիգեն Չալդրանյանը կներկայացնի իր նոր գործը
Հոկտեմբերի 31-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է: Դերասանը մարմնավորում է սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի, որի ռեքվիեմը ֆիլմի ավարտին հնչում է որպես քաղաքի ռեքվիեմ:
Կենսագրական ֆիլմ Ջորջ Գերշվինի մասին
Ամերիկացի կոմպոզիտորի կյանքը կէկրանավորի Սփիլբերգը
Սթիվեն Սփիլբերգի DreamWorks կինոստուդիան մտադիր է ֆիլմ նկարահանել ամերիկացի հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի մասին: Ինչպես հայտնում է Variety պարբերականը, ֆիլմի սցենարի հեղինակը Դուգ Ռայթն է: Հենց նա է «Գեյշայի օրագիրը» ֆիլմի սցենարիստը: Ֆիլմի աշխատանքները կսկսվեն Մարտին Լյութեր Քինգին նվիրված կենսագրական ֆիլմի ավարտից անմիջապես հետո:
Ադրբեջանցիներն ստիպեցին փոխել «Եվրատեսիլի» կանոնները
Քվեարկողների մասին տվյալներ հրապարակելու համար պատասխան են տալու հեռուստաընկերությունները
29 Հոկտեմբեր 2009թ.
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները փոխել են քվեարկության կանոնները: Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը, «Եվրատեսիլ-2010»-ի ժամանակ, որը տեղի կունենա 2010թ. մայիսին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, հեռուստադիտողները կարող են քվեարկել իրենց դուր եկած մասնակցի օգտին՝ զանգահարելով կամ հաղորդագրություն ուղարկելով շոուի ամբողջ ընթացքում և ոչ թե համերգի ավարտից հետո՝ 15 րոպեի ընթացքում, ինչպես ընդունված էր նախկինում:
Պուտինը՝ դերասան
ՌԴ վարչապետը նկարահանվել է «Պատը» վավերագրական կինոնկարում
29 Հոկտեմբեր 2009թ.
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը նկարահանվել է Բեռլինյան պատի փլուզման մասին պատմող վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորը Վլադիմիր Կոնդրատևն է: «Պատը» ֆիլմի պրեմիերան կկայանա ռուսական НТВ հեռուստատեսությամբ նոյեմբերի 8-ին՝ Բեռլինյան պատի փլուզման 20-ամյա հոբելյանի օրը: Պուտինը Կոնդրատևին կեսժամանոց հարցազրույց է տվել, որի մեծ մասը ներառված է ֆիլմում:
Ջեքսոնի կոմերցիալիզացիան
Երկրպագուները բողոքում են փոփ արքայի մասին պատմող ֆիլմի դեմ
29 Հոկտեմբեր 2009թ.
«Մայքլ Ջեքսոն. ահա և վերջ» վավերագրական ֆիլմի պրեմիերան Լոս Անջելեսում ուղեկցվել է նրա երկրպագուների բողոքի ակցիաներով: Նրանք դեմ են իրենց կուռքի ինչպես կյանքի, այնպես էլ մահվան կոմերցիալիզացիային: Աշխարհի գրեթե հարյուր երկրներում ֆիլմը վարձույթի է հանվել, ինչի առնչությամբ Ջեքսոնի երկրպագուներն ինտերնետային բողոք-ակցիա են նախաձեռնել:
Միշտ Առնոյի հետ
Հայ երգիչները կկատարեն Բաբաջանյանի ստեղծագործությունները
28 Հոկտեմբեր 2009թ.
Հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա «Մեր երգը» հեռուստաշարքի «Միշտ Առնոյի հետ» համերգային ծրագիրը, որը նախաձեռնել և իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ հեռուստառադիոընկերությունը և «Առնո Բաբաջանյան» միջազգային հիմնադրամը:
60 մտրակի հարված
Սեքսի մասին խոսակցության ակամա ունկնդիր դառնալու համար
28 Հոկտեմբեր 2009թ.
Սաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող Ջիդդա քաղաքի դատարանը մի լրագրողուհու դատապարտել է մտրակի 60 հարվածի այն պատճառով, որ նա համաձայնել է մասնակցել մի թոք-շոուի, որի ընթացքում մի տղամարդ խոսել է սեքսի մասին: 22-ամյա Ռոզաննա ալ Յամիի վրայից դատավորը հանել է մեղադրանքը, սակայն պատիժը նշանակել է նրան «վախեցնելու համար»:
Ստալոնեն ծերությանը չի համակերպվում
Սկսվել են «Ռոկկի-7»-ի նկարահանումները
28 Հոկտեմբեր 2009թ.
Սիլվեստր Ստալոնեն սկսում է աշխատանքը լեգենդար «Ռոկկի» կինոնկարի 7-րդ մասի վրա: Ստալոնեն այստեղ կրկին կներկայանա որպես սցենարի հեղինակ, ռեժիսոր և գլխավոր դերակատար: Ավելացնենք միայն, որ «Ռոկկիի» նախորդ՝ 6-րդ մասի պրեմիերան կայացավ 2006թ. ու հավաքեց 155 միլիոն դոլար՝ ունենալով 24 միլիոնդոլարանոց բյուջե:
Հայրենիքի ժամապահները
Ի՞նչ արժեն ռուս պաշտոնյաների ժամացույցները
27 Հոկտեմբեր 2009թ.
Ռուսական հեղինակավոր «Վեդոմոստի» պարբերականը պարզել է, թե ինչ արժողությամբ ժամացույցներ են կրում ռուս չինովնիկները: Պարզվում է՝ նրանք չեն խորշում ավելորդ շռայլությունից և կրում են մինչև մեկ միլիոն դոլար արժողությամբ ժամացույցներ: Սակայն նրանց հնարավոր չէ պաշտոնապես մեղադրել. մինչև օրս Ռուսաստանում քաղծառայողների համար ծառայողական էթիկայի կանոններ մշակված չեն:
Գերմանիայի դեմոգրաֆիական առանձնահատկությունները
Յուրաքանչյուր երկրորդ երեխան արտամուսնական կապից է
24 Հոկտեմբեր 2009թ.
Արևելյան Գերմանիայում ծնված յուրաքանչյուր երկրորդ երեխան ծնվում է արտամուսնական կապից: Այդ մասին հաղորդում է RP-Online ինտերնետային կայքը՝ վկայակոչելով Լայբնիցի համալսարանի հետազոտությունները: Երկրի արևելյան մասում ծնված երեխաների 57 տոկոսն արտամուսնական կապից է, արևմտյան մասում՝ 25 տոկոսը:
«Ամուսիններ»՝ «այր և կին» բառերի փոխարեն
Շվեդիայի եկեղեցին թույլատրել է միասեռականների ամուսնությունները
24 Հոկտեմբեր 2009թ.
Շվեդիայում այս տարվա նոյեմբերի 1-ից միասեռականները կարող են ամուսնանալ եկեղեցում: Օրինագծի օգտին է քվեարկել Շվեդիայի եկեղեցական խորհրդի 176 մասնակից, 62-ը դեմ է արտահայտվել, 11-ը՝ ձեռնպահ: Որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա մայիսին երկրի կառավարությունը մի օրենք ընդունեց, որով սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին թույլատրվում էր ամուսնանալ:
LIFESTYLE
Ցուցադրություններ
Փառատոներ
Թատրոն
Օպերա, մյուզիքլ
Կինո
Հարցազրույցներ
Անցուդարձ
Life
CLUBS
ԿԻՆՈ
ԹԱՏՐՈՆ
ՕՊԵՐԱ, ՄՅՈՒԶԻՔԼ, ԲԱԼԵՏ
ՀԱՄԵՐԳ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
ՓԱՌԱՏՈՆԵՐ
Թերթել
Այս բաժնում ազդագրեր չկան:
Նախորդ համարում
Ադրբեջանցիներն ստիպեցին փոխել «Եվրատեսիլի» կանոնները
Պուտինը՝ դերասան
Ջեքսոնի կոմերցիալիզացիան
Ամենից շատ ընթերցված նյութեր
Քաղաքական անցուդարձ. համառոտ
Ընդունվեց հարկային փաթեթը
Մատրվակի հոգեբանություն
Ոչ միշտ է, որ դրոշի առկայությունը ասոցացվում է ցուցարարի հետ
Ավելանում է քաղաքացիների հարկային բեռը
Բանկային համակարգի առողջացում պետք է
Լաիցի՞զմ, թե՞ իսլամ
Քանա՞կ, թե՞ որակ
Արդյունավետ ինքնապաշտպանության իրավունք
Աշխատում են շահույթով, բայց հիպոթեկ քիչ են տալիս
Արխիվ
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
երկ
երք
չրք
հնգ
ուրբ
շբթ
կրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Հոկտեմբեր 2009
ԳԼԽԱՎՈՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
ԳՈՎԱԶԴ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
RSS
E-paper
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել
info@cdaily.am
հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
©
«Արմենպրես»
, ©
«ԱրմԻնֆո»
, ©
«Մեդիամաքս»
, ©
AP
, ©
Reuters
, ©
Прайм-Тасс
, ©
ИТАР-ТАСС
։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝
info@cdaily.am
Մանրամասն
հեղինակային իրավունքների
և
գովազդի
տեղադրման մասին։
Designed and developed by
Smart Systems LLC