«Ջրահեղձումը» խոշտանգում չէ
«Բուշի ուղեղը» հպարտ է, որ ամերիկացիները տանջել են ահաբեկչության մեջ կասկածյալներին

Կապիտալ
Կ. Ռոուվ. «Ջրահեղձումները տեղին էին և համապատասխանում էին միջազգային պահանջներին ու ԱՄՆ օրենքներին»:
Կ. Ռոուվ. «Ջրահեղձումները տեղին էին և համապատասխանում էին միջազգային պահանջներին ու ԱՄՆ օրենքներին»:

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի խորհրդական Կառլ Ռոուվը հայտարարել է, որ հպարտանում է ահաբեկչության մեջ կասկածյալներին դաժան մեթոդներով հարցաքննելու փաստով:

Ռոուվը, որին ժամանակին անվանել են «Բուշի ուղեղ», կարծում է, որ «ջրահեղձման» մեթոդը (2002թ. օգոստոսին Բուշի վարչակազմի իրավաբանները գրավոր թույլատրեցին այս մեթոդը, 2009թ. նոր նախագահ Բարաք Օբաման արգելեց «ջրահեղձումը»), որը կիրառվել է ահաբեկչության մեջ կասկածյալներին հարցաքննելու ժամանակ, չպետք է համարվի խոշտանգում: Բացի այդ` նա պնդում է, որ հարցաքննության դաժան մեթոդները ամերիկյան հատուկ ծառայություններին օգնել են կանխել ահաբեկչական նոր հարձակումներ: 

2008թ. Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) պետ Մայքլ Հայդենը ԱՄՆ Կոնգրեսում հայտարարեց, որ «ջրահեղձման» մեթոդը կիրառվել է միայն «Ալ Կաիդայի» երեք նշանավոր անդամների նկատմամբ և որ այն արդեն հինգ տարի է, ինչ չի օգտագործվում:
Իր հերթին` Ռոուվը հայտարարեց, որ ամերիկացի զինծառայողները սովորական վարժանքների շրջանակում ենթարկվում են «ջրահեղձման» իմիտացիայի` հավելելով, որ այդ մեթոդի առավել դաժան ձևը կիրառվել է Գուանտանամոյի երեք բանտարկյալների նկատմամբ:

«Այո՛, ես հպարտ եմ, որ մենք աշխարհն առավել ապահով ենք պահել այդ մեթոդների օգտագործման շնորհիվ: Դրանք տեղին էին և համապատասխանում էին միջազգային պահանջներին ու ԱՄՆ օրենքներին»,- ասել է Ռոուվը:

Պաշտոնաթող Կառլ Ռոուվը հայտնի է իր «Քաջություն և հետևանքներ» հուշագրություններով, որոնցում հպարտությամբ է խոսում Բուշի նախագահության երկու ժամկետների մասին:
Ռուովը ԱՄՆ նախկին վարչակազմի ձեռքբերումները համարում է տպավորիչ ու կարևոր և վստահեցնում է, որ ժամանակը կապացուցի Բուշի գործունեության նշանակությունը:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտ 2010 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC